ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացումն ու նրանց կիրառումը դարձել է անընդհատ և շարունակական, տեղի են ունենում բազմապիսի և բազմաբնույթ փոփոխություններ, որոնց չի կարող չարձագանքել դպրոցը` որպես հանրային կառույց:

Համացանցն այսօր տեղեկատվության տարածման ամենաարագ և արդյունավետ միջոցն է, իսկ դրա օգտագործումը` անընդհատ, կարևոր, անհրաժեշտ թե′ տանը, թե′ աշխատավայրում, թե′ դպրոցում: Այդ է պատճառը, որ խիստ հրատապ էր ունենալ դպրոց-սովորող-ծնող կապն ապահովող մի միջոց, որը կօգներ ծնողին հենց տանից շարունակական կապ հաստատելու դպրոցի հետ, նրան հնարավորություն կտար տեղյակ լինելու իր երեխայի հաճախումներին, առաջադիմությանը, հաջողություններին ու բացթողումներին: Դա սովորողի ուսումնառության պայմանագրով դպրոցի ստանձնած պարտականությունն է:

Էլեկտրոնային մատյանը հաղորդակցման հենց այդ ձևի դրսևորումն է: Այն կարելի է անվանել թղթային մատյանի «երկվորյակ»՝ ավելի մեծ հնարավորություններով, որտեղ ներառված են ուսումնական պլանով հաստատված բոլոր առարկաները, տեղադրված է դպրոցի էլեկտրոնային հասցեի Sky Drive-ում:

Էլեկտրոնային մատյանը խմբագրելու իրավունք ունեն տնօրենը, դասավանդողները, գրասենյակների ղեկավարները, իսկ սովորողներին և նրանց ծնողներին տրված է միայն նայելու հնարավորություն:
Էլեկտրոնային մատյանը հնարավորություն է տալիս ունենալու կիսամյակային և տարեկան ամփոփ տեղեկություն ունենալ սովորողի հաճախումների, առաջադիմության, ուսումնական ճամփորդություններին, մեդիաօլիմիադաներին և ուսումնական այլ նախագծերին մասնակցության մասին:

Ուսումնական պարապմունքի ավարտից հետո դասավանդողները սովորողի մասին ողջ տեղեկատվությունը մուտքագրում են էլեկտրանային մատյաններ, և յուրաքանչյուր ոք, ում տրված է էլեկտրոնային մատյանները նայելու հնարավորություն, համացանցին միացված իր համակարգչով կարող է ցանկացած վայրից օպերատիվ տեղեկություն ստանալ սովորողի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել սեփական նկատառումները: Սա թերևս էլեկտրոնային մատյանի ամենակարևոր առավելություններից մեկն է: Այն, իհարկե, շարունակ կատարելագործվում է: Հիմա արդեն դասավանդողները յուրաքանչյուր սովորողի մասին կարողեն գրել կարծիքներ, դիտարկումներ ու, ինչու չէ, նաև խրախուսանք ու գոհունակություն: Ծնողը կարող է հղումի միջոցով կարդալ, տեղեկանալ, արձագանքել:

Հաջորդ քայլը էլեկտրոնային մատյանում նույն օպերատիվությամբ ուսումնական գործունեության բովանդակությունն արտացոլելն է: Ուսուցիչը կկապի մատյանի իր էջը իր անհատական կայքի (բլոգի), իր էլեկտրոնային հասցեի (SkyDrive-ի) հետ, որտեղ արդեն կլինեն ուսումնական պարապմունքի նյութերն ու տնային առաջադրանքները: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ