ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Ճնշվածների մանկավարժություն

Գլուխ 1

Չնայած հումանիստականության խնդիրը, եթե դրան նայենք ակսիոլոգիայի տեսանկյունից, միշտ էլ եղել է մարդկության կարևորագույն խնդիրներից մեկը, հիմա այն ստացել է անխուսափելիության բնույթ: Հումանիստականության կարևորությունը անմիջապես տանում է ապահումանիստականության ճանաչմանը՝ ոչ միայն որպես օնտոլոգիկ հնարավորություն, այլ նաև որպես պատմական իրողություն: Եվ քանի որ մարդը ճանաչում է ապահումանիստականության աստիճանը, կարող է ինքն իրեն հարց տալ՝ արդյո՞ք հումանիստականությունը կենսունակ հնարավորություն է: Պատմության մեջ, մասնավորապես, ինչպես հումանիստականությունը, այնպես էլ ապահումանիստականությունը հնարավորություն են մարդու համար՝ որպես թերի էակի, որը գիտակցում է իր ոչ կատարյալ լինելը:

Բայց և´ հումանիստականությունը, և´ ապահումանիստականությունը իրական այլընտրանքներ են, միայն թե առաջինը մարդու կոչումն է: Այս կոչումը մշտապես ժխտվում է, այնուհանդերձ հաստատվում է հենց այդ ժխտմամբ: Դրան խոչընդոտում են Ճնշողների անիրավությունը, շահագործումը, ընկճումն ու բռնությունը, և դա հաստատվում է ճնշվածների՝ ազատության և արդարության ձգտումով և նրանց պայքարով, որ իրենց վատնած հումանիստականությունը վերականգնեն:
Ապահումանիստականությունը, որը խփում է ոչ միայն նրանց, ում հումանիսատկանությունը գողացվել է, այլ նաև նրանց (մի քիչ այլ կերպ), ով գողացել է այդ հումանիստականությունը, ավելի մարդկային դառնալու կոչման աղավաղումն է: Այս աղավաղումը տեղի է ունենում պատմության ընթացքում, սակայն սա միայն պատմական կոչում չէ: Իրապես, եթե ապահումանիստականությունը ընդունենք որպես պատմական կոչում, դա կբերի ցինիզմի կամ ընդհանուր հուսահատության: Հումանիստականության, աշխատանքի ազատագրման, օտարության հաղթահարման, մարդկանց՝ որպես անհատականություն հաստատվելու համար պայքարը անիմաստ կդառնար: Այդ պայքարը հնարավոր է միայն այն պատճառով, որ ապահումանիստականությունը, թեև պատմական փաստ է, սակայն կանխորոշված ճակատագիր չէ, այլ անարդար կարգերի արդյունք, որը բռնություն է առաջացնում ճնշողների մեջ, որոնք իրենց հերթին ապահումանիստականացնում են ճնշվածներին:
Եվ քանի որ, սա ավելի մարդկային լինելու աղավաղված գաղափար է, ավելի անմարդկային լինելը վաղ թե ուշ ճնշվածներին դրդում է պայքար սկսել նրանց դեմ, ով այդպիսին է դարձրել իրենց: Որպեսզի այս պայքարը իմաստ ունենա, ճնշվածները իրենց հերթին չպետք է դառնան ճնշող, և պետք է վերադարձնեն երկու կողմերի մարդկայնությունը:

Սա է ճնշվածների հումնիստական ու պատմական առաքելությունը` ազատել և իրենց և իրենց ճնշողներին: Ճնշողները, որոնք ճնշում են, շահագործում են և բռնանում են իրենց ուժի հզորությամբ, չեն կարող իրենց մեջ ուժ գտնել իրենց և ճնշվածներին ազատելու համար: Միայն թուլությունից առաջացած ուժը կարող է բավարար լինել երկու կողմերին ազատելու համար: Ի պաշտպանություն ճնշվածների ուղղված ճնշողների ցանկացած փորձ միշտ ներկայանում է որպես կեղծ «բարություն», այդ փորձերը իրականում երբեք շարունակություն չեն ունենում: Շարունակաբար «բարություն» գործելու համար ճնշողները պետք է գործեն նաև անարդարություն: Ցանկացած անարդար սոցիալական կարգ այս «բարության» մշտական աղբյուր է, որը սնվում է մահով, հուսահատությամբ ու աղքատությամբ: Այդ պատճառով այս կեղծ բարության կրողները հուսահատվում են իրենց աղբյուրին սպառնացող ցանկացած վտանգի առկայության դեպքում: Իրական մեծահոգությունը հենց այս պայքարն է, որը ուղղված է կեղծ բարեգործություն սնող պատճառների դեմ: Կեղծ բարեգործությունը կապում է վախվորածների, հպատակվածների, «կյանքից մերժվածների» դողացող ձեռքերը: Իրական մեծահոգությունը այն աջակցությունն է, որի դեպքում այս ձեռքերը այլևս կարիք չեն ունենում պաղատելու, երբ անհատների կամ մի ամբողջ ազգի ձեռքերը դառնում են մարդկային ձեռքեր, աշխատող և աշխարհը ձևափոխող ձեռքեր:

Այնուամենայնիվ, այս դասը և գիտելիքը պետք է քաղեն հենց իրենք` ճնշվածները կամ նրանք, ովքեր իսկապես համամիտ են նրանց հետ: Որպես անհատներ կամ որպես ժողովուրդ պայքարելով հումանիստական իրավունքի համար՝ ճնշվածները պայքարում են նաև իրական բարությունը վերականգնելու համար: Ո՞վ ճնշվածներից ավելի լավ կհասկանա ճնշող հասարակության ահարկու նշանակությունը: Ո՞վ է ճնշվածներից ավելի ենթակա դրա ազդեցությանը: Նրանք երբեք չեն ազատվի ճակատագրի բերումով, դա հնարավոր է միայն դրված պահանջի դիմաց, երբ նրանք հասկանան ազատության համար պայքարելու անհրաժեշտությունը: Եվ այս պայքարը` իմաստավորված ճնշվածների կողմից, իրական սիրո գործողություն կծնի, ի հակադրություն սիրո բացակայության, որը ընկած է ճնշողների բռնության կենտրոնում, նույնիսկ եթե այն քողարկված է կեղծ բարությամբ:

Պայքարի սկզբում, գրեթե միշտ, ճնշվածները ազատության համար պայքարելու փոխարեն ձգտում են դառնալ ճնշող, կամ «ենթաճնշող»: Նրանց մտքի կառուցվածքը պայմանավորված է հակասություններով այն կոնկրետ էքզիստենցիալ իրավիճակի, որում այդ միտքը ձևավորվել է: Շատ լավ է տղամարդ լինելը, բայց նրանց համար տղամարդ լինելը նշանակում է ճնշող լինել: Դա նրանց մարդասիրության մոդելն է: Այս երևույթը բխում է այն փաստից, որ ճնշվածները իրենց գոյատևման փորձի մի հստակ պահի որդեգրում են ճնշողին «կառչելու» գաղափարը: Այս պայմաններում նրանք չեն կարող պարզորեն դատել նրանց, ըմբռնել ճնշողներին իրենցից զատ: Սակայն սա չի նշանակում, որ ճնշվածը անպայման չի գիտակցում, որ ինքը ճնշված է: Ուղղակի իրենց ինքնաընկալումը որպես ճնշվածների՝ աղավաղվում է` ընկղմված լինելով ճնշման իրականության մեջ: Այս փուլում նրանց ինքնաընկալումը, որպես ճնշողների հակադիր կողմ, դեռ չի նշանակում պայքարի մեջ ներգրավում` այս հակադրությունը հաղթահարելու համար: Մի բևեռը ոչ թե ձգտում է ազատագրման, այլ հակադիր բևեռի հետ իդենտիֆիկացման:

Այս իրավիճակում ճնշվածը չի տեսնում «նոր մարդուն»՝ որպես անձնավորություն, որը պիտի ծնվի այս հակասության հաղթահարման ընթացքում, քանի որ ճնշումը աղքատության ճանապարհ է բացում: Նրանց համար նոր մարդը կամ կինը ինքն էլ դառնում է ճնշող: Նոր մարդու նրանց պատկերացումը խիստ անհատական է, նրանք չեն գիտակցում, որ պատկանում են ճնշվածների խավին, քանի որ իրենց իդենտիֆիկացնում են ճնշողների հետ: Նրանք ագրարային ռեֆորմների են ձգտում ոչ թե ազատվելու, այլ հող ձեռք բերելու, սեփականատեր դառնալու համար, այլ կերպ ասած այլ աշխատողների տնօրինելու համար: Ծայրահեղ հազվադեպ է լինում, երբ մի գեղջուկ` առաջխաղացում ունենալով, չդառնա ավելի դաժան իր նախկին ընկերների նկատմամբ, քան ինքը` տերը: Սա այն պատճառով է, որ գեղջուկի իրավիճակի կոնտեքստը չի փոփոխվել, նա շարունակում է լինել ճնշված: Այս օրինակում իր տեղը չկորցնելու համար հսկողը պետք է լինի նույնքան խիստ, որքան տերը, եթե ոչ ավելի: Այս օրինակը հաստատում է մեր պնդումն այն մասին, որ ճնշվածներն իրենց պայքարի սկզբնական փուլում ճնշողի մեջ տեսնում են «առնականության» (հասունության) իրենց մոդելը:

Նույնիսկ հեղափոխությունը, որը փոխարինում է ճնշման իրավիճակը ազատմամբ, այս երևույթի առաջ է կանգնում: Շատ ճնշվածներ, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցում են հեղափոխությանը, հին կարգերի ազդեցության տակ լինելով, ձգտում են իրականացնել իրենց սեփական հեղափոխությունը: Ճնշողների ստվերը դեռ կախված է իրենց գլխավերեվում:

Պետք է հետազոտել «ազատության վախը», որն ազդում է ճնշվածի վրա. այն կա´մ տանում է իրեն դեպի ճնշողի ցանկալի դերը, կա´մ կապում նրան ճշվածի կարգավիճակին: Ճնշողի և ճնշվածի փոխհարաբերությունների մեջ կարևորագույն տարրերից է կարգադրագիրը: Ամեն մի կարգադրագիր նախատեսում է մի անհատի ընտրության պարտադրումը այլ անհատի, այդ անհատի գիտակցության ձևավորումը պայմանավորված է պարտադրողի գիտակցության նմուշով: Այսպիսով, ճնշվածի գործելակերպը կարգադրված գործելակերպ է:

Ճնշվածները, ըմբռնելով ճնշողի պատկերը և կարգադրությունները, վախենում են ազատությունից: Ազատությունը պահանջում է այդ պատկերի ոչնչացումը և փոխարինումը ինքնուրույնությամբ ու պատասխանատվությամբ: Ազատությունը վաստակում են, նվեր չեն ստանում: Դրան պետք է հասնել համառությամբ ու պատասխանատվությամբ: Ազատությունը մարդուց առանձին տեղակայված իդեալ չէ, ոչ էլ մտահղացում է , որը դառնում է առասպել: Սա ուղղակի կարևոր պայման է մարդու կատարելագործման ճանապարհին:

Ճնշման իրավիճակը հաղթահարելու համար մարդիկ պետք է նախ և առաջ քննադատորեն գիտակցեն դրա պատճառները, այնպես որ ձևավորման գործողության ընթացքում նրանք կարողանան ստեղծեն նոր իրավիճակ, որի դեպքում հնարավոր կլինի ավելի կատարյալ մարդասիրություն: Իսկ ավելի մարդասիրական դառնալու համար պայքարը արդեն իսկ սկսվել էր այն ժամանակ, երբ սկսվեց պայքարը տվյալ իրավիճակը փոփոխելու համար: Չնայած ճնշման իրավիճակը ապահումանիստական է և´ ճնշողի, և´ ճնշվածի համար, վերջիններս են, որ պիտի սկսեն պայքարը հանուն մարդասիրության։ Ճնշողը, ով նույնպես ապահումանիստական է, անկարող է սկսել այս պայքարը:

Այդուհանդերձ, ճնշվածները, որոնք ընտելացել են տիրապետման կառուցվածքին, որի մեջ ընկղմված են, չեն սկսում պայքարը մինչև այն պահը, երբ վստահ են լինում դրա ավարտի համար: Ավելին, ազատության նրանց պայքարը սպառնում է ոչ միայն ճնշողներին, այլև իրենց սեփական ընկերներին, որոնք վախենում են ավելի ուժգին ճնշումից: Երբ իրենք իրենց մեջ բացահայտում են ազատության ցանկությունը, նրանք հասկանում են, որ այս ցանկությունը ի կատար ածելու համար անհրաժեշտ է, որ նույն ցանկությունը ունենան իրենց ընկերները: Բայց քանի դեռ նրանց մոտ գերակշռում է ազատության վախը, նրանք հրաժարվում են ուրիշներին դիմելուց կամ այլոց առաջարկները լսելուց, նույնիսկ եթե դա առաջարկում է իրենց սեփական գիտացությունը: Նրանք նախընտրում են համախմբվել հոտերում, քան ընկերական հարաբերություններ պաշտպանել, այլ կերպ ասած՝ նրանց ավելի հարմար է համակերպվել իրավիճակին, քան ազատության մեջ ստեղծագործական շփման անհրաժեշտության առաջ կանգնել: Ճնշվածները տառապում են իրենց մեջ ստեղծված երկակիությունից: Նրանք հասկանում են, որ առանց ազատության անկարելի է իրենց իրական գոյատևումը: Եվ չնայած նրանք տենչում են իրական կյանքի, նրանք վախենում են դրանից: Նրանք և´ ճնշվածն են, և´ ճնշողը մի մարդու մեջ, քանի որ նրանք իրենցն են դարձրել ճնշողների գիտակցությունը: Բախումն սկսվում է նրանից, թե նրանք ցանկանում են ամբողջովին իրենք իրենց պատկանե՞լ, թե՞ կիսվել, վտարե՞լ ներսում հաստատված ճնշողին, թե՞ ոչ, ունկնդի՞ր լինել, թե՞ դերասան, լռե՞լ, թե՞ խոսել՝ բռնազրկված ստեղծելու և վերաստեղծելու իրենց կարողություններից, աշխարհը ձևափոխելու հնարավորություններից: Ճնշվածները կանգնում են այս խնդրի առջև, ուր հաշվի պիտի առնվի իրենց կրթությունը:
Այս գիրքը կներկայացնի մի քանի դրույթներ մի հասկացության, որը հեղինակը սահմանել է որպես ճնշվածների մանկավաժություն, որը հանուն մարդկայնության նրանց պայքարում պետք է լինի ճնշվածների հետ, ոչ նրանց համար (լինեն դրանք անհատներ, թե ժողովուրդներ): Այս մանկավարժությունը ճնշումն ու նրա պատճառները դարձնում է ճնշվածների մտորումների առարկա, որի արդյունքում նրանք հանգում են ազատության համար պայքարի անհրաժեշտության գիտակցմանը: Եվ այս պայքարում այս մանկավարժությունը հյուսվելու ու ձևափոխվելու է:

Կենտրոնական խնդիրը սա է` ինչպես կարող են ճնշվածները` բաժանված ու ոչ իրական էակներ լինելով` մասնակցել իրենց ազատության մանկավարժության զարգացմանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք զգան իրենց ճնշողների «տերը»: Քանի դեռ նրանք ապրում են երկակիության մեջ, ուր լինելը, նշանակում է լինել նման, իսկ լինել նման, նշանակում է լինել նման ճնշողին, այդպիսի մասնակցությունը անհնարին է: Այս մանկավարժությունը մի գործիք է, որը մատնացույց է անում, որ և´ ճնշողները, և´ ճնշվածները ապահումանիստականության տարրեր են:

Շարունակությունը

Անգլերենից թարգմանեց Անուշ Իսկանդարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ