ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

28.Մի´ քայլիր Կեսարների հետքերով և թույլ մի´ տուր, որ քեզ հրապուրեն այդ ուղով. չէ՞ որ այդպես պատահում է: Ջանա պահպանել քո մեջ պարզությունը, բարեվարքությունը, անեղծությունը, լրջությունը, համեստությունը, նվիրվածությունն արդարությանը, բարեպաշտությունը, բարյացակամությունը, սիրառատությունը, հաստատակամությունը հարկավոր գործը կատարելիս: Բոլոր ջանքերը գործադրի´ր, որպեսզի մնաս այնպիսին, ինչպիսին քեզ ցանկանում է տեսնել իմաստասիրությունը: Մեծարի´ր աստվածներին և հոգ տար մարդկանց բարօրության մասին: Կյանքը կարճ է. երկրային կյանքի միակ պտուղը բարեպաշտ տրամադրությունն էև հասարակական բարօրությանը համահունչ գործունեությունը: Ամեն ինչում եղի´ր Անտոնինոսի աշակերտը: Ընդօրինակի´ր նրա նպատակամիտությունը, բանականությանը հարիր գործունեությունը, նրան երբեք չդավաճանած հավասարակշռվածությունը և բարեպաշտությունը, նրա խելքի պայծառությունը, վարմունքի քաղաքավարությունը, ունայն փառքի նկատմամբ քամահրանքը և իրերի իմացության հարցում բուռն ձգտումը: Նա երբեք չէր անցնում որևէ բանի կամ ինչ-որ մեկի մոտով առանց այն կամ նրան ուշադիր քննության ենթարկելով և համոզչորեն գիտակցելով: Ի~նչ համբերությամբ էր նա հանդուրժում անարդար հանդիմանությունները՝ նույն կերպ չպատասխանելով դրանց: Ինչպե~ս ոչնչում չէր դրսևորում աճապարողություն և անընկալունակ էր զրպարտության նկատմամբ:Ի~նչ ճշտակատարությամբ էր հետազոտում բնավորությունները և արարքները: Ի~նչ հեռու էր նա ամեն ինչ պարսավելու ցանկությունից, երկչոտությունից, կասկածամտությունից և սոփեստությունից: Ի~նչ համեստ էին նրա պահանջները, երբ կացարանի, մահճի, հագուստի, սննդի, սպասարկման հարց էր առաջանում, և ի~նչ աշխատասեր էր ու զուսպ: .… Ի~նչ հավատարիմ և հավասարակշիռ էր նա իր բարեկամական և ընկերական հարաբերություններում: Ի~նչ հանդուրժողությամբ էր մինչև վերջ լսում նրանց, ովքեր բացահայտորեն հանդես էին գալիս իր կարծիքի դեմ, և, ինչպե~ս էր ուրախանում, եթր որևէ մեկը առաջարկում էր լավագույնը: Ի~նչ բարեպաշտ էր և միաժամանակ զերծ սնահավատությունից: Թո´ղ քո վերջին ժամը դիմավորես նույնքան հանգիստ խղճով, ինչպես նա:

31.Ես կազմված եմ մարմնից և հոգուց: Մարմինն ամեն ինչի նկատմամբ անտարբեր է, քանզի ընդունակ չէ տարբերակման: Հոգու համար միևնույն է այն ամենը, ինչ նրա գործողությունը չէ: Իսկ նրա բոլոր գործողությունները կախված են իրենից: Բայց և գործողություններից՝ միայն ներկային վերաբերողները: Քանզի ապագան և անցյալն անկարևոր են:

32.Ձեռքի և ոտքի համար աշխատանքը չի հակասում բնությանը, քանի դեռ ձեռքն ու ոտքն անում են այն, ինչ իրենց հատուկ է: Այնպես էլ աշխատանքն է մարդու համար, որպես մարդու. քանի դեռ մարդն անում է այն, ինչ հատուկ է մարդուն, չի հակասում բնությանը: Սակայն, եթե նա չի հակասում բնությանը, ապա նա չարիք չէ:

34.Արդյոք չե՞ս նկատում, որ հասարակ արհեստավորները մինչև որոշակի աստիճան հարմարվելով տգետների ճաշակին, այնուամենայնիվ, ամուր կերպով պահում են իրենց արվեստի իմաստը (մտածողական ունակությունը) և չեն նահանջում նրանից: Սարսափելի չէ՞ արդյոք, որ Ճարտարապետը կամ բժիշկը ավելի են հարգում իրնց արվեստի բանականությունը, քան մարդն իր սեփական բանականությունը, որն ընդհանուր է աստվածների հետ:

36.Ով տեսել է ներկան, նա արդեն տեսել է հավերժության ընթացքում եղած ամեն ինչ և այն ամենը, ինչ դեռ կլինի անսահման ժամանակի ոլորաններում: Քանզի ամեն ինչ միատարր է և միօրինակ:

37.Ավելի հաճախ մտորի´ր աշխարհում գտնվող բոլոր իրերի կապի և փոխհարաբերությունների մասին: Քանզի նրանք բոլորը կարծես միահյուսված են և այդ իսկ պատճառով միմյանց հետ համագործակցում են՝ իրար հաջորդելով որոշակի կարգով: Դա բացատրվում է շարժման անընդհատությամբ, ընդհանուր համաձայնեցվածությամբ և էության միասնությամբ:

38.Հարմարվի´ր քեզ բաժին հասած հանգամանքներին: Եվ ողջ սրտով սիրի´ր այն մարդկանց, որոնց հետ քեզ վիճակված է ապրել:

39.Ցանկացած գործիք, հարմարանք, կահ-կարասի կլինեն լավ վիճակում, եթե կատարեն այն գործը, ինչի համար ստեղծված են, թեև այդ առարկաները ստեղծողը նրանց կողքին չէ: Ինչ վերաբերում է բնության ստեղծած իրերին, ապա ստեղծագործական ուժը նրանց ներսում է և ապրում է հետները: Ուստի նրան (ստեղծագործական ուժին. – Ա. Տ.) հարկ է առանձնահատուկ մեծարել և վստահ լինել, որ, եթե դու վարվես նրա ցանկություններին համահունչ, ապա ամեն ինչ կլինի քո սրտով: Ճիշտ այդպես էլ Ամբողջին պատկանող ամեն ինչ նրա սրտով է:

40.Եթե դու բարիք կամ չարիք համարես քո ընտրությունից չկախված ինչ-որ բան, ապա ստիպված կլինես նման չարիքի առկայության կամ բարիքի բացակայության համար հանդիմանել աստվածներին և ատել մարդկանց, ովքեր իսկապես չարիքի գոյության կամ բարիքի բացակայության պատճառ են, կամ միայն կասկածվում են դրանում: Նման բաներին այդպիսի վերաբերմունքի դեպքում ստիպված կլինենք հաճախ անարդար վարվել: Իսկ եթե բարիք կամ չարիք համարենք միայն այն, ինչ կախված է մեզնից, ապա ոչ մի պատճառ չի լինի՝ մեղադրելու աստվածներին կամ պատերազմ հայտարարելու մարդկանց:

41.Մենք բոլորս օժանդակում ենք միասնական ընդհանուր նպատակին. ոմանք՝ իմացությամբ և ըմբռնողությամբ, ուրիշները` անգիտակցաբար: Այդ պատճառով էլ, կարծում եմ, Հերակլիտն ասում է, որ քնածներն էլ են գործում և նպաստում աշխարհում տեղի ունեցողին: Բայց յուրաքանչյուրն օժանդակում է յուրովի, և ´ սանձարձակ հայհոյողը, և´ նա, ով փորձում է հակազդել տեղի ունեցողին ու բացառել այն: Եվ այդպիսի մարդիկ պետք են աշխարհին:Հետևաբար, քեզ է վիճակված վճռել, թե որ խմբին ես դասվելու:….

42.Մի՞թե արևը հանձն է առնում անձրևի գործը, կամ Ասկլեպիոսը` Դեմետրայի: Իսկ լուսատունե՞րը: Չե՞ն տարբերվում նրանք միմյանցից և միաժամանակ չե՞ն աջակցում միմյանց:

43…. Բայց եթե նույնիսկ աստվածները ոչ մի մտադրություն չունեն մեր վերաբերյալ, ապա չէ՞ որ ես ինքս կարող եմ ունենալ մտադրություններ իմ վերաբերմամբ, և պարտավոր եմ քննել, թե ինչն է ինձ օգտակար: Յուրաքանչյուրին օգտակար է այն, ինչ ներդաշնակ է իր կառուցվածքին և բնույթին: Իմ էությունը բանական և քաղաքացիական էակի էությունն է: Ինձ համար, որպես Անտոնինոսի, քաղաքը և հայրենիքը Հռոմն է, որպես մարդու` ողջ աշխարհը: Եվ ինձ համար բարիք է միայն այն, ինչ օգտակար է Հռոմին և աշխարհին։

44.… Բայց ուշադիր դիտարկման դեպքում կարելի է համոզվել և այն բանում, որ ընդհանրապես մեկ մարդու համար օգտակարը օգտակար է նաև մյուսներին: Օգտակարն այս դեպքում հարկ է ավելի լայն իմաստով վերցնել՝ տարածելով այն նաև անկարևոր առարկաների վրա:

47.… Լոկ մի բան է արդարև արժեքավոր` կյանքն ապրել ճշմարտությամբ և արդարությամբ՝ պահպանելով բարյացակամությունը նույնիսկ ստախոս և մեղսական մարդկանց նկատմամբ:

48.Եթե դու ցանկանում ես քեզ ուրախություն պարգևել, ապա խորհիր առաքինությունների մասին այն մարդկանց, ում հետ ապրում ես: Մեկն աչքի է ընկնում գործարարությամբ, մյուսը` համեստությամբ, երրորդը` առատաձեռնությամբ, մյուսը` էլի ինչ-որ բանով: Ոչինչ այնքան ուրախություն չի պարգևում, ինչքան մեզ հետ ապրող մարդկանց բարքերում դրսևորվող առաքինությունների տեսքը: Այդ իսկ պատճառով միշտ աչքիդ առջև ունեցիր առաքինությունների կերպարը:

50.Փորձիր համոզել նրանց: Գործիր նույնիսկ նրանց կամքին հակառակ, եթե դա պատվիրված է խելամիտ արդարությամբ:….

51.Փառամոլն իր բարօրությունը տեսնում էուրիշի արարքներում: Հաճույքներին նվիրվածը` իր ճաշակած վիճակում: Իսկ բանական մարդը` իր գործունեության մեջ:

53.Վարժեցրու քեզ ուշադիր վերաբերվելու այլ մարդկանց խոսքերին և ձգտիր հնարավորության սահմաններում խորամուխ լինել խոսողի հոգու մեջ: Բայց ի՞նչ ունես դու այնտեղ անելու:

54.Փեթակին օգուտ չբերողը, օգուտ չի բերի և մեղվին:

55.Եթե նավաստիները որոշեն նախատել նավավարին, կամ հիվանդները՝ բժշկին, ապա ու՞մ կլսեն: Կամ ինչպե՞ս կարող է առաջինը փրկել նավաստիներին, իսկ երկրորդը`առողջացնել հիվանդներին:

58.Ոչ ոք չի կարող քեզ խանգարել ապրել քո էության իմաստին ներդաշնակ, և ոչինչ տեղի չի ունենում Տիեզերքի բանականությանը հակառակ:

Այսպես է ավարտում իր երկի 6-րդ գիրքը իմաստասեր կայսրը։ 

7-րդ գլուխ

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ