ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը 

60
Զինվորը գիտե, որ ժամանակ առ ժամանակ ճակատամարտն ընդհատվում է: Այդժամ նա ջանք չի էլ թափում, որ անհապաղ վերսկսի այն. նա գիտե, որ հարկավոր է զինվել համբերությամբ ու սպասել, մինչև ուժերը վերականգնվեն: Երբ կռվի դաշտում սկսում է լռություն տիրել, զինվորը լսում է իր սրտի զարկերը:
Նա հասկանում է, որ ինքը լարվածության մեջ է: Նա գիտակցում է, որ իր մեջ վախ կա:
Զինվորը ձգտում է իր կյանքում հավասարակշռության, ասել է թե` անհրաժեշտ է, որ թրի շեղբը դիպուկ լինի, սիրտը` բավարարված, իսկ հավատը խանդավառի հոգին: Նա գիտե, որ դա պակաս կարևոր չէ, քան գործելը:
Միշտ ինչ-որ բան չի բավարարում: Եվ այն պահին, երբ ժամանակն ընդհատում է իր վազքը, զինվորը դա օգտագործում է, որ լրացնի պակասն ու ավելի լավ զինվի առաջիկա ճակատամարտի համար:

61
Զինվորը գիտե, որ հրեշտակն ու սատանան վիճարկում են թուրը բռնած իր ձեռքի համար:
‹‹Դու թուլանում ես, դու չես կարող որսալ անհրաժեշտ պահը: Դու վախենում ես››, - ասում է սատանան: ‹‹Դու թուլանում ես, դու չես կարող որսալ անհրաժեշտ պահը: Դու վախենում ես››, - ասում է հրեշտակը:
Զինվորն ապշած է. երկուսն էլ նույն բանն են ասում:
‹‹Արի, ես օգնեմ քեզ››, - շարունակում է սատանան: Հրեշտակն էլ է ասում.‹‹Ես կօգնեմ քեզ››:
Եվ ահա այդժամ զինվորը զգում է տարբերությունը: Բառերը նույնն են, միայն տարբեր շուրթեր են դրանք արտաբերում:
Այդ ժամանակ զինվորն ընտրում է իր հրեշտակի ձեռքը:

62
Ամեն անգամ, երբ զինվորը հարկադրված է լինում մերկացնելու իր թուրը, նա ըստ նշանակության է օգտագործում այն:
Նա կարող է թրով ճանապարհ հարթել, ինչ-որ մեկին օգնություն ցույց տալ, շեղել վերահաս վտանգը, բայց թուրը քմահաճ է և չի սիրում, երբ իր շեղբը առանց պատճառի մերկացնում են:
Դրա համար էլ զինվորը երբեք չի դիմում սպառնալիքների: Նա կարող է հարձակվել, կարող է պաշտպանվել, կարող է փախուստի դիմել: Թ՛ե դա, թ՛ե մյուսը, և թ՛ե երրորդը կռվի բաղկացուցիչ էությունն են: 
Ուստի հարվածով պարծենալ, նշանակում է դատարկ տեղը վատնել իր ուժերը, և դա կռվի հետ ոչ մի կապ չունի:
Լույսի զինվորը մշտապես հետևում է իր թրի շարժումներին: Բայց նաև ոչ մի րոպե չի մոռանում, որ թուրն էլ ուշադիր հետևում է իր շարժումներին: Քանզի թուրը ստեղծված է ոչ նրա համար, որ ուղեկցի խոսքին: 

63
Պատահում է, որ չարն անընդհատ հետապնդում է զինվորին, և այդ դեպքում նա, չկորցնելով անդորրը, հրավիրում է չարին իր վրանը: 
Զինվորը հարցնում է նրան. ‹‹Դու ուզում ես ի՞նձ վնաս հասցնել, թ՞ե իմ օգնությամբ` ուրիշներին››:
Չարը ձևացնում է, թե իբր չի լսում: Ասում է, թե իրեն հայտնի են զինվորի հոգու ամենաթաքուն անկյունները: Փորփրում է դեռ մինչև վերջ չսպիացած վերքերը և դրդում հատուցման: Հիշեցնում է, որ ինքը տիրապետում է խորամանկ խարդավանքների և աննկատ գործող թույներ ունի, որոնց օգնությամբ զինվորը կարող է ոչնչացնել իր թշնամիներին: 
Լույսի զինվորը լսում է: Երբ չարը լռում է, նա դրդում է վերսկսելու իր խոսքը, խնդրում իր բոլոր մտադրությունների մասին ավելի հանգամանալից պատմել: 
Մինչև վերջ լսելով` զինվորը ոտքի է կանգնում ու թողնում-հեռանում: Իսկ չարն այնքան է խոսել, այնքան ուժասպառվել ու դատարկվել, որ արդեն ուժ չունի նրան հետևելու:

64
Լույսի զինվորը, անկախ իր կամքից, սխալ քայլ է անում և սուզվում անդունդում: 
Մենակությունը կեղեքում է նրան, ուրվականները` վախեցնում: Երբ նա Արդար կռիվ էր փնտրում, չէր պատկերացնում, որ իր հետ նման բաներ կպատահեն: Սակայն պատահեցին: Խավարով պատված` նա կանչում է իր խորհրդատուին: ‹‹Ուսուցի՛չ, ես ծովն եմ սուզվում, - ասում է նա: - Ջրերն այնքան մութ են, այնքան խորը››:
‹‹Մի բան լա՛վ հիշիր, - պատասխանում է նա, - խեղդվում ու խորտակվում է ոչ նա, ով սուզվել է, այլ նա, ով ջրի տակ է մնացել››:
Եվ լույսի զինվորը լարում է իր բոլոր ուժերը, որ դուրս պրծնի այն իրադրությունից, որում ինքը հայտնվել է: 

65
Լույսի զինվորը իրեն երեխայի նման է պահում: Նա շշմեցնում է մարդկանց, ովքեր մոռացել են, որ երեխան պետք է չարություն անի, խաղա, երբեմն մի քիչ հանդուգն լինի, միամիտ հարցեր տա, հիմարություններ ասի, որոնց ինքն էլ չի հավատում:
Ու մարդիկ սարսափած բացականչում են. ‹‹Մի՞թե սա է հոգևոր ուղին: Բայց այս մարդը տհաս է››:
Զինվորն այսպիսի արձագանքներից հպարտանում է: Եվ իր անմեղ ուրախությամբ, տեսադաշտում պահելով իր կոչումը, շարունակում է Աստծո հետ կապի մեջ լինել:

Շարունակությունը
 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ