ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 49
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Не бойтесь ошибиться или на ошибках учатся


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Մասնագիտությունը՝ դահիճ

Ռիչարդ Ֆեյնման
Շարժման նկարագրությունը [1]

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Ալեքսանդր Ադամսկի
Ի՞նչն է դպրոցում ավելի շատ` անցյա՞լը, թե՞ ապագան

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անատոլի Գին
Ինչպե՞ս տնային առաջադրանքներն առավելագույնս օգտակար դարձնենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Ճանապարհ դեպի երջանկություն

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու

Սկզբում միևնույն է, խոսքն է: Ուսուցչի ծննդյան օրով խոսքս ուղիղ ու հակիրճ կլինի: Իսկ դուք՝ սիրելի սովորող, ուսուցիչ, ծնող, հետևեք իմ խոսքին, երբ համաձայն եք` կրկնեք ինձ հետ, անհամաձայնությունը անհապաղ ձևակերպեք: Հիմա, երբ բոլորը թութակ դարձած դարձում-հակադարձում են՝ Քրիստոս ծնաւև յայտնեցաւ…

Հիսուս Քրիստոսն իմ Ուսուցիչն է: Նա եկավ, որ մենք Մեկ դառնանք. Սուրբ Ծնունդը` որպես Ծես, մեր միասնականացման ձևն է: Ծեսը մեզ կրթող կենցաղ է: Քրիստոսի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների համար Սուրբ Ծնունդին նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը մենք պիտի լինենք պահքի մեջ: 2012-ի դեկտեմբերի 30-ին, ես առաջին անգամ իմ կյանքում մտնելու եմ պահքի շրջան:

Պահքը մեզ Սուրբ Ծնունդին պատրաստող ծիսական շրջան կդառնա Իմաստաբեր իր Ձայնով, Գույնով, Համով, Հոտով, Վարքով ու Բարքով: Մենք՝ սովորող, ուսուցիչ, ծնող, ինչպես բոլոր պահեցողները, պահքի շրջանից դուրս կգանք հունավարի 5-ին: Երեկոյան ժամը 17:00 կհավաքվենք Սուրբ Երրորդություն եկեղեցում, մասնակից կդառնանք Ճրագալույցի Սուրբ Ծննդյան պատարագին, Սուրբ Ծննդյան Ավետիսին: Եկեղեցու խորանի վրա վառվող մեծ ջահից կվառենք մեր մոմը և ծածկած լապտերներով, զգուշորեն ու վեհ ընթացքով Ուսուցչի Լույսը կտանենք մեր՝ կրթահամալիրցիներիս Մեծ տունը, Մայր դպրոց՝ բերելով Աստծո ծննդյան Լույսը մեր օջախ: Հատուկ ծիսական պատրաստություն, ուրախ տրամադրություն, շուրջպար, Ավետիսներ… Հունվարի 6-ի առավոտյան մենք դուրս կգանք մեր տներից այլ տրամադրությամբ, նոր զգեստներով, կհանդիպենք եկեղեցու բակում, որ ողջունենք իրար.

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՒ. ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ: Այսպես մենք կմիանանք հավատավոր հայ ժողովրդին ու ողջ մարդկությանը, ու բոլորիս համար ՕՐՀՆՅԱԼ կլինի ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Իսկ հիմա վերցրեք ձեր սեղանից կամ գրադարակից Նոր Կտակարանը, շարունակեք կամ սկսեք ընթերցումը Ուսուցչի հրաշագործ վարդապետության: 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
AXAVNI GASPARYAN | 2012-12-03 18:21:41
Ցիսական արարողությունները շատ գեղեցիկ են, բայց այդ ամենից առաջ Աստված կարևորում է մեր մեր հոգու վերածնունդը, որը կարող է մեզ տալ միայն մեր փրկիչ, մեզ համար խաչված, հարություն առած Հիսուս Քրիստոսը։ Թող Ձեր պասի շրջանում լինի հանդիպում Տեր Հիսուսի հետ և այնտեղից դուրս կգաք նոր մարդ դարձած, հոգով վերածնված Աստծո զավակ։ Օրհնված լինեք, պարոն Բլեյան։
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ