ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 49
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Не бойтесь ошибиться или на ошибках учатся


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Մասնագիտությունը՝ դահիճ

Ռիչարդ Ֆեյնման
Շարժման նկարագրությունը [1]

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Ալեքսանդր Ադամսկի
Ի՞նչն է դպրոցում ավելի շատ` անցյա՞լը, թե՞ ապագան

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անատոլի Գին
Ինչպե՞ս տնային առաջադրանքներն առավելագույնս օգտակար դարձնենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Ճանապարհ դեպի երջանկություն

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը 

66
«Պատասխանատվություն» բառի արմատը բացատրում է իմաստը` պատասխանելու, արձագանքելու ու գործելու ունակություն:
Պատասխանատու զինվորն ընդունակ է եղել հետևելու և վարժանքներ անելու: Բայց դրա հետ մեկտեղ նա ընդունակ է եղել «անպատասխանատվության», այսինքն` խոնարհաբար հնազանդվելու դեպքերի ընթացքին` չարձագանքելով դրանց մարտահրավերներին, և չդիմադրելու դրանց:
Բայց նա յուրացրել է դասերը, լսել է խորհուրդները և խոնարհաբար ընդունել օգնությունը:
Զինվորին պատասխանատու կարելի է կոչել ոչ այն դեպքում, երբ նա իր ուսերին է վերցնում աշխարհի ամբողջ ծանրությունը. պատասխանատու զինվորը նա է, ով սովորել է արձագանքել հենց այս պահի կանչին:

67
Լույսի զինվորը միշտ չէ, որ ինքն է ընտրում իր կռվի դաշտը: Հաճախ նրան հանկարծակիի են բերում, և նա հայտնվում է հենց կռվի նախաշեմին, որին չէր էլ ձգտում, բայց այդպիսի դեպքերում նա չի փորձում փախչել, քանզի գիտե, որ նման կռիվներն իրեն միշտ էլ հետապնդելու են:
Եվ ահա, երբ ընդհարումը գրեթե անխուսափելի է, զինվորն իր հակառակորդի հետ զրույցի մեջ է մտնում: Առանց իր վախն ու երկչոտությունը մատնելու` նա փորձում է իմանալ պատճառը, որի համար սա ուզել է կռվել իր հետ, ինչն է ստիպել նրան թողնել հայրենի գյուղն ու իր հետ կռիվ փնտրել: Առանց սուրը մերկացնելու` զինվորը համոզում է հակառակորդին, որ սա նրա կռիվը չէ:
Լույսի զինվորը լսում է այն ամենը, ինչ նրան ուզում է ասել հակառակորդը: Նա կմենամարտի հակառակորդի հետ միայն՝ եթե կռիվն անխուսափելի է:

68
Լույսի զինվորը կարևոր որոշումներ ընդունելուց առաջ ուժգին վախ է ապրում:
«Այս առաջադրանքը քո ուժերից վեր է», - ասում է նրան մի ընկերը: «Գնա առաջ, մի՛ կորցրու արիությունդ», - ասում է մյուսը: Եվ այսպիսի ճառերից նրա տարակուսանքը միայն ավելի է ուժեղանում:
Ու ահա մի քանի օր թախծի ու խռովքի մեջ անցկացնելով` նա սթափվում է իր վրանում, հենց այն անկյունում, որտեղ սովոր է մտորել ու աղոթել:
Նա հայացք է գցում իր ապագային: Տեսնում է մարդկանց, ում նկատմամբ իր վերաբերմունքը կբարձրացնիեն կամ կգլորի ցած: Նա ոչ մեկի չի ուզում տառապանք պատճառել, բայց և չի ուզում թողնել նրանց ընտրած ուղին:
Այդժամ զինվորը սպասում է, մինչև որոշումն ինքն իրեն հասունանա:
Եթե հարկ կլինի ասել «այո», նա այդ բառը խիզախորեն կարտաբերի, եթե հարկ կլինի «ոչ» ասել, ապա` միայն վախով:

69
Լույսի զինվորն ամբողջությամբ ընդունում է իրեն բաժին ընկած ուղին: «Ի՞նչ զարմանալի հավատ», - ասում են նրա ընկերները:
Այդ բառերից զինվորը մի քանի րոպե համակվում է հպարտությամբ, բայց նույն պահին ամոթն իրեն պատում է, քանզի այն հավատը, որ արտաքուստ ցույց է տալիս, իրականում չկա իր հոգում: 
Այդ պահին նրա հրեշտակը շշնջում է իրեն. «Դու ընդամենը միջոց ես լույսի: Դու փառասիրության առիթ չունես, բայց և պատճառ էլ չկա քեզ մեղավոր զգալու: Դու միայն հրճվելու պատճառ ունես»:
Եվ լույսի զինվորը, իրեն իբրև միջոց գիտակցելով, ձեռք է բերում խաղաղություն ու վստահություն:

70
«Հիտլերը գուցե և կռվի դաշտում պարտվեց, բայց ինչ-որ բանում նա հաղթող դուրս եկավ, - ասում է Մ. Հալտերը:- Քանզի 20-րդ դարի մարդը ստեղծեց համակենտրոնացման ճամբար, վերածնեց լլկանքները ու ինքն իրեն ներշնչեց, որ կարելի է աչք փակել քեզ շրջապատողների դժբախտության վրա»:
Գուցե և նա ճիշտ է: Չէ՞ որ գոյություն ունեն բարձիթողի ու անապաստան երեխաներ, խաղաղ բնակչության արյունալի հաշվեհարդարներ, միայնակ ծերեր, հարբեցողներ կոյուղիների անցումներում, խելագարներ իշխանության ղեկին:
Իսկ գուցե և բոլորովին էլ ճիշտ չէ, քանզի գոյություն ունեն լույսի զինվորները: Իսկ լույսի զինվորները երբեք անընդունելին չեն ընդունում:

71
Լույսի զինվորը միշտ հիշում է հինավուրց ասացվածքը. «Միայն դատարկ տակառն է զնգում»:
Անարդարություններ հաճախ են կատարվում: Մարդիկ ընկնում են դժվարին իրավիճակների մեջ, որոնց արժանի չեն. սովորաբար դա պատահում է այն ժամանակ, երբ նրանք չեն կարողանում պաշտպանվել: Պատահում է, որ դժվարությունը բախում է նաև զինվորի դուռը:
Երբ նման բան է կատարվում, նա ներամփոփ է դառնում ու լռում: Իր ուժերը չի վատնում բառերի վրա, որովհետև դրանք ոչնչով չեն կարող օգնել: Ավելի լավ է ուժերը պահպանել դիմադրության համար, զինվել համբերությամբ և դրա հետ մեկտեղ հիշել, որ ինչ-որ Մեկը նայում է քեզ: Ինչ-որ Մեկը տեսնում է, որ դու անարդարացիորեն տառապում ես, և չի պատրաստվում հաշտվել դրա հետ: 
Ինչ-որ մեկը տալիս է զինվորին այն, ինչի կարիքը նա ամենից շատը ունի` ժամանակ: Վաղ թե ուշ ամեն ինչ նրա օգտին կշրջվի:
Լույսի զինվորն իմաստուն է, դրա համար էլ չի շատախոսում իր պարտությունների մասին: 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ