ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

1. Ինչպե՞ս անել, որ ամենաչխոսող սովորողին էլ դրդենք խոսելու

Մենք գիտենք, որ ձևավոր չմշկասահքի մրցումները երկու փուլով են լինում`պարտադիր և կամավոր: Մրցումների պարտադիր փուլը երբեք չեն ցուցադրում հեռուստատեսությամբ, որովհետև այն ձանձրալի է ու դիտարժան չէ, բայց դրանց մեջ ներառված են չմշկասահքի այնպիսի կարողություններ, որոնք անհրաժեշտ են կամավոր ստեղծագործական սահքի զարգացման համար: Նույն մոտեցումն էլ պետք է դասավանդման մեջ լինի: Խոսակցական յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրման սկզբում սովորողներին ներկայացնում եմ այն բառերն ու բառակապակցությունները, որոնք սովորաբար գործածվում են տվյալ թեմայի մասին խոսելիս: Բովանդակային առումով այս աշխատանքը կարող է ձանձրալի թվալ, որովհետև սովորողները հիմնականում կրկնում են նույն նախադասությունները որոշ մասնակի փոփոխություններով: Բայց այս հարցում ես համառ եմ ու շարունակում եմ սովորողների հետաքրքրությունը սահմանափակել միայն առաջարկվող բառի, բառակապակցության, նախադասության ու մտքի ձևաբանական ու շարահյուսական ճիշտ ձևի մեջ: Երբ համոզվում եմ, որ սովորողների 80%-ը յուրացրել է պարտադիր կարողությունը և եկել է ստեղծագործելու, սեփական մտքեր արտահայտելու ժամանակը, օգնության է հասնում ինտերնետը և մեր ինտերակտիվ գրատախտակը:
Google-ի որոնողական ցանցում գրում եմ “Conversation questions” և տալիս եմ որոնման հրահանգը, որը բացվելուց հետո ընտրում եմ Conversation Questions for the ESL/EFL Classroom (I-TESL-J) և մեր առաջ բացվում է խոսելու մոտ 260 թեմա իրենց մոտավորապես 10000 հարցերով: Այդտեղից կարելի է ընտրել խոսելու համար առաջարկվող հարցերի այն խումբը, որը համապատասխանում է առարկայական ծրագրի մեր ուսումնասիրվող թեմային: Յուրաքանչյուր թեմա տասնյակ հարցեր ունի, հարցեր անսպասելի, հետաքրքրող, ու անկեղծության դրդող: Սովորողները սկսում են վիճել, աղմուկ է լինում դասարանում, բայց դա ստեղծագործական հաճելի աղմուկ է:

2. Ինչպե՞ս անել, որ ամենաչկարդացող սովորողին էլ դրդենք կարդալու և արժևորելու իր ընթերցելով ընկալելու կարողությունը

Սովորողները միշտ էլ դժկամությամբ են ընթերցում դասագրքերի տեքստերը, որովհետև նրանք դա անում են պարտադրված` հանուն ինչ-որ դաս սովորելու, հանուն թվանշանի, հանուն ուսուցչի բարյացակամ վերաբերմունքի, հանուն պարտաճանաչության, հանուն այլևայլ բաների, բացի հանուն ամենակարևորից`նոր ու հետաքրքիր տեղեկատվություն ստանալու ցանկությունից: Իսկ ինչպե՞ս արթնացնել այդ ցանկությունը: Վերջին երեք տարիների ընթացքում ավելի ու ավելի եմ համոզվում մի հնարքի արդյունավետության մեջ: Բացում եմ հայկական մի որևէ էլեկտրոնային լրագրի կայք, որը նաև անգլերեն տեքստեր ունի: Հայկական լրագիր եմ ընտրում, որովհետև անգլիական և ամերիկյան տեղեկատվությունը շատ հաճախ էապես տարբերվում է քննարկվող հարցերի բովանդակությամբ, լեզվի ոճով, ուր կան այնպիսի արտահայտություններ, որոնք ոչ մի բառարանում չենք կարող գտնել: Բացի դրանից մշակույթն ու հետաքրքրությունների ոլորտն է այլ: Մեր հայաստանյան լուրերը ավելի մոտ են մեզ ու հասկանալի, որը կարևոր է սկսնակ սովորողի համար:
Բացում ենք News.am-ի All News (բոլոր նորությունները) և սկսում ենք ընտրել տեքստը: Սովորաբար ընտրվում է ոչ բարդ լեզվական կառուցվածքներով մի հետաքրքիր տեղեկատվություն: Այնուհետև դասարանը բաժանվում է 2-3 սովորողներից բաղկացած խմբերի, որից հետո հրահանգ է տրվում սկսելու թարգմանությունը: Խմբային աշխատանքը և մրցակցության մթնոլորտը ավելի է մեծացնում սովորողների հետաքրքրությունը: Երբ բոլոր խմբերն ավարտում են իրենց թարգմանությունները, բացում ենք տվյալ տեքստի հայերեն տարբերակը, որը համեմատվում է սովորողների հայերեն տեքստերի հետ: Հաղթում է այն խումբը, որի տեքստն ամենամոտն է բնագրին: Արդյունքում ստացա այն, ինչն ուզում էի. դասարանի բոլոր սովորողները մի քանի րոպե շարունակ ընթերցեցին անգլերեն անծանոթ տեքստ, հասկացան ու թարգմանեցին այն աշխույժ խմբային միջավայրում:

English

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ