ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Եկել է ժամանակը

Բացատրական բառարան

  • Digitec Edu 2012 - «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 4-րդ ստուգատես
  • Digitec - թվային միջոց, թվային տեխնիկա
  • մեդիա – հաղորդակցման աշխարհ` իրեն ստեղծող թվային միջոցներով
  • mskh.am - կրթահամալիրի սոցիալական էլեկտրոնային ցանցը
  • պրեզենտացիա – աշխատանքի մեդիաներկայացում

Թվային տեխնիկան, մեդիան, համացանցը՝ հանրակրթության արդյունավետ գործիքներ: Ամենամյա 4-րդ ստուգատես, հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն գործածման լեզուներով, բաց յուրաքանչյուրի համար` Հայաստանում թե Հայաստանից դուրս, սովորողի թե ուսուցչի, հանրակրթությամբ հետաքրքրվողի համար: Խնդրեմ, առանց որևէ խոչընդոտի. մարզերից ու արտասահմանից եկածների համար` անվճար հյուրատուն, սնունդ, գրանցման մատչելիություն: Մրցանակներ շնորհելիս որևէ խտրության բացառում: Շնորհակալ ենք Դիջիթեքի մեր գործընկերներ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, Մայքրոսոֆթ ԱՐԷՅ-ին, ԿԳ նախարարությանը, որ առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի հանրակրթական Դիջիթեքին լիարժեք մասնակցեն նաև մեր վրաց գործընկերները, որ այն դառնա հայ-վրացական նախագիծ, որ այն ընթանա շուրջտարի: Բայց… Սա կրթահամալիրի Ստուգատեսն է. մասնակից է կրթահամալիրի հանրակրթական դպրոցը, դասարանը, խումբը, սովորողը, ուսուցիչը, մասնագետը, ուսումնական կենտրոնը՝ յուրաքանչյուրը առանց բացառության: Ով որևէ, իբր հարգելի, պատճառաբանությամբ իրեն դուրս է տեսնում 2012թ. հունվարի 15-ից սկսած և փետրվարի 11-ին ղափամա ճաշակելով ավարտվող Ստուգատեսից, նա իրեն դնում է կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրից՝ կրթահամալիրից, դուրս: Այստեղից և Ստուգատեսին ներկայացվող աշխատանք-նախագծերի տեսականին՝ ընդգրկուն, ամեն նախասիրության, հավեսի ու պահի համար: 2 տարեկանից մինչև… սովորողի, մանկավարժության մեջ առաջին տարին քայլ անողից մինչև… Այստեղից և Ստուգատեսի փետրվարի 1-ից 11-ը տևող ներկայացում-միջոցառումների ցանկը՝ խիտ ու տարողունակ, որ որևէ մեկը նեղացած ու չկարևորված չլինի:

Հանրակրթական Դիջիթեքը յուրաքանչյուրինս է` ոչ որպես գաղափար, այլ որպես շոշափելի մասնակցություն: Սա է 4-րդ Ստուգատեսի առանձնահատկությունը: Ինչպե՞ս եք պատրաստվել: Ժամանակ դեռ կա: Սկսեք: Տանը թե դպրոցում՝ կարգի բերեք թվային տեխնիկան, լինի անհատական թե ընդհանուր գործածման: Ինչ խափանված է, սարքին չէ` անհապաղ նորոգել, գործածել: Այս ստուգատեսին Սեն Միքայելյանը ներկայանում է թվային տեխնիկայի շահագործման և սպասարկման ծառայություններով: Ստուգատեսը հնարավորություն է ու լավ առիթ` ձեր թվային զինանոցը նորացնելու, լրացնելու: Ես Ձեզ խոստանում եմ շատ մրցանակներ: Մինչև 2012թ. մարտի 1-ը մենք ձևավորելու ենք ապառիկով թվային տեխնիկա՝ նեթբուք-նոթբուք, ձեռք բերելու 2-րդ փուլի պատվերը: Ով ուշացել է 1-ին փուլից, ով փոշմանել է, ով վճռել է՝ թող առաջ գա: Համացանցը, թվային տեխնիկան կրթահամալիրում` տանը թե դպրոցում, ձևավորում են ուսուցանող նոր՝ արդյունավետ ու գրավիչ միջավայր: Ես Ձեզ խոստանում եմ` մինչև 2012թ. ապրիլի 1-ը.

  • նկատելի կլավանա համացանցի արագությունը կրթահամալիրի կրթական օբյեկտի յուրաքանչյուր կետում՝ դասարանում, խմբում.
  • անլար համացանցային միջավայր կդառնան մեր բոլոր կրթական օբյեկտները ամբողջությամբ.
  • կունենանք Հայաստանում ամենահզոր սերվերային կրթական տնտեսություններից մեկը. մեդիագրադարանի սպասարկումը կընդգրկի յուրաքանչյուր սանի, սովորողի, ծնողի.
  • համացանցով պրոյեկտորը կգործածվի կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցանվող միավորում՝ սկսած 2 տարեկանների խմբից.
  • կրթահամալիրը կգործի որպես ամբողջական էլեկտրոնային միջավայր:

Ստուգատեսն այս կցուցադրի թվարկված նախագծերի իրական լինելը, ստուգատեսն այս կնպաստի, որ յուրաքանչյուր նախագիծ ավարտվի մինչև 2012թ. ապրիլի 1-ը:

Ստուգատեսի` ինձ համար ամենամեծ պրեզենտացիան «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 50-րդ համարն է: Տեսեք` մի «Դպիր» որքա~ն հայացրեց մանկավարժությունը մեդիայում: Շնորհիվ դրա մենք ունենք արդիական մանկավարժություն` ներկայացված մեդիայում: Բրավո, Սուսան Մարկոսյան և ընկերներ: «Դպիր» էլեկտրոնային 50-րդ հոբելյանական համարը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանված կարգով կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցիչ-մասնագետ չի ներկայացրել հետազոտական աշխատանքի իր փորձը` մեթոդական հոդվածը, թարգմանությունը, ուսումնասիրությունը: Ստուգատեսում ինձ համար ամենասպասված նախագիծը «Լուսաստղն» է՝ պատանիների նոր մեդիա ամսագիրը` իր ֆիզիկական ակումբով: Շնորհիվ այս նախագծի` «Լուսաստղի» ընթերցողի համար համացանցը կդառնա ավելի ուսուցանող, ավելի շատ պատանիների համար համացանցը կդառնա կարևոր ուսուցիչ: Առա՜ջ, Մարգարիտ Սարգսյան և ընկերներ: Ստուգատեսին Արտակ Զիլֆիմյանը, Միշա Ավդալյանը, Գրիգոր Խաչատրյանը և ընկերները կներկայանան ամենահեռանկարային նախագծով` «Կրթահամալիրը TV տաղավար»: Ստուգատեսում կներառվեն նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորողների ծնողները` լիարժեք մասնակցելով տանը կատարվող մեդիանախագծերին, ինչպես նաև 2 անգամ իրենց համար հատուկ կազմակերպվող Դիջիթեքի ներկայացումներին: Էլ ի~նչ ստուգատես` առանց անակնկալների, առանց իմպրովիզի… Չխոստանամ էլ, գիտեք, սպասում եք: Հուսախաբ չենք անի:

Ձեր` Աշոտ Բլեյան 

The Time Has Come

განმარტები თილექსიკონი

Пришло время

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Տաթևիկ Սարգսյան | 2012-02-09 02:25:21
Շնորհավորում եմ,հիացած եմ Ձեր անսպառ եռանդով,նորարարական տաղանդով:Կփորձեմ օգուտ քաղել Ձեր ընձեռած հնարավորությունից:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ