ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Համացանցն ինձ գործընկեր

Ստեղծագործական աշխատանքը չափազանց հետաքրքիր ու միաժամանակ դժվար գործ է: Մեր դպրոցն էլ ստեղծողի դպրոց է, մեր ծրագիրը` հեղինակային: Բոլորիս նպատակն է ուսուցումը դարձնել առավել արդյունավետ ու հաճելի: Այդ գործում մեզ շատ են օգնում մեդիատեխնոլոգիաները. սակայն պետք է նախ որոշել տվյալ դասի նպատակները, պլանավորել ընթացքը ու ճիշտ օգտագործել մեզ տրամադրված միջոցները:
Մեդիատեխնոլոգիաները անգլերենի ուսուցչին հնարավորություն են ընձեռում ցանկացած պահի գտնելու և օգտագործելու տվյալ դասի թեմային համապատասխան նյութեր` երկխոսություններ (անգլերենը տիրապետողների մասնակցությամբ), երգեր, վարժություններ: Մեր ձեռքի տակ են բազմաթիվ օգտակար կայքեր, որոնք օգնում են մեզ ոչ միայն մեթոդական նյութի ընտրության խնդրում, այլև նպաստում են ուսուցչի մասնագիտական զարգացմանը, ընդլայնում նրա աշխարհայացքը, հնարավորություն տալիս համոզվելու ընտրած մոտեցման արդյունավետության մեջ: 

Ամեն օր դասին նախապատրաստվելիս ուսուցիչը համացանցի անսահմանափակ տեղեկությունների մեջ փնտրում է իրեն անհրաժեշտ ռեսուրսները, և այդ աշխատանքի ընթացքում ակամա ստանում տեղեկատվության մեծ պաշար:

Հատկապես անգլերենի ուսուցման բնագավառում այդպիսի կայքերը և նյութերը շատ բազմազան են ու հարուստ` նախատեսված ցանկացած մակարդակի սովորողների համար: Իհարկե, չի կարելի դասը համապատասխանեցնել արդեն պատրաստի ինչ-որ նյութին, այլ պետք է պատրաստել նորերը կամ գտնել նյութեր, որոնք համապատասխանում են դասի թեմային:

Ես ինքս ամեն օր պեղում եմ տասնյակից ավելի հետաքրքիր կայքեր: Կցանկանայի ներկայացնել մի քանիսը`

1. www.rong-chang.com - այս կայքը, օրինակ, կարելի է անվերջ օգտագործել, քանի որ այստեղ տեղակայված են երկխոսություններ մեր ծրագրի գրեթե բոլոր թեմաներով` ամենօրյա կյանք, առողջություն, շրջակա միջավայր, սնունդ, գործազրկություն և այլն: Կցանկանայի նաև նշել, որ այստեղ կան տվյալ երկխոսությունների և´ տեքստը, և´ լեզուն կրողների խոսքի ձայնագրությունները: Այսպիսով ուսումնական գործընթացը կրկնակի օգտակար է սովորողի համար. նա սովորում է նոր բառապաշար, լսում անգլերեն խոսք, ընտելանում բանավոր խոսքի ընկալմանը:

Ինչպես երևում է նկարից, այս կայքում, ինչպես այլ կայքերում, կարելի է ընտրել տեքստի և վարժության բարդությունը` հարմարեցնելով աշակերտների կարողություններին: Հետագայում կարելի է աստիճանաբար բարդացնել մակարդակը:

2. www.kidskonnect.com - սա ևս մի շատ օգտակար կայք է, որը օգտագործում եմ թարգմանչական խմբի ժամերին, այստեղ կգտնեք կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող հոդվածներ, որոնք արդիական են, հետաքրքիր, ուսումնական: Որոշ դեպքերում կարիք է լինում խմբագրելու հոդվածը, որպեսզի սովորողներին ավելի հասանելի լինի: 

3. www.englishexercises.org – այս կայքը հարուստ է բազմաթիվ ուսումնական տեսանյութերով, որոնք խրատական, ուսուցողական, զարգացնող բնույթ ունեն: Տվյալ նկարում կարելի է տեսնել շրջակա միջավայրին վերաբերող տեսանյութ, այստեղ խոսվում է արևադարձային անտառների փրկությանն ուղղված Ուելսի արքայազն Չարլզի կազմակերպած շարժման մասին: 

Կարծում եմ դասերի հումանիստական ոգին նույնպես շատ կարևոր նշանակություն ունի: Տեսանյութը ամեն պահի կարելի է ընդմիջել, քննարկել տեղեկությունը, ապա շարունակել դիտումը: Ամեն տեսանյութից հետո կան դրան նվիրված վարժություններ և հանձնարարություններ, որոնք թույլ են տալիս ստուգել, թե որքանով էր տեսանյութը հասկացվել, ամրապնդել նոր բառապաշարը: 

Ինչպես արդեն շեշտեցի, այս կայքերը բազմաթիվ են, և այդ բազմության մեջ անհրաժեշտություն առաջացավ համակարգելու ինֆորմացիան, որպեսզի հնարավորություն ունենամ ցանկացած պահի գտնելու անհրաժեշտը: Այդ խնդիրն ինձ համար լուծեցի հետևյալ կերպ. համակարգեցի հղումները ըստ դասարանների ծրագրային թեմաների:

 Սովորողների համար այս լուրջ գործիքը` մեդիատեխնոլոգիան, հաճախ հետաքրքիր խաղալիք է թվում, որը թույլ է տալիս մոռանալ օտար լեզվի ուսուցման դժվարությունները: Ինչ-որ ֆիլմ, պրեզենտացիա կամ հետաքրքրաշարժ իրադրություն դիտելով` երեխաները մեծ թվով թեմատիկ բառապաշար են հավաքում, ինչը բավականին ծանր գործ է միայն դասագիրքը օգտագործելիս: Նկատել եմ, որ նույնիսկ ցածր առաջադիմություն ունեցող աշակերտները բավականին ակտիվորեն մասնակցում են այս տիպի դասերին: Ձմեռային ճամբարի ընթացքում մենք մի մեդիաներկայացում պատրաստեցինք: Դա, ինչպես պարզվեց, շատ աշխատատար նախագիծ էր: 

Լինում էին օրեր, երբ երեխաները 3-4 ժամ շարունակ փորձ էին անում, նույն հատվածները կրկին ու կրկին: Սակայն պիտի ասեմ, որ ընդհանուր ոգևորությունը, համագործակցությունը չէին պակասում: Իհարկե, նրանք լրիվ յուրացրեցին նյութը, բայց ինձ համար մի մեծ ձեռքբերում էր նաև այն, թե ինչպես էին դրականորեն փոխվել և´ նրանց հարաբերությունները, և´ վերաբերմունքը անգլերեն սովորելու նկատմամբ:
Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը` վստահ կարելի է պնդել, որ հեղաշրջելով դասավանդման վերաբերյալ կարծրացած պատկերացումները` մեդիատեխնոլոգիաները կարող են դառնալ անգլերենի ուսուցման չափազանց արդյունավետ միջոցներ:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ