ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Վարագա խաչի տոն

Նունե Մովսիսյան

Հայաստանյայց եկեղեցին սեպտեմբերի 25-ին տոնում է Վարագա խաչի տոնը: Վարագա խաչի տոնը խաչին նվիրված զուտ ազգային տոն է, տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո: Նվիրված է Վարագա լեռան վրա սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն, Հռիփսիմյանց կույսերը փախչում են Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից: Ավանդույթի համաձայն, տեսիլքով նրանց երևում է ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր: Նրանք  գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սակայն Վարագա լեռան վրա ապաստանած կույսերի թաքստոցը շուտով բացահայտվում է: Փախուստի դիմելուց առաջ Հռիփսիմեն իր պարանոցին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը պահում է լեռան քարայրներից մեկում: Այդ սուրբ մասունքը ժառանգաբար փոխանցվելով էր հասել Հռիփսիմեին:Նա Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկե թագուհին ուխտի էր գնացել Երուսաղեմ: Կայսրուհին փափագում էր տեսնել Քրիստոսի գերեզմանն ու այն փաչափայտը, որի վրա խաչել էին Փրկչին: Նրա ցանկությունը կատարվում է: Հռոմ վերադառնալիս Պատրոնիկեն իր հետ տանում է խաչափայտից մի կտոր, որը նա ստացել էր Հակոբոս առաքյալից:Սուրբ մասունքը հետագայում սերնդեսերունդ փոխանցվում է կայսրուհու քրիստոնյա ժառանգներին: Ի վերջո այն անցնում է նույն տոհմին պատկանող Հռիփսիմեին:

Անցնում են տարիներ:Մարդիկ փնտրում, բայց այդպես էլ չէին կարողանում գտնել սուրբ մասունքը: Ըստ ավանդության, 7-րդ դարում Վարագա լեռան քարայրներից մեկում ապրում էին Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը: Նրանք շարունակ աղոթում էին Աստծուն`խնդրելով ցույց տալ Քրիստոսի խաչի մասունքի տեղը: «Գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը,ահավոր ձայն են լսում, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը, որտեղ պայծառ լույս են տեսնում:Լույսն իր չափով ու ձայնով այնպիսին էր, ինչպիսին այնտեղ գտնվող մասունքը:Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր` լուսավորելով Վարագա լեռը: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ,որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Վարագա լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով: Կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորոդ ժամը:Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլ լեռան շրջակայքում ապրող մարդկանց: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը, իսկ անուշահոտությանը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն` սուրբ Խաչի երևման համար»:

Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցին և հայոց սպարապետ Վարդ Ռշտունին իմանալով այդ մասին, գալիս են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Նրանք մեծ տոնախմբություն են կազմակերպում: Կաթողիկոսը կարգադրում է Հայոց եկեղեցու տոների մեջ ավելացնել Վարագա սուրբ խաչի տոնը`ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի մասունքի հայտնաբերման: Ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է ս. Նշան: Ներսես կաթողիկոսը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» շարականը, որը երգում են տոնի օրը:

Հետագայում 12 եկեղեցիներ են կառուցվում 12 լուսեղեն սյուների երևման տեղում:

Վարագա ս. խաչը ժամանակ առ ժամանակ տեղափոխության է ենթարկվել` թշնամիների ձեռքը չընկնելու համար: 1237թ.-ին Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը Ջալալեդդինի հրոսակներից հալածված` հռչակավոր մասունքը տեղափոխում է Տավուշի մարզի Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության հոգևոր կենտրոն: Սկզբում Անապատ կոչվող մենաստանը 13-րդ դարից. վերանվանվում է Նոր Վարագավանք: Նոր Վարագավանքը գտնվում է Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին:

1655 թվականին Վարագա ս. խաչը զետեղվում է Վանի ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է ս. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

Իբրև լրացում հավելենք, որ Վարագա լանջին կառուցված վանքը մասամբ կանգուն է մինչև այսօր: Վանքի տարածքում եղել են յոթ եկեղեցիներ՝ սուրբ Աստվածածին, սուրբ Նշան, սուրբ Գևորգ, սուրբ Խաչ, սուրբ Սիոն, սուրբ Հովհաննես, սուրբ Սոֆյա անուններով:

Վարագա ս. խաչի մասունքներից հասել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.այդ մասունքով օրհնվում է մյուռոնը:

Աղբյուրը`

Արամ Դիլանյան, «Տերունի տոներ»

Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

«Հայ եկեղեցու պատմություն», դասագիրք

Կայքէջեր`araratian- tem.am, stmarytoronto.com

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ