ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում

Թատրոն+մեդիա ` անսահման ստեղծականություն:

Ինչո՞ւ թատրոն: Աշխատանքային փորձիս 4 տարիների ընթացքում թատրոնի դերը դասարանում` ուսուցման մեջ, ինձ համար զարգացման անսպասելի փուլեր ունեցավ: Սկզբում թատրոնի հնարքների կիրառումը ինքնաարտահայտման, իմ նկատմամբ սովորողների հետաքրքրությունը շարժելու միջոց էր:
Թատրոնի նկատմամբ իմ ոգևորությունը շատ արագ փոխանցվեց սովորողներին, որի արդյունքում ստեղծվեցին ներկայացումներ: Ազատ երևակայությունը, ազատ միտքը, ազատ խոսքը, ազատ շարժումը, իմ և սովորողների համար դարձան պայման` սովորելու, համատեղ աշխատելու, ստեղծագործելու, կարողություններ և հմտություններ ձևավորելու: Հետաքրքիր էր, ուրախ էր, ուսանելի… բայց ինչ-որ բան կիսատ էր: Ներխուժեց մեդիան… օգնության եկան թվային միջոցները` ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համակարգիչ, ինտերնետ, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Նախասիրությունը վերափոխվեց մեթոդի` ուսուցման միջոցի, ենթագիտակցականը` գիտակցական աշխատանքի:

Նկարագրություն

Սովորողների հետ միասին ընտրում ենք ուսուցանվող ստեղծագործություններից ամենահետաքրքիրը, սովորողները իրենք են հորինում, պատմում ենք, դերաբաշխում ենք անում, տեխնոլոգիական և մեդիատեխնոլոգիական (համակարգչային ծրագրերով) մեր հմտությունները գործադրելով` կերպարներ ենք պատրաստում, ինքներս կերպարներ դառնում, ձայնագրվում ենք, ընթացքը լուսա-տեսանկարում: Էլեկտրոնային գրատախտակի ու պրոյեկտորի օգնությամբ դիտում ենք ամբողջ հավաքված նյութը, որի ընթացքում ստեղծվում է ֆիլմի սցենարը:
Երբ սցենարի պատկերացումն ամբողջական է, անհրաժեշտ է համապատասխան երաժշտություն: Յուրաքանչյուր սովորողի հանձնարարվում է տանը ընտրել ֆիլմին հարմար երաժշտություն: Դասարանում միասին ունկնդրում ենք, համադրում նյութերի հետ, ընտրում ամենահարմարը:

Թվային միջոցները ինքնաստուգման հնարավորություն են տալիս: Նյութի ձայնագրման, տեսագրման ընթացքում սովորողների մոտ ձևավորվում է ուշադրությունը կենտրոնացնելու, իրար լսելու, միմյանց խոսքին հետևելու, վրիպումները շտկելու, տեսնելու-դիտարկելու, շարժում-կեցվածքին հետևելու կարողություններ: Ձևավորվում է նաև գունային, պատկերային, երաժշտական ճաշակ, նպաստում սովորողների անձնային որակների բացահայտմանը, զարգացմանը:
Թատրոնը` խաղը, փոխում է երեխաների վերաբերմունքը խոսքի և շարժումի նկատմամբ: Սկսում են կարևորել խոսքի հնչերանգը, արտասանությունը, «խաղում են» ձայնով:

Սովորողների հմտությունների զարգացում

  • Թվային միջոցները գործածելու հմտություններ
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Երաժշտության, պատկերի, գույների զգացողության, ճաշակի զարգացում
  • Համացանցից որոնողական համակարգից օգտվելու կարողություն
  • Խոսքային հմտությունների և արտահայտչականության զարգացում
  • Շարժումների հղկում
  • Անկաշկանդ ինքնարտահայտվելու կարողություն
  • Ինքնահսկում

Աշխատանքի ընթացքին և ներկայացմանը ծնողներին ներգրավելը դառնում է ծնողական սեմինարների թեմա: Ծնողները հաճույքով ու եռանդուն աշխատում են` սովորելով և իրար սովորեցնելով համակարգչային նոր ծրագրեր, որ անհրաժեշտ են մեդիանյութերի, ֆիլմերի ստեղծման համար:

Թատրոնն ու ներկայացման ստեղծական աշխատանքն անընդհատ է. ծնողներն և սովորողներն ունեն իրենց էլեկտրոնային հասցեները կրթահամալիրի փոստում, ինչը ավելի հեշտացնում է մեր ամենօրյա շփումը:
Թատրոնի ուսուցանող, գրավիչ, շարունակական աշխատանքը միավորում է մեզ… Նա իր կնիքն է դրել մեր դասարան-հավաքանիի և մեզնից յուրաքանչյուրի վրա:

Նախագծի ներկայացում PPT

Նախագծի ներկայացումը Youtube-ում

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մարիամ Մարգարյան | 2011-12-23 17:49:20
Տկն Բաբուջյանի հեղինակած, նրա կողմից դասարան ներմուծված ու հաջողությամբ կիրառվող ուսումնական այս մեթոդը, անկասկած, նորարար մոտեցում է կրտսեր դպրոցում:Այսպիսի խիզախ համադրություն կարող էր անել միայն թատրոնի դերը գնահատող ու թատրոնի հնարքներից քաջատեղյակ,ՏՏ հմտություններ ունեցող մանկավարժը:Մեթոդի ամենագնահատելի կողմն ինձ համար այն է, որ թատրոնի միջոցով երեխայիս մեջ ձևավորվում է սեր մշակույթի, արվեստի նկատմամբ, իսկ ՏՏ միջոցների խորը իմացությունը թույլ է տալիս համընթաց քայլել ժամանակի պահանջներին:
Աննա Չավուշյան | 2011-12-20 16:03:28
Անկեղծ ասած ինձ համար նորություն էր թե մեդիա-թատրոնը թե մեդիաուսուցումը,բայց կարող եմ վստահ ասել,որ այն դրական ազդեցություն է ունեցել իմ տղայի վրա,նախ նրա համար դասը վերածվել է հաճույքի,ձերբազատվել է ավելորդ կաշկանդվածությունից,արդեն տիրապետում է թվային միջոցներին ավելի լավ,քան մենք,իսկ ամենակարևորը նրա մոտ արդեն ձևավորվում է ստեղծագործական ճաշակ:Ուզում եմ նշել նաև,որ ընկերԿարինեն իր ոգևորությամբ վարակել է ոչ միայն երեխաներին,այլ նաև մեզ ծնողներիս:Սովորում ենք,որպեսզի հետ չմնանք մեր երեխաներից
Գրիգորյան Էլյա | 2011-12-18 00:00:40
Ես շատ ոգևորված եմ ,,մեդիա-թատրոն,,ծրագրից և միանշանակ կարող եմ ասել/որպես ծնող/,որ մեր երեխաները զարգացած ու կազմակերպված խոսք ունեն,անկաշկանդ են...Իսկ մենք էլ փորձում ենք զարգացնել թվային միջոցները գործածելու մեր հմտությունները,համացանցից օգտվելու կարողությունները,նույնիսկ փորձում ենք փոքրիկ ֆիլմեր նկարել...
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ