ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Բնագիտական ուսումնական փաթեթ

Թվային տեխնիկական միջոցների, հատկապես համակարգչի և համակարգչային ծրագրերի պայմաններում դասավանդողի գործունեությունը պիտի լինի բազմաբովանդակ, համապատասխանի երեխայի հետաքրքրություններին, նախասիրություններին, կապվի նրան շրջապատող միջավայրի և կենցաղի, նրա առօրյայի հետ: Ուստի ուսումնական գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար շատ կարևոր եմ համարում գործունեության ընթացքում մեդիա հմտությունների ու կարողություններ կիրառումը, մեդիա գործիքների առկայությունը, որոնք ավելի բովանդակալից կդարձնեն դասավանդման ձևը: Մեդիաինքնակրթությունը փոխում է ուսուցչի պատկերացումը դասի կազմակերպաման հանդեպ, դասավանդման գործունեությունը դառնում է արդյունավետ մեդիագործունեություն:

Կրտսեր դպրոցում բնագիտական գործունեությունը չի կարող առանձնացվել երեխայի ողջ գործունեությունից, այն կազմում է ընդհանուր ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ մասը: Ես գտնում եմ, որ հատկապես կրտսեր դպրոցում բնագիտության դասերը պիտի մեծ հիացմունք և հրճվանք պատճառեն երեխային:
Ուսումնական գործունեության ընթացքում հաճախ ենք կատարում բնույթով պարզ բնագիտական փորձեր, որոնք համապատասխանում են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Փորձի համար անհրաժեշտ և օգտագործվող նյութերը, առարկաներն անվտանգ են, կիրառման համար պարզ ու մատչելի: Փորձերի կատարման ժամանակ սովորողները հետևում են փորձի ընթացքին, գրանցում համապատասխան քայլերը, փորձի վերաբերյալ հարցադրումներ, եզրահանգումներ կատարում: Փորձերի շնորհիվ իրենց շրջապատող միջավայրում, բնության մեջ գտնում են նմանատիպ երևույթներ և օրինաչափություններ: Բնագիտության դասերին զարգանում է սովորողի տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը. նա երևակայում է, հորինում, կազմում մաթեմատիկական խնդիրներ և առաջադրանքներ:

Ես աշխատելով կրթահամալիրում, սովորել, սովորում եմ մի շարք ՏՀՏ ծրագրեր, անընդհատ զարգացնելով իմ ձեռք բերած ՏՀՏ հմտություններն ու կարողությունները, որոնց շնորհիվ դասարանում արված յուրաքանչյուր բնագիտական փորձ նկարահանում եմ որպես ֆիլմ կամ տեսանյութ: Արդյունքում ստեղծվում է մի շարք բնագիտական փորձերի մասին ուսումնական ֆիլմաշար, որը դառնում է մեդիա ուսումնական փաթեթ բնագիտության մասին:

Այդ ուսումնական փաթեթը մատուցվում է որպես մեդիագործիքներով և մեդիահնարավորություններով ստեղծված մեդիանյութերի շարք: Նշենք նաև, որ փաթեթի ստեղծման գործիքներն են ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը, ձայնարկիչը, նաև Movie Maker, Power Point, Notebook ծրագրերը: Այսպիսով «ուսումնական փաթեթի ստեղծում» ասելով` հասկանում ենք համակարգչային բազմաթիվ ծրագրերի տիրապետում և օգտագործում, «փաթեթ»` բնագիտական գործունեության մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր: Մեդիափաթեթի ստեղծման շնորհիվ դասավանդողը հնարավորություն է ստանում ուսուցումը կազմակերպել իրական գործունեության միջոցով` կենդանի, հետաքրքիր և ուրախ:

Որպեսզի ուսումնական փաթեթն օգտագործվի որպես ուսումնական նյութ կրտսեր դպրոցի տարբեր դասարաններում, խմբերում, ընտնքիքում, նյութերը տեղադրվում են դպրոցի ենթակայքում, հետո` մեդիագրադարանում, դասավանդողի համար դառնում մեդիաուղեցույց: Փաթեթը դառնում է մեդիագիրք նաև ծնողի, երեխայի համար: Այդ փաթեթը երեխան կարող է ունենալ տանը` իր համակարգչում, պարբերաբար փաթեթը բացել և ինքնուրույն կամ ծնողի հետ միասին կատարել տվյալ բնագիտական փորձը: Այն դառնում է նաև բնագիտական փորձերի ընտանեկան ուսումնական փաթեթի ստեղծման օրինակ: Օգտվելով համացանցից, ուսումնական տարբեր կայքերից, սովորողը մենակ կամ ծնողի հետ կարող է ստեղծել նմանատիպ փաթեթ` միաժամանակ զարգացնելով իր հետազոտական-ստեղծագործական և մեդիահմտությունները: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ