ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ 

2010թ. դեկտեմբերից «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում Ինթել ֆիրմայի աջակցությամբ մեկնարկեց «Անհատական դասընկեր-համակարգիչ» պիլոտային ծրագիրը: Ծրագիրը փորձարկվեց Նոր դպրոց-պարտեզի 3-րդ դասարանում: Կրթահամալիրում ուսուցիչների, սովորողների և ծնողների նախաձեռնությամբ արագ ձևավորվեց նեթբուքով սովորողների մյուս դասարանը` այս անգամ արդեն միջին դպրոցում (8-րդ դասարան):

Մենք` և´ուսուցիչներս, և´ սովորողները, և´ ծնողները նկատում էինք, թե ուսումնական աշխատանքը որքան արագ և արդյունավետ է ստացվում այդ դասարաններում: Այն աշխատանքը, որ մենք մեր 3-րդ դասարաններում անում էինք 2-3 օր, «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 3-րդ դասարանն արագ ավարտում էր: Սովորողների ուսումնական աշխատանքի հմտությունների զարգացումը ակնհայտ էր, աշխատանքի նյութական արդյունքները արագ հայտնվում էին համացանցում: Նկատելի էր նաև դասարանի սովորողների, նրանց ծնողների և դասվարի համատեղ աշխատանքի արդյունավետության, փոխվստահության աճը: Սա էր պատճառը, որ նոր 2011-2012 ուստարում կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրում ներառվեց նաև «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը: Մեր` ուսուցիչներիս, առաջարկությամբ և մեր սովորողների ծնողների աջակցությամբ մեր 4-րդ դասարաներում նույնպես սկսեց իրագործվել այդ ծրագիրը: Նեթբուքները նրանք ձեռք են բերել իրենց միջոցներով, տարբեր մակնիշների և տարբեր պարամետրերի:

Սովորողները գալիս են դպրոց իրենց անձնական համակարգիչներով: Սկզբնական շրջանում փորձում էինք «ծանոթանալ» մեր նեթբուքերին: Ի՞նչ կարող են անել այդ գործիքով, որ դրված է իրենց առջև, և պետք է աշխատեն: Ինչպես տառատեսակը մեծացնեն, ավելի հարմար դիրքով դնեն, որ տեսակի նյութերը կարող են նաև լսել, ինչպես տեսանյութը դիտեն: Հիմա յուրաքանչյուր սովորող իր նեթբուքի «լեզուն» լավ է հասկանում (դեռ շարունակում ենք բացահայտումներ անել, հասկանալ տարբերությունների պատճառները և այլն):

Նեթբուքները նպաստեցին, որ մեր սովորողները ավելի կատարելագործեն իրենց ՏՀՏ գիտելիքները Paint, MSWord, PowerPoint և MovieMaker ծրագրերի իմացությունը: Արդեն սկսել են ծանոթանալ նաև AVS մոնտաժային ծրագրին: Սովորողները վերը նշված ծրագրերով պատրաստում են անհատական, դասարանական ընթերցարաններ, պրեզենտացիաներ, ուսումնական նյութեր, ֆիլմեր, ֆոտոպատումներ, իմացած երգերի հիման վրա ստեղծում են կարաոկեներ (օրինակ):

Սովորողներն ակտիվ գործածում են նաև LiveEdu-ն: Հենց ուսումնական պարապմունքի ժամանակ էլ ստանում են առաջադրանքներ, կատարում և ետ են ուղարկում: Աշխատանքը կատարում են տանը և հարցեր են ունենում` գրում են: Բացիկ-նամակներ են ուղարկում միմյանց, շնորհավորում իրար, ծնողներին, ուրիշներին ամենատարբեր առիթներով: Կարդում են իրենց ուղարկված նամակները:

SkyDrive-ում յուրաքանչյուր սովորող ստեղծել է իր նյութերին համապատասխան թղթապանակներ, որտեղ պահում է իր աշխատանքները: Մեկը մյուսին թույլ է տալիս տեսնել իր ավարտուն աշխատանքները, մենք` որպես ուսուցիչներ` կարողանում ենք և´ տեսնել, և´ խմբագրել նրանց նյութերը:

Նեթբուքների առկայության կարևոր հաջողությունը առցանց դասի (օրինակ 1, օրինակ 2) կազմակերպումն է. ուսուցիչն իր էջից դպրոցի ենթակայքում գրում է (թողարկում է) հարցը (թեման, վերնագիրը, առաջադրանքը), բոլոր սովորողներն իրենց տեղերից մտնելով համապատասխան էջը, շարունակում են աշխատանքը` անմիջապես տեսնելով նաև ընկերոջ արածը, շարունակելով, լրացնելով նրան, կազմակերպելով քննարկում:

Սովորողներից յուրաքանչյուրը կայքում ունի իր անհատական էջը: Սովորողները պատասխանատվություն են կրում իրենց էջից թողարկված նյութի համար: Այս փաստը ստիպում է, որ նրանք է´լ ավելի ուշադիր լինեն իրենց գրավոր խոսքի, շարադրված մտքի, տեղադրված նկարի նկատմամբ:

Սովորողները նեթբուքերի միջոցով իրենց էջերից թողարկում են առօրյայի մասին պատմող նյութեր, հեղինակային հեքիաթներ, ֆոտոպատմություններ, ընկերների ծննդյան շնորհավորանքներ: Սովորողները պատմում են ուսումնական ճամբարների և մեդիաօլիմպիադաների մասին, ուսումնական ճամփորդությունների մասին: Հետաքրքիր հարցազրույցներ են վարում և ռադիոլուրեր թողարկում: Պատմում են դպրոցից դուրս իրենց անցկացրած օրվա մասին:
Շատ հետաքրքիր ու արդյունավետ է նեթբուքերով խմբային աշխատանքի կազմակերպումը: Կատարվում է խմբերի բաժանում, խմբերում էլ` աշխատանքի բաժանում: Խմբի յուրաքանչյուր անդամ, զույգ ունենում է իրգործը /անելիքը/, անգամ մեկը մյուսի համակարգչից է օգտվում: Ստեղծվում է ջերմ, ընկերական մթնոլորտ, որի արդյունքում էլ հետաքրքիր նյութեր են ստեղծվում:

Նեթբուքներով դասարանում ուսումնական նյութի, տանը մոռացված գրքի խնդիր չկա. կա մեդիագրադարան, որտեղ բոլոր դասագրքերը թվայնացված են, կան գործընկեր ուսուցիչների ստեղծած ուսումնական նյութերը, ուսումնական կայքեր` նաև ռուսերեն և անգլերեն, մեդիաօլիմպիադաների առաջադրանքները և այլ ռեսուրսներ: Այսպես արագ և արդյունավետ է օտար լեզուների ուսուցումը, և նյութի միօրինակությունը չի ձանձրացնում:

Ծրագիրը նպաստում է նաև ուսուցիչների հետազոտական-ստեղծագործական աշխատանքի հմտություններին. չենք կարող այլևս աշխատել` աչք փակելով դասարանում նեթբուքերի առկայության վրա: Իսկ դրան հատուկ պատրաստվել է պետք: Որ ժամին, ինչ խնդրի լուծման համար, ինչքան աշխատանք անենք նեթբուքներով, ինչպես կտրենք սովորողներին գրավիչ աշխատանքից, որ հանգստացնեն աչքերը, թուլացնել լարվածությունը: Կրթահամալիրում այս ծրագրով աշխատող դասարաններն ավելանում են: Ստեղծագործական հավաքների ժամանակ կրթահամալիրում իրագործվող այլ ծրագրերի հետ կոնկրետանում-լրացվում են նաև «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի մշակումները, հրապարակվում են «Դպիրում», ծրագրի ենթակայքում: Ծրագրի դասարաններում դասավանդողները խումբ են ստեղծել Live@Edu-ում, որտեղ իրար փոխանցում են իրենց գտած նոր հասցեները, ստեղծած նյութերը, մշակումները:  

Ֆիլմ

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ