ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Տեղեկատվական  տեխնոլոգիաները մուտք են գործել մեր կյանք, և մենք կա´մ պետք է անհուսորեն պայքարենք դրանց դեմ, կա´մ  փորձենք դրանք դարձնել ուսումնական գործիքներ, որոնք կնպաստեն կրթության որակի բարձրացմանը և կրթությունն ավելի հետաքրքիր և արդյունավետ կազմակերպելուն:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը: Կրթահամալիրի միջավայրը հագեցած է ՏՀՏ միջոցներով՝  բոլոր դասարաններն ապահովված են  համացանցին միացված համակարգչով,կամ տարածքնապահովված է WiFi  անլար կապով, էլեկտրոնային գրատախտակով և  պրոյեկտորով, ֆոտոցիկով և ձայնագրիչով: Արդյունքում հնարավոր է դարձել «Ստեղծողի դպրոց. անհատի կրթականպատվեր. մեդիակրթություն» ծրագրի իրականացումը: Մի շարք դասարաններում այդ ծրագրի շրջանակում իրականացվում է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը:  Այդ դասարաններում բոլոր սովորողներն ապահովված են նեթբուքներով: 

Իմ առաջին դասարանը այդպիսին չէ առայժմ։ Կարծում եմ, որ մեդիատեխնոլոգիաներին լավ տիրապետելու համար սովորողը, ուսուցիչը պետք է իրենց ձեռքում ունենան իրենց գործիքը: Եթե խնդիր ենք դնում, որ սովորողը կարողանա կտրատել, գրել, կարդալ, նկարել, մենք նրան տալիս ենք համապատասխան գործիքներ՝ անհատական, իր աշխատանքային գիրք-տետրը, մատիտը, մկրատը, սոսինձը և այլն: Երեխան դա գործածում է անընդհատ, դպրոցում և տանը, երբ իրեն անհրաժեշտ է, և այդպես էլ սովորում է գրել, կարդալ, կտրատել, նկարել:

Ես հիմա էլ ուսուցումը կազմակերպում եմ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց դասարանում կա ընդամենը մեկ համակարգիչ, իսկ տանը ծնողը միշտ չէ, որ երեխային օգնում է հանձնարարությունը կատարել, ցավոք սրտի, հաճախ դա անում է սովորողի փոխարեն (փաստորեն օգնելն ավելի դժվար է)։ Արդյունքում՝ այն կարողությունները, որ պետք է սովորողի մեջ ձևավորվեն, ասենք, մեկ -երկու ամսվա ընթացքում, ստացվում են ավելի ուշ և ավելի մեծ ջանքերի շնորհիվ:
Մեր դասարանի համակարգիչը միացված է էլեկտրոնային գրատախտակին: Ես էլեկտրոնային գրատախտակի վրա սովորողներին ցույց եմ տալիս, թե որ ծրագրով ինչպես պետք է աշխատել, ինչպես պահպանել ֆայլերը: Հետո սովորողները առանձին- առանձին մոտենում են համակարգչին և փորձում են ինքնուրույն աշխատել (գործնականում կիրառել): Այդ ընթացքում ես մյուս սովորողներին այլ հանձնարարություն եմ տալիս: Բայց կազմակերպման այս ձևը ունի մի թերություն. Այն ընթացքում, երբ սովորողներից որևէ մեկն աշխատում է համակարգչով, մեր էլ. գրատախտակն «անգործության» է մատնվում: Իսկ եթե սովորողներից յուրաքանչյուրն ունենա իր անհատական համակարգիչը, յուրաքանչյուրը կզբաղվի իր գործով, և գրատախտակն էլ այդ ընթացքում հնարավոր կլինի օգտագործել: Ուսումնական գործունեության մեջ կիրառվող այլ ՏՀՏ միջոցները (ձայնագրիչ, ֆոտոխցիկ, սքաներ) կարող են սկզբում անհատական չլինել: Եթե դասարանում լինեն մեկական ձայնագրիչ, ֆոտոխցիկ և սքաներ, ապա հնարավոր է աշխատանքն այնպես կազմակերպել, որ դրանցից օգտվի յուրաքանչյուր սովորող:

Արդեն 2-րդ տարին է՝ ուսումնասիրում եմ «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի և զուգահեռ մյուս դասարաններում սովորող երեխաների կատարած աշխատանքները: Ակնհայտ է, որ ծրագրի դասարաններում սովորող աշակերտների ստեղծած նյութերն ավելի շատ են, ավելի բազմազան և, իմ կարծիքով, ավելի որակով: Նրանք ավելի շատ համակարգչային ծրագրերի են տիրապետում և աշխատելիս ավելի ինքնուրույն են: Այդ սովորողները արդեն 2-3 –րդ դասարանից ունեն կայքի իրենց էջը և իրենց նյութերը թողարկում են այդ էջերում: Իսկ մյուսները հիմնականում 5-6–րդ դասարաններում են ունենում իրենց էջերը: Ծրագրի դասարաններում նույն նյութին բազմակողմանի մոտեցում են ցուցաբերում: Օրինակ` նույն ստեղծագործությունը մեկը ներկայացնում է մի ծրագրով, մյուսը՝ այլ, մեկը ֆոտոխցիկով արած նկարներ է տեղադրում, մյուսը՝ Paint ծրագրով նկարած, մեկը ձայնագրություն է անում, մյուսը էջերի վրա մուտքագրում է ստեղծագործության տողերը: Քանի որ նրանք ավելի լավ են տիրապետում տարբեր ծրագրերի, նրանց համար ավելի հեշտ է իրար չնմանվող աշխատանքներ ստեղծելը: Եվ քանի որ նրանք աշխատանքների մեծ մասն անում են դասարանում, ուսուցիչը կարողանում է հետևել նրանց աշխատանքին և օգտակար խորհուրդներ տալ:

Դեռ մեկ տարի առաջ ես մտածում էի, որ «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն ավելի արդյունավետ կգործի 3-4-րդ և դրանից բարձր դասարաններում: Հիմա ես համոզված եմ, որ ծրագիրը պետք է սկսել հենց առաջին դասարանից: Ծնողների այն մտավախությունը, որ ծրագիրը կխոչընդոտի սովորողի գրելու հմտությունների ձևավորմանը, կվնասի երեխայի տեսողությանը, կնվազեցնի սովորողների սոցիալական շփումը, կարծում եմ, տեղին չեն:

Կարելի է խուսափել վերը նշված բոլոր անցանկալի հետևանքներից, եթե ուսուցումը ճիշտ կազմակերպվի: Ես հիմա փորձում եմ որքան հնարավոր է շատ ուսումնական, էլեկտրոնային դաս-խաղեր պատրաստել և դասերը վարել դրանց միջոցով: Դրանք ուղարկում եմ նաև սովորողի հասցեին, որպեսզի նա տանը խաղա և սովորի: Ծնողները իրենք են փաստում, որ երեխաները մեծ հաճույքով են խաղում այդ խաղերը: Ծնողական սեմինարների ընթացքում ծնողներին ներկայացնում եմ կրթահամալիրի ծրագրերը, և մենք քննարկումներ ենք անում: Նրանք հաճախ են այցելում կրթահամալիրի կայք և տեսնում սովորողների ստեղծած նյութերը: Գիտեն, որ սովորողը պետք է ունենա իր էլեկտրոնային փաթեթը: Կարծում եմ, որ իմ դասարանի ծնողական համայնքը հանգել է նրան, որ որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում: Ուղղակի պետք է համոզիչ կերպով ցույց տալ ծնողին, որ այդ ներդրումների շնորհիվ իր երեխան կստանա որակյալ, կարողություններն ու հմտությունները զարգացնող, ստեղծական աշխատանքին նպաստող կրթություն:

Համոզված եմ, որ ցանկացած նոր նախագիծ կարելի է կյանքի կոչել, եթե ոգևորված ես, և քեզ վստահում են: Հիմա ես աշխատում եմ իմ գործն այնպես անել, որ ծնողները ավելի շատ վստահեն ինձ և հավատան, ու նոթբուքերով դասի կազմակերպումը կնպաստի իրենց երեխաների ուսուցման որակի բարձրացմանը, դասերը կդարձնի էլ ավելի գրավիչ և հետաքրքիր և չի վնասի իրենց երեխայի առողջությանը, և ամառային արձակուրդից հետո սովորողները կգան իրենց նեթբուք-դասընկերներով: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ