ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Գյուտ նշխարաց

Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը Հայաստանյայց առաքելական եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու առթիվ սահմանել է հատուկ տոն` «Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ»: Տոնին հնչում է Հով­հան­նես Երզն­կա­ցի վար­դա­պե­տի (13 դար) «Լե­րի՛նք ամե­նայն, այ­ս­օր ցն­ծա­ցե՛ք» շա­րա­կա­նը:

Մեր եկեղեցու և ժողովրդի համար միշտ էլ հատուկ նվիրական ու սրբազան նշանակություն և արժեք են ունեցել հատկապես «Հայոց հավատի հայր» Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները, որոնք մեծ հարգանք են վայելում ոչ միայն Հայաստանում, այլնաև ողջ քրիստոնեական աշխարհում: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաևքրիստոնյա մյուս եկեղեցիները:

Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցավ մարդկանցից հեռու և անտես, ճգնության մեջ, Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են:
Մովսես Խորենացին վկայում է. «Թեպետ և նա այնտեղ բնակվեց, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, շրջում էր մերաշխարհում, աշակերտվածներին հաստատում էր հավատի մեջ»:

Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Գրիգոր Լուսավորիչը կամեցել է հեռանալ մարդկանցից և բնակվել Մանյա այրում, ուր և առանձնության մեջ կնքել է իր մահկանացուն:

Պատմահայրը գրում է.«Իսկ սուրբ Գրիգորը Մանյա այրում երկար տարիներ աներևութաբար ապրելուց հետոմեռնում`փոխադրվում է հրեշտակների կարգերը»:
Նա նույն այրում էլ թաղվում է հովիվների ձեռքով, ովքեր չճանաչելով կաթողիկոսին` նրա մարմինը ծածկում ենքարակույտով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր:
Հետագայում նշխարների մոռացության մատնված տեղն աստվածային տեսիլքով հայտնվում է Գառնիկ անունով միճգնավորի, ինչն էլ Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի նշխարները ամփոփվում են Դարանաղյաց գավառի Թորդանավանում, որը նրա հայրենական սեփականությունն էր:

Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Սբ Գրիգոր Լուսավորչի նշխարները քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններն են և իբրև սրբազան մասունք` տարածվել են աշխարհով մեկ: Նրա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնականնշանակը: Խաչափայտի և Գեղարդի մասունքների հետ այն մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է: Ըստ որոշ տեղեկությունների, 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը:

Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության համաձայն, Զվարթնոցի տաճարը կառուցելիս Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը Լուսավորչի ոսկորների նշխարները դնում է չորս սյուների տակ, իսկ գլուխը դնում է ոչ թե խորքում, այլ դրսում` զետեղելով Ս.Սեղանի գզրոցի մեջ` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար:

Մովսես Կաղանկատվացին էլ նկարագրում է Արցախի Իսրայել եպիսկոպոսի` Գրիգորի նշխարներից Գլխովանքում ամփոփելու դեպքը և գրում, որ այն հենց Թորդանից է տարվել Արցախ:

Հետագայում, հայ կույսերը Ս. Գրիգորի գլուխը և որոշ ոսկորներ Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի: Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում` մեծ ջերմեռանդությամբ հարգվելով բարեպաշտ նեապոլցիների կողմից: Նեապոլի պահապան սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան սուրբը և ունի հատուկ տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին:

2000 թ.-ին Գարեգին Բ կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի` կաթոլիկ եկեղեցին վերադարձրել էր Հայ եկեղեցուն:

«Հայոց մեծ սուրբ Գրիգորին» 5-րդ դարից սկսած պատվել են նաև Բյուզանդիայում: Այժմ էլ Հունաստանի եկեղեցիներում կան Գրիգոր Լուսավորչին նվիրված խորաններ, սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև` մասունքներ ու նշխարներ, որոնք ամփոփված են մասնատուփերում: Ռուսաստանում` Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարական համալիրի մեջ է մտնում նաև «Հայոց Գրիգորի եկեղեցին», որը կառուցվել է Իվան Ահեղ ցարի հրամանով: Ս. Գրիգորին նվիրված սրբապատկերներ կան նաև Կրեմլի Ավետման ու Սպասկի տաճարներում, Կոլոմնայի, Պսկովի, Ռոստովի եկեղեցիներում, ինչպես նաև` Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարող որմնանկարներում:

Ի դեպ, ենթադրվում է, որ Հայ եկեղեցում մասունքներ պահելու ավանդույթը հիմնականում սկզբնավորվել է 4-րդ դարի սկզբից,երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվելով Կեսարիայում, Հայաստան վերադարձին իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչիև Ս.Աթանագինեի մասունքները:

Աղբյուրը` Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»
Ագաթանգեղոս, «Պատմություն հայոց»
VIP ARMENIA կայքէջ 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ