ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Այրում

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Հակոբ Հակոբյանի անվան
բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոն

Ինտեգրացված դաս
քիմիա-ֆիզիկա-կենսաբանություն-էկոլոգիա

Հիմնախնդրի արդիականությունը

Մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում պահանջվում է կրթության գործընթացի փոփոխություն և ավանդական ադապտիվ - առարկայական ուսուցման մոդելից անցում զարգացող կրթական տեխնոլոգիաների: Հայտնի է, որ ավանդական ուսուցման մեթոդը հիմնականում կառուցված է ուսուցչի կողմից գիտելիքների հաղորդման և սովորողների կողմից դրանց մտապահման ու վերարտադրման սկզբունքի վրա, իսկ հաղորդման (փոխանցման) սկզբունքի վրա կառուցված կրթական տեխնոլոգիաների դեպքում սովորողի ստեղծագործական ներուժը, մտածելու ընդունակությունը և անձը զարգանում են տարերայնորեն: Հայտնի է, որ վերջին տարիներին գնալով նվազում է բնագիտական առարկաներով հետաքրքրվող սովորողների թիվը, իսկ բնական գիտություններ՚ ուսումնական բնագավառի հիմնական նպատակը բնության երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, իմացության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորումն է: [Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ: Երևան, «Անտարես», 2004]:
Արդի ժամանակաշրջանում ուսուցման գործընթացում առաջացել է պարադօքսալ իրավիճակ, համաձայն որի ֆիզիկայի, քիմիայի և մյուս հարակից գիտությունների միջև փոխադարձ խորը կապը դուրս է մղվել սովորողների հասկացությունից, նաև շատ սովորողներ ֆիզիկան և քիմիան համարում են կյանքի համար ոչ անհրաժեշտ գիտություններ: Այդպիսի իրավիճակ է նաև բուհերում: Սովորողները շատ հաճախ են հնչեցնում. «Մեր ինչի՞ն է պետք քիմիան կամ ֆիզիկան»: Նշված հակասությունների լուծումն էլ որոշում է առաջ քաշված հիմնախնդրի արդիականությունը:

Բնական գիտությունները սերտորեն կապված են միմյանց հետ, և կան գիտության ընդհանուր ճյուղեր` ֆիզքիմիա (ֆիզիկական մեթոդներով քիմիական երևույթների ուսումնասիրությունը), կենսաքիմիա (ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները առողջ և հիվանդ օրգանիզմներում, նյութերի ֆիզիոլոգիական ազդեցությունը), երկրաքիմիա, տիեզերաքիմիա, կենսաֆիզիկա, աստղաֆիզիկա և այլն:

Նպատակները.

  • Սովորողներին ցույց տալ գիտելիքների կենսական նշանակությունը և բնության օրենքների միասնականությունը, ինչպես անկենդան այնպես էլ կենդանի բնությունում.
  • Սովորողների մեջ զարգացնել գիտելիքները նոր իրավիճակներում կիրառելու, ինչպես նաև սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողություններ և հմտություններ.
  • Սովորողներին ցույց տալ քիմիայի, ֆիզիկայի,կենսաբանության և էկոլոգիայի փոխադարձ կապը.
  • Սովորողների մեջ զարգացնել շրջապատող աշխարհում բնական գիտությունների օրենքների հաստատման ունակություններ:

Խնդիրները. Ինտեգրացված դասի անցկացումը նպաստում է սովորողների ուշադրության մոբիլիզացմանը, վերացական ձևակերպումների կոնկրետացմանը, աշխարհի գիտական պատկերի և բնության մասին դիալեկտիկական աշխարհայացքի ձևավորումանը՝ հիմնված ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և էկոլոգիայի բնագավառում հայտնի փաստերի և տեսությունների վրա: Դասի ընթացքում սովորողները ծանոթանում են գիտական հետազոտության մեթոդաբանության և բնության ճանաչման ֆիզիկական, կենսաբանական և քիմիական մեթոդներին:

Նախապատրաստական աշխատանք. Ինտեգրացված դասին մասնակցում են բոլոր սովորողները, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և էկոլոգիայի ուսուցիչները:
Նախօրոք պատրաստվում են փորձերի համար անհրաժեշտ բոլոր սարքերն ու նյութերը, հարցերն ու առաջադրանքները:
Դուրս են բերվում «Այրում» թեմայի հիմնական հարցերը, որոնց շրջանակներում ձևավորվում է միջառարկայական կապն ընդգրկող դասի բովանդակությունը.

  1. Թթվածնի ստացումը լաբորատորիայում՝ կալիումի պերմանգանատը քայքայելով և հավաքումն անոթում՝ օդը դուրս մղելու եղանակով
  2. Պարզ և բարդ նյութերի այրումը թթվածնում և օդում (ֆոսֆոր, ծծումբ, մագնեզիում, էթիլսպիրտ, մոմ, մարխ)
  3. Օդի բաղադրության որոշումը, ջրածնի ստացումը և այրումը օդում
  4. Այրումը առանց թթվածնի( ցինկի և ծծմբի փոխաղդեցությունը)
  5. Վառելիքի այրումից անջատված ջերմաքանակի հաշվում (էթիլ սպիրտ), նյութերի բոցավառման ջերմաստիճան
  6. Ներքին այրման շարժիչներ
  7. Դանդաղ օքսիդացում՝ շնչառություն (մարդու և խմորասնկերի), հիպօքսիա
  8.  Այրման վնասները՝ պայթյուններ, հրդեհներ, հրավառություն, թերի այրում, թափոնների այրումը, մթնոլորտի աղտոտման մասշտաբների մեծացումը և կլիմայի հնարավոր փոփոխությունները:

«Այրում» ինտեգրացված դասի համապատասխան հղումները`

http://www.youtube.com/watch?v=gO8VfTSKmNo 1.այրում
http://www.youtube.com/watch?v=k9tDqz-sg18 2. այրում
http://www.youtube.com/watch?v=sMhh5ZiCWZ4 3. թթվածնի ստացումը լաբորատորիայում
http://www.youtube.com/watch?v=MwVIRLAXkOU 4.ծծումբի այրում
http://www.youtube.com/watch?v=trEvJSvOPJ0 5.այրում
http://www.youtube.com/watch?v=fSixgXSlPC8 6.մոմի այրումը և օդի բաղադրության որոշումը
http://www.youtube.com/watch?v=kAB8z2OqOmc 7.«Այրում»
http://www.youtube.com/watch?v=woPubaJNsiM Վառելիքի այրում
http://www.slideshare.net/Bnagetnet/ss-10587433 Այրումը և էկոլոգիան
https://skydrive.live.com/?mkt=ru-ru&sc=documents#!/?cid=CD4303BE06B8882F&id=CD4303BE06B8882F!139&sc=documents

Գիտելիքի ստուգման հարցեր և առաջադրանքներ.

1.Ո՞ր պրոցեսին բնության մեջ թթվածինը չի մասնակցում.
1. այրում
2. ժանգոտում
3. նեխում
4. տեղումների առաջացում: (1 միավոր)

2. Ո՞ր խառնուրդն է կոչվում ..շառաչող գազ,,
1 ծավալ ջրածին և 2 ծավալ թթվածին
1 ծավալ ջրածին և 3 ծավալ թթվածին
2 ծավալ ջրածին և 1 ծավալ թթվածին
2 ծավալ ջրածին, 2 ծավալ թթվածին և 2 ծավալ ազոտ: (1 միավոր)

3. Հաշվի առնելով, որ օդում թթվածնի պարունակությունը 23% է (ըստ զանգվածի), հաշվեք ածխածնի այն նյութաքանակը (մոլ), որը կարող է փոխազդել 1 կգ օդի հետ (ընդունեք, որ այդ փոխազդեցությունից միայն ածխածնի (IV) օքսիդ է առաջանում):
1. 5,12 մոլ C
2. 8 մոլ C
3. 7,19 մոլ C
4. 4,06 մոլ: (1 միավոր)

4. Ո՞ր եղանակով կարելի է լաբորատորիայում թթվածին ստանալ.
1) ջրի էլեկրտոլիզից, 2) բերթոլեի աղի քայքայումից, 3)կալցիումի կարբոնատի քայքայումից, 4) կալիումի պերմանգանատի քայքայումից, 5) ալյումինի և ալկալու փոխազդեցությունից: Ճիշտ պատասխանը բերված է թվերի շարքի տեսքով.
1. 2,4,5 2. 1,5 3. 1, 2, 4 4. 1,3,4:
բ) Գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները……………..:
գ) Քանի՞ լիտր թթվածին կստացվի 4 մոլ կալիումի պերմանգատի քայքայումից:
(4 միավոր)

5. Մագնեզիումի այրման ջերմաքիմիական հավասարումն է` 2Mg +O2=2MgO +1120 կջ
Ինչքա՞ն ջերմություն կանջատվի 2,4 գ մագնեզիումն այրելիս……….: (1 միավոր)

6. Գրեք ածխածնի, ֆոսֆորի և ծծմբի այրման ռեակցիաների հավասարումները, նշեք օքսիդիչը և վերականգնիչը: Հաշվեք ի՞նչ զանգվածով թթվածին է ծախսվում 1-ական մոլ այդ նյութերի այրման ժամանակ:
(2 միավոր)

7.Լրիվ հանգիստ վիճակում մեկ րոպեի ընթացքում մարդը շնչում է 0,24 լ թթվածին և արտաշնչում՝ 0,19 լ ածխաթթու գազ: Թթվածնի քանի՞ տոկոսն է ծախսվում ածխաթթու գազի առաջացման վրա: (1 միավոր)

8. Ինչո՞ւ շնչառության համար անհրաժեշտ է միտոքոնդրիումների անվնաս ներքին թաղանթներ:
(1 միավոր)

9. Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի(ρ=0,8 գ/սմ3) լրիվ այրման համար: Հաշվեք անջատված ջերմության քանակը, եթե էթիլսպիրտի տեսակատար ջերմությունը(կՋ/կգ) հավասար է 2,7•104: (1 միավոր)

10. Ինչո՞ւ թթվածնի մասնակցությամբ ռեակցիաները մեծ մասամբ ընթանում են նախնական տաքացման պայմաններում: (1 միավոր)

11. Հաշվել, թե որքան ածխաթթու գազ է անջատվում ավտոմեքենայի 100կմ վազքի համար, եթե 40կմ/ժ միջին արագության համար ծախսվում է 10լ բենզին:
1մ3 բենզին այրելիս անջատվում է 1.5 մ3 ածխաթթու գազ: (1միավոր)

12. Ինչպե՞ս վնասազերծել մեքենաներից արտանետված թունավոր գազերը: (1միավոր)

13. Ի՞նչ ֆիզիկական և քիմիական երևույթներ են տեղի ունենում շնչառության ժամանակ:
(2 միավոր)

14. Օրվա ընթացքում ինչպե՞ս են փոխվում 5մ երկարություն, 4մ լայնություն և 3մ բարձրություն ունեցող մեկուսացված սենյակի բաղադրության մեջ թթվածնի և ածխաթթու գազի տոկոսային պարունակությունները, եթե մարդը օրվա ընթացքում 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է, իսկ 8 ժամ՝ քնած: (2 միավոր)

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ