ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Դիջիթեքյան պատմություն

Դիջիթեքյան այս պատմությունը, հավանաբար, չէր լինի, եթե ես անցյալ տարի հոկտեմբերին չհայտվեի կրթահամալիրից Թբիլիսի մեկնողների խմբում: (Գրիգոր Խաչատրյան, ականջդ կանչի, հաստատ կասեր` բա որ ասում եմ պատահականությունները պլանավորված են….):

Ինձ` որպես բանասերի, բնականաբար, Թբիլիսիում ամենից առաջ հետաքրքրում էր այն ամենը, ինչը կապ ուներ հայկականի հետ՝ Ներսիսյան հայոց դպրոցը, մեր եկեղեցիները, Հավլաբարի թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը  և այլն:
Թբիլիսիից վերադարձա լիուլի տպավորություններով ու հաստատ որոշմամբ` պատմելու այդ մասին: Ու, երբ պատրաստ էր առաջին` «Հայերը Թիֆլիսում» տեսանյութը, հասկացա, որ ասելիք դեռ կա, և ստեղծվեցին նորերը. առաջինին հաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը` մի ամբողջ ֆիլմաշար:

Ահա թե ինչպես սկսվեց դիջիթեքյան այս ֆիլմաշարի ստեղծման պատմությունը:

9.1 դասարանի սովորողներից նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին աշխատելու ստեղծագործական խմբում, նախ հին Թիֆլիսի մասին տեղեկություններ հավաքելու հանձնարարություն ստացան:
Տեղեկությունները հիմնականում ստացվում էր համացանցի միջոցով, քանի որ մեզ հետաքրքրում էին ոչ միայն հայկական աղբյուրների հաղորդած տեղեկությունները: Օրինակ` տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսիում ապրող հայերի թվի մասին տեղեկությունները քաղված է վրացական աղբյուրներից, որոնք թարգմանաբար ներկայացված էին հայկական որոշ կայքերում:

Ունեցել ենք դժվարություններ Ներսիսյան դպրոցի մասին տեսանյութը պատրաստելիս: Բանն այն է, որ Ներսիսյան դպրոցի մասին հայկական կայքէջերի հաղորդած տեղեկությունները, ինչպես սովորաբար լինում է, կցկտուր են ու կրկնվող: Փնտրտուքները բերեցին Ա. Փարսադանյանի «Հայը և հայկականը» գրքի հետ հանդիպմանը, որը մեզ շատ օգնեց նաև Ալեքսանդր Մանթաշյանի  մասին տեսանյութը պատրաստելիս:
Յուրաքանչյուր թեմայի մասին տեղեկությունների որոշակի բազա հավաքելուց հետո սկսվում էր գլխավորը երկրորդականից զատելու գործընթացը: Դասդասվում, ընտրվում էին, մեր կարծիքով, ավելի ամբողջական և հավաստի տեղեկությունները, այդ տեղեկությունների առավել հետաքրքիր հատվածները:

Դրան հաջորդեցին ձայնագրման աշխատանքները: Դժվար է հավատալ, բայց պիտի ասեմ, որ մեկ կամ երկու րոպեանոց սահուն ձայնագրություն ունենալու համար շատ հաճախ պահանջվում է միջին հաշվով հինգ-վեց, երբեմն էլ ավելի շատ անգամներ գրանցված խոսք: (Համենայն դեպս, դժվարանում եմ հիշել դեպք, երբ առաջին ձայնագրությունը բավարար է եղել հետագա աշխատանքը շարունակելու համար):
Ձայնագրվելիս միշտ ինչ-որ բան խանգարում է. արտաքին աղմուկը, սովորողի հուզմունքը, ոչ սահուն կամ ընդհատված խոսքը, արագ կամ դանդաղ արտասանությունը, անկանոն շնչառությունը, բառի կամ բառերի ոչ ճիշտ արտասանությունը, և այլն, և այլն:
Լինում էին դեպքեր, երբ սովորողը պարզապես մոռանում էր միացնել ձայնագրիչը, ու վերջում ստիպված էինք լինում աշխատանքը սկսել սկզբից: Ձայնագրությունն ավարտելուց հետո սովորաբար միացնում էինք ձայնագրիչն ու լսում արդեն ձայնագրված խոսքը` թերությունները հասկանալու համար:

Ձայնագրվելուն հաջորդեց, թերևս, աշխատատար և ժամանակատար գործը` մոնտաժը: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ մեկրոպեանոց սահուն ձայնագրություն ապահովելու համար շատ հաճախ պահանջվում է մեծ ժամանակ: Էլ չեմ խոսում համբերության մասին: Մոնտաժելիս երբեմն նույն բանը ստիպված ես լսել տասը, քսան, երբեմն էլ` ավելի անգամներ: (Եթե չլինեին Վահեի, Էմիլի, Լիլիթի մոնտաժային հմտությունները, դժվարանում եմ պատկերացնել` ինչ կլիներ):

Ձայնագրությունների մոնտաժից հետո սկսվեց համապատասխան նկարների ընտրությունը: Ճիշտ է, բավական մեծ թվով լուսանկարներ մենք արել էինք Թբիլիսիում եղած ժամանակ, բայց պարզվեց` տեսանյութ պատրաստելու համար դրանք բավարար չեն: Ինչպես միշտ, այս անգամ ևս google.am-ում որունումները էական արդյունք չտվեցին: Մենք հիմնականում օգտվեցինք ռուսական և վրացական որոնողական կայքերից: Ու գիտե՞ք` ինչ էի մտածում հին Թիֆլիսի լուսանկարները նայելիս. եթե երբևէ առիթ լինի աշխարհի հին քաղաքներից մեկի` մեր քաղաքի` հին Էրէվանի մասին տեսանյութ պատրաստել, տեսնես որտեղի՞ց ենք գտնելու լուսանկարներ: Միամիտ չլինեք ու չասեք`համացանցից. այնտեղ ընդամենը մի քանի լուսանկար կա:

Ձայնագրությունը կա, լուսնակարները` նույնպես: Գործի կեսը արված է: Մնում է երաժշտության ընտրությունն ու վերջնական մոնտաժը: Թվում է, ի՞նչ է որ, երաժշտություն է, կկցենք ու վերջ: Բայց հավատացնում եմ, որ տեսանյութի ասելիքին համահունչ, ներդաշնակ երաժշտություն ընտրելը հեշտ գործ չէ: Երբեմն համապատասխան երաժշտություն գտնելը ավելի շատ ժամանակ է պահանջում, քան ասենք, մինչ այդ արված գործի վրա ծախսվածը:

Երաժշտությունն ընտրելուց հետո սկսվում էր տեսանյութը «հավաքելու» գործընթացը: Ովքեր երբևէ առիթ են ունեցել տեսանյութ պատրաստելու, կվկայեն, որ այն կատարված աշխատանքի ամենապատասխանատու հատվածն է: Շատ հաճախ մեկուկես, երկուրոպեանոց տեսանյութ պատրաստելու համար ստիպված ես համակարգչի մոտ անցկացնել ժամեր շարունակ: Ու սա այն դեպքում, երբ ամեն ինչ հաջող է ընթանում: Լինում են դեպքեր, երբ քո` մի քանի ժամ տևած աշխատանքն ապարդյուն է անցնում, ու դու ստիպված ես լինում ամեն ինչ սկսել զրոյից:

Արդեն պատրաստի տեսանյութը YouTube-ում տեղադրելուց հետո, դասարանում, սովորաբար, տեղի էր ունենում քննարկում: Խնդրում էի ուշադիր դիտել տեսանյութը և նշել նկատված թերությունները: (Դրանք փորձում ենք հաշվի առնել մյուս տեսանյութերի պատրաստման ժամանակ):

«Հայերը Թիֆլիսում» ֆիլմաշարի 15 րոպեների վրա մեր ստեղծագործական խումբը աշխատել է երկու ամիս:
Հավելեմ նաև, որ շարքի տեսանյութերը, որպես ուսումնական նյութեր, օգտագործում ենք գրականության դասաժամերին, որովհետև Թիֆլիսը, որպես հայկական մշակութային կենտրոն, այս կամ այն կերպ առնչություն է ունեցել մեր գրողներից շատերի հետ:

Ահա այսպիսի դիջիթեքյան պատմություն:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ