ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 49
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Не бойтесь ошибиться или на ошибках учатся


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Մասնագիտությունը՝ դահիճ

Ռիչարդ Ֆեյնման
Շարժման նկարագրությունը [1]

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Ալեքսանդր Ադամսկի
Ի՞նչն է դպրոցում ավելի շատ` անցյա՞լը, թե՞ ապագան

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անատոլի Գին
Ինչպե՞ս տնային առաջադրանքներն առավելագույնս օգտակար դարձնենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Ճանապարհ դեպի երջանկություն

ԱՐՁԱԳԱՆՔ
Ի՞նչն է դպրոցում ավելի շատ` անցյա՞լը, թե՞ ապագան

Որքան երկար լինենք մանկավարժական հին գաղափարների ազդեցության տակ, այնքան ավելի խորը կլինի կրթությունը կյանքից բաժանող անդունդը

Ո՞ր հազարամյակում ենք

Ձգձգվող անցումը քսանմեկերորդ դար վերջապես ավարտվում է: Էլի մեկ ամիս, և վերջ` հարյուրամյակի սիզբ է . . .
Մինչև վերջես կարող էինք փնտրել ապագայի դպոցի պատկերը, բայց ահա նա, ապագան համարյա եկել է, և' հաջորդ դարը, և' նոր հազարամյակը: Իսկ դպրոցը. . . մնում է նույնը:

Էլի նույն դասերն են, դասագրքերը, ծրագրերը, տնային հանձնարարության ստուգումը, նոր նյութի մատուցումը, ամրապնդումը, նորից տնային աշխատանքը:

Էլի նույն բաց հարցերը, թե ինչու պետք է երեխաները սովորեն, և ինչ կապ կա դպրոցական կրթության որակի և կյանքի որակի, բարեկեցության մակարդակի, հաջողության, մարդկային երջանկության միջև:
Եթե ուսուցիչը ոչ միայն պատասխանող մարդ է, այլ նաև հարցնող, ապա նրա առջև անպայման կկանգնեն, այսպես կոչված, սահմանային հարցերը՝ ո՞րն է կրթության նպատակը, ինչի՞ է պետք դպրոցը:

Եթե այս սահմանային հարցերը տրվում են մակավարժական գիտակցությանը, հայտնվում է կրթության նոր բովանդակություն: Չեն տրվում, չեն պահպանվում` կորչում է մանկավարժական գործունեության բովանդակությունը, չնայած որ ձևականորեն կրթությունը շարունակվում է:

Անցյալի ամենավտանգավոր գաղափարը նոր մարդու դաստիարակության գաղափարն էր

Որո՞նք են մեր նոր կամ հավերժական նպատակները, որոնց ձգտում ենք մեր աշակերտների հետ միասին:
Կյանքը, որ պետք է ապրենք:

Նոր մարդու դաստիարակության խնդիրը ոչ միայն կեղծ է, այլև շատ վտանգավոր: Այն իրավունք է տալիս չճանաչելու ուրիշի ինքնիշխանությունը: Մանկավարժական չարդարացված վարկածներից մեկը, իմ կարծիքով, նոր մարդու դաստիարակության վարկածն է:

Չափազանց հավակնոտ և նույնիսկ, կասեի, հակամարդկային այդ խնդիրը ենթադրում է, որ, յուրաքանչյուր ուսուցիչ առնվազն պետք է այդ նոր մարդու կերպարի սեփական պատկերացումն ունենա: Դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է ունենալ ապագայի պատկերը, այն կյանքի պատկերը: Եվ պարտավորեցնում է ուսուցչին խախտել ուրիշի ինքնության սահմանը և ձևավորել, ձևավորել, ձևավորել… Շրջանավարտի չարաբաստիկ մոդելը ինչ-որ մեկի կողմից որոշված պարտադիր հատկությունների հավաքածու է, հատկություններ, որոնք պետք է երեխայի մեջ առաջանան դպրոցում սովորելու և դաստիարակվելու ընթացքում, դա նոր մարդու դաստիարակության գաղափարի տեխնոլոգիական իրականացումն է:

Բայց քաղաքացիական հասարակության մեջ կրթությունը անձնական պահանջմունք է:
Եվ դաստիարակության խնդիրը ոչ թե անհատին տրվող բնութագրիչների, այլ պահանջմունքների ձևավորումն է: Ուսուցչի համար սա նշանակում է սեփական զարգացում: Սեփական մանկավարժական ապագայի կերպարի պատկերացումը: Որպեսզի կարելի լինի կառուցել ապագայի այդպիսի պատկեր, անհրաժեշտ է շատ կարևոր մի բան` անհրաժեշտ է անձամբ ազդել այդ ապագայի վրա: Նշանակում է սեփական նպատակ ունենալ:
Այստեղից` կրթության նպատակները մեզանից յուրաքանչյուրի կրթական նպատակներն են:

Կրթությունը միայն անձնական կարող է լինել

Ինչպես ածուխի փոշին` հանքափորի ռունգերում, այդպես մեր գիտակցության մեջ ներծծված մյուս վտանգավոր գաղափարը կրթությունը որպես պետական խնդիր ընդունելու գաղափարն է: Բայց դպրոցը և կրթությունը նույն բանը չեն:
Դպրոցի համար պատասխանատվությունն ընկած է հասարակության, տեղական իշխանությունների, պետության վրա: Դա կրթական գործունեության պայմանների ապահովման պատասխանատվություն է: Պետք են ուսուցիչներ, շենքեր, համակարգիչներ, դասագրքեր, մարզական դահլիճներ, քիմիական լաբորատորիաներ:
Իսկ ո՞վ է պատասխանատու կրթության համար:
Ինձ վախեցնում է վերջերս սրված պայքարը կրթության որակի համար:
– Մենք կուժեղացնենք կրթության որակի նկատմամբ հսկողությունը:
Ուժեղացնել կարելի է կրթական գործունեության համար անհրաժեշտ պայմանների նկատմամբ հսկողությունը, որպեսզի դպրոցները չսառչեն, գործադուլներ չլինեն:
Իսկ ինչպե՞ս կարելի է ուժեղացնել կրթության որակի նկատմամբ հսկողությունը:
Ընդհանրապես, տեղի՞ն է այս հարցադրումը:
– Տեղին է,– ինձ կպատասխանեն պատասխանատու ընկերները,– քանի որ պետական միջոցներ են տրամադրվում, և հսկողությունը պետք է:

Սա նույն մոլորության հետևանք է, որ կրթությունը պետական խնդիր է: Գործնականում որակի նկատմամբ այդ հսկողությունը դառնում է բյուրոկրատական իշխանության ուժեղացում և ճնշում ուսուցչի վրա: Կրթության որակի հետ դա ոչ մի կապ չունի: Բայց ձևական առումով հարցը շատ էլ կիրթ է թվում:

Այնինչ կրթությունը, ի տարբերություն դպրոցի, կարող է միայն մասնավոր լինել` իմը, անձնականը: Իմը` ոչ թե որպես ուսումնա-դաստիարակչական պրոցես, այլ որպես կրթական գործունեություն: Ինչքան շատ են արտաքին կարգավորիչները, կոշտ հրահանգները և չափորոշիչները, այնքան փոքր է իմ անձնական կրթական գործունեության հավանականությունը: Այստեղ և' ռիսկն է, և' զարգացումը: Եվ հենց սա է կրթության բովանդակությունը:

Եվ սա վերաբերում է արդյունավետ, նշանակում է, ստեղծական ցանկացած այլ գործունեության:
Ստեղծականության նման, որը հասկանում ենք, որ չի կարող պետական խնդիր լինել, կրթական գործունեությունը շուտ թե ուշ մեր, ուսուցչական գիտակցության մեջ (հետո նաև աշակերտների գիտակցության մեջ) կկանգնի որպես անձնական, մասնավոր, իմ և մեր խնդիրը:

Բայց առայժմ, չնայած, որ արդեն դարն է վերջանում, հազարամյակն է վերջանում, գաղափարը, որ կրթությունը արտաքին նպատակ է, մնում և իշխում է մեր դպրոցական գործերում:
Պարզվում է, որ ժամանակը շատ ավելի արագ է հոսում, քան տեղի են ունենում փոփոխությունները: Միգուցե դա ավելի լա՞վ է:

Միգուցե մարդիկ դիտավորյա՞լ են դպրոցը հորինել, որ դարից դար այնտեղ ոչինչ չփոխվի:
Դպրոցը միշտ երեկվա և այսօրվա սահմանին է, և ամեն անգամ ուսուցիչը ինքն է որոշում, թե ինչը կարող է ավելի շատ լինել` անցյա՞լը, թե՞ ապագան:
Ամեն մի դասարանում, յուրաքանչյուր դասին` նոր նյութ և տնային հանձնարարության ստուգում:
Մեզ ի՞նչ էր հանձնարարված:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը
  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ