ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վաղուց արդեն իրականացվում է մեդիակրթություն: Իսկ մեդիակրթության պայմաններում, բնական է, համացանցում պետք է գործի մի տարածք, որը կստեղծի պայմաններ դասավանդողի և սովորողի շփման համար: Կրթահամալիրի թե՛ սովորողները և թե՛ դասավանդողներն այս հարցում դժգոհելու առիթ չունեն, որովհետև անխափան գործում է մեր կայքը, յուրաքանչյուր դպրոց ունի իր ենթակայքը, որտեղ ազատ մուտք ունեն բոլոր սովորողները. կարող են շփվել առցանց զրուցարանում, տեղադրել նյութեր և քննարկում կազմակերպել: Ենթակայքերը հնարավորություն են տալիս սովորողներին ստեղծագործելու, ինքնաարտահայտվելու և ներկայացնելու ստեղծագործական, անհատական բնույթ կրող տնային հանձնարարությունները: Սակայն սա ընդհանուր տարածք է, որտեղ ամեն ոք ամեն ինչ կարող է տեսնել:

Կրթահամալիրի սովորողների և դասավանդողների տրամադրության տակ է նաև Live@Edu-ն` Microsoft Outlook էլեկտրոնային փոստը, որտեղ հասցեատեր է կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատակից և սովորող: Սա հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ միջոց է, որը հնարավորություն է տալիս անհատաբար շփվելու սովորողի հետ, նույնիսկ եթե նա հանրապետությունից դուրս գտնվի: Այսպիսի փորձ ունենք, երբ հարգելի պատճառներով դպրոցի սովորողներց մեկը բացակայում էր հանրապետությունից: Առցանց ուսուցման շնորհիվ ուսումնական գործընթացից հիմնականում նա հետ չընկավ, որովհետև բոլոր առաջադրանքները և դրանց հետ կապված պարզաբանումները ստանում էր իր էլեկտրոնային հասցեին կամ վերցնում ուսուցիչների առցանց փաթեթներից (Sky Drive):

Էլեկտրոնային փոստի միջոցով օրվա տարբեր ժամերին սովորողը կարողանում է կապ հաստատել ուսուցչի հետ, քննարկել դասերի և դպրոցի հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս ամենից բացի էլեկտրոնային հասցեներն ունեն ևս մեկ դրական կողմ. այստեղ կա տեղեկատվություն պահպանելու համար նախատեսված համապատասխան տարածք: Յուրաքանչյուր օգտատեր կարող է իր և երկրորդ անձի համար անհրաժեշտ տեղեկությունը տեղադրել այդ տարածքում, ընդ որում lստակ սահմանելով այն մարդկանց ցուցակը, ովքեր կարող են մուտք գործել այդ տարածք և ծանոթանալ տեղեկատվությանը, և նրանց, ովքեր կարող են խմբագրել-փոխել իր նյութը, կարող է հրապարակել այնպես, որ բոլորը նայեն առանց համակարգ մտնելու:
microsoft outlook էլեկտրոնային տարածքում տնային առաջադրանքներ հանձնարարելու և ստուգելու լայն փորձ դեռ չունեմ, սակայն երկրորդ կիսամյակում ծրագրում եմ այս մեթոդը զարգացնել: Ընդ որում, արդյունավետ եմ համարում կիսամյակային հանձնարարությունների մշակում, սակայն այս առաջադրանքները պետք է ավելի շատ ստեղծագործական բնույթի լինեն, որ չսահմանափակեն սովորողին: Առաջադրաները տեղադրելու եմ էլեկտրոնային հասցեում առկա օրացույցի մեջ: Առաջադրանքը կունենա ժամանակացույց և, բնականաբար, գնահատման չափանիշները: Օրացույցը դրան ավելի հարմար է նաև այն պատճառով, որ սովորողների հասցենեին պարբերաբար կփոխանցի հիշեցում առաջադրանքի և նրա կատարման ժամկետների մասին:

Մեր սովորողների մեծ մասի համար արդեն լուծված խնդիր է յուրաքանչյուր օր էլեկտրոնային փոստի ստուգումը, որն էլ կարծում եմ հնարավորություն կտա այս ծրագրով արդյունավետ աշխատել:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Վահրամ | 2012-04-21 23:32:53
Իսկ այս հոդվածի նորույթն ինչումն էր կայանում, ես այդպես էլ չհասկացա: Իհարկե, եթե այն տեղավորվում է հոդված հասկացության տրամաբանության մեջ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ