ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Առակներ

Սկիզբը

Հույսի ժամանակը

Երկու րաբբի փորձում էին ամեն ինչ անել, որ նացիստական Գերմանիայում կարողանային ապահովել հրեաների հոգևոր անդորրը: Երկու տարի շարունակ նրանց հաջողվում էր խուսափել հետապնդողներից և կարողանում էին կրոնական արարողություններ կատարել տարբեր համայնքներում: Ի վերջո նրանց կալանավորեցին:
Րաբբիներից մեկը, վախենալով այն ամենից, ինչ կարող է իր հետ պատահել, շարունակ աղոթում էր, մյուսը, այնուամենայնիվ, ողջ օրը քնում էր:
Վախեցած րաբբին մի օր հարցնում է.
-Ինչո՞ւ եք այդպես վարվում:
-Որպեսզի կարողանամ պահպանել իմ ուժը. գիտեմ, որ ինձ պետք է գալու:
-Մի՞թե վախեցած չեք. մենք չգիտենք, թե մեզ ինչ կարող է պատահել:
-Ես վախենում էի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չէին բռնել: Այժմ, երբ կալանավոր եմ, ի՞նչ իմաստ ունի վախենալ նրանից, թե ինչ կարող է պատահել: Վախի ժամանակն ավարտվել է, այժմ հույսի ժամանակն է:


Բանանների իմաստը

Մի ճանապարհորդ որոշեց մի քանի շաբաթ անցկացնել նեապոլյան մենաստանում: Մի օր` կեսօրին, մտավ մենաստանի բազմաթիվ տաճարներից մեկը և տեսավ խորանում նստած ժպտացող հոգևորականին:
-Ինչո՞ւ ես ժպտում,-հարցրեց նա:
-Որովհետև հասկացել եմ բանանների խորհուրդը,- ասաց հոգևորականը և պարկից հանեց մի հոտած բանան.- սա կյանքն է, որն անցել է անիմաստ և ոչ մի բանի պետք չի եղել, իսկ հիմա արդեն շատ ուշ է:
Հետո պարկից հանեց մի ուրիշ բանան, որը դեռևս կանաչ էր, ցույց տվեց մարդուն և հետ դրեց պարկի մեջ:
-Սա կյանքն է, որը դեռ չի սկսել իր ուղին և հարմար պահի է սպասում,- ասաց նա:
Վեջապես հանեց մի հասած բանան, կիսեց այն ճանապարհորդի հետ և ասաց.
- Սա էլ իրական պահն է, սովորիր, թե ինչպես ապրես առանց վախենալու:


Նախնու ոսկրերը

Ինչ- որ ժամանակ ապրում էր մի իսպանացի թագավոր, որը շատ էր հպարտանում իր ծագմամբ:
Մի անգամ թագավորն իր շքախմբով անցնում էր Արագոնի հովտով, որտեղ ոչ շատ վաղուց ճակատամարտում զոհվել էր նրա հայրը: Հարթավայրում նրանք տեսան մի սուրբ մարդու, որը ոսկրերից հսկայական լեռ էր հավաքել: Մոտենալով սրբին` թագավորը հարցրեց.
- Ի՞նչ ես անում այստեղ:
- Հարգանքներս Իսպանիայի թագավորին,- պատասխանեց ծերունին,- երբ իմացա, որ այստեղ եք գալու, որոշեցի գտնել Ձեր հոր ոսկորներն ու Ձեզ հանձնել, բայց որքան էլ փնտրեցի, գտնել չարողացա: Նրանք այնպիսին են, ինչպիսին ֆերմերների, աղքատների ու ստրուկների ոսկորներն են:

Հարբեցող աշակերտը

Ուսուցիչը հազարավոր աշակերտներ ուներ: Նրանք բոլորը` բացի մեկից, որը հարբեցող էր, որոշված ժամին աղոթում էին:
Մահից առաջ ուսուցիչն իր մոտ կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իր բոլոր գաղտնիքները: Մյուսները վրդովվեցին.
- Ի~նչ ամոթ: Մենք ամեն ինչ զոհեցինք հանուն ուսուցչի, որն անկարող եղավ գնահատելու մեր հնարավորությունները:
Ուսուցիչը պատասխանեց.
- Ես պետք է փոխանցեի այդ գաղտնիքները մի մարդու, որին լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր առաքինի են թվում, հաճախ թաքցնում են իրենց մեծամտությունը, հպարտությունն ու անհամբերությունը: Եվ ես ընտրեցի այն միակ մարդուն, ում թերությունները կարողացա տեսնել` հարբեցողին:


Հոգևոր և ֆիզիկական ցավ

Դզենը` մի ճանապարհորդ-ուսումնասիրող, մի անգամ տեսավ, թե ինչպես իր ուսուցիչը գնաց դոդզո-անկյուն (վայր, որտեղ հավաքվում են աշակերտները) և վերադարձավ բամբուկե ձողը ձեռքին: Աշակերտներից մեկը, ով չէր կարողանում կենտրոնանալ, բարձրացրեց ձեռքը, և ուսուցիչը, մոտենալով աշկերտներին, երեք անգամ հարվածեց յուրաքանչյուրի ուսին:
Սկզբում ճանապարհորդը դա համարեց միջնադարյան բարքերի անհեթեթ մնացուկներ: Բայց ավելի ուշ հասկացավ, որ հարկավոր է հոգևոր ցավը փոխակերպել ֆիզիկականի, որպեսզի հասկանաս չարիքը, որն այն կարող է ստեղծել:
Ավելի ուշ նա սովորեց այսպիսի վարժության. ամեն անգամ, երբ մտքերը դատապարտելի ընթացք էին ստանում, եղունգը ուժգին մտցնում էր ափիի մեջ` բութ մատի հիմնամասում: Սովորաբար անարժան մտորումների հետևանքներն ավելի ուշ են երևում, սակայն երբ այնպես ենք անում, որ դրանք վերածվեն ֆիզիկական ցավի, սկսում ենք գիտակցել այն ողջ վնասը, որը մեզ պատճառում են, և հետզհետե սովորում ենք խուսափել դրանցից: 

Դեսպանի հապաղումը

Ստորագրման ենթակա խաղաղարար հանձնարարականով հեռավոր երկիր էր ուղարկվել մի դեսպան: Բայց դեսպանը որոշեց օգուտ քաղել այն փաստից, որ դեռ ոչ մեկը չգիտի այն մասին, որ երկու երկրները պատրաստվում են խաղաղ դաշինք կնքել: Պատմեց իր ընկերներին գնալիք գործուղման նպատակի մասին, իսկ ընկերները, իրենց հերթին, խնդրեցին դեսպանին չշտապել: Նրանք օգտվեցին այդ տեղեկությունից, փոխեցին իրենց կոմերցիոն քաղաքականությունը և շահավետ պայմանագրեր կնքեցին:
Երբ դեսպանը վերջապես ճանապարհ ընկավ, արդեն շատ ուշ էր այն խաղաղարար հանձնարարականի համար, որը պետք է հասցներ: Պատերազմ ծագեց, որը կործանեց ինչպես դեսպանի պետության ծրագրերը, այնպես էլ այն մարդկանց ծրագրերը, որ ուշացրել էին նրան:
Ուսուցիչն ասաց.
- Մեր կյանքում միայն մի կարևոր բան կա` այն է` ապրել սեփական ճակատագրով, այն ճակատագրով, որը կանխորոշված է հենց մեզ համար: Բայց մենք միշտ ծանրաբեռնում ենք մեզ անպետքական հոգսերով, որոնք էլ խափանում են մեր ծրագրերը:


Աստծո հետ խոսելու պատրաստակամություն

Իմաստություն փնտրող մարդը որոշեց բարձրանալ լեռը, քանի որ նրան ասել էին, որ Աստված յուրաքանչյուր երկու տարին մեկ հայտնվում է այնտեղ: Լեռան վրա ապրելու երկու տարվա ընթացքում կերավ այն ամենը, ինչ կարող էր առաջարկել հողը: Ի վերջո, բնության ընձեռած պաշարը սպառվեց, և նա ստիպված էր վերադառնալ քաղաք:
- Աստված անարդարացի է,- գոչեց նա,- մի՞թե չգիտեր, որ ես մեկ տարի սպասել եմ, որպեսզի լսեմ Նրա ձայնը: Ես սոված եմ ու ստիպված եմ վերադառնալ քաղաք:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը.
- Աստված շատ էր ուզում խոսել քեզ հետ,- ասած հրեշտակը,- Ողջ տարին նա փորձեց քեզ: Հույս ուներ, որ դրանից հետո կսկսես աճեցնել քո սեփական սնունդը: 
Իսկ ի՞նչ էիր ուզում, եթե մարդն ընդունակ չէ աճեցնել պտուղ այնտեղ, որտեղ ապրում է, նա պատրաստ չէ խոսելու Աստծու հետ:

 

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Իվետա Գուլինյան | 2012-02-03 22:12:08
Այս առակներից եկա այն եզրահանգման,որ երբեք պետք չէ հույսը կորցնել, և նույնիսկ պետք չէ վախենալ մահվանից: Կյանքում պետք է անել այնպիսի գործեր, որոնք երբեք չեն մոռացվի հանրության կողմից: Կարևոր չէ աղքատ ես,թե հարուստ, կարևորը կյանքում քո կատարած գործերն են,որոնք երբեք չեն մոռացվում,պետք է կյանքում միշտ կատարել բարի գործեր,և հիշել որ ունենալով մեծ հարստություն,երբեք չես հիշվի ժողովրդի կողմից,և կյանքում չպետք է բավարարվել եղածով այլ միշտ պետք է ձգտել լավագույնին, կատարել լավ գործեր:
Բադալյան Գայանե | 2012-01-09 05:47:44
Շատ լավ է,երբ հեռատես ես և մի փոքր էլ մտածում ես վաղվա օրվա մասին, բայց ներկայում ճիշտ ապրելը ամենակարևորն է:
Սոնա Մայիլյան | 2011-12-19 23:35:43
Ինձ շատ դուր եկավ առակները: Դա ինձ թվում է, որ կօգնի մարդկանց դրանց իմաստը կյաքում: Ճիշտ ապրելուն և նպատակային օգտագործելուն:
Ջեյրանյան Ժաննա | 2011-12-16 17:22:22
Հիանալի առակներ են: Ամենաշատը ինձ դուր եկավ <<Բանանների իմաստը>> վերնագրով առակը:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ