ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Էլեկտրոնային այբբենարաններ

Ես կարծում եմ, որ մեր օրերում դասավանդողի աշխատանքը արդյունավետ դարձնելու համար շատ կարևոր է ՏՀՏ միջոցների օգտագործումը: Առանց դրա անհնար է պատկերացնել թե′ դասավանդողի, թե′ սովորողի ուսումնական գործունեությունը: Յուրաքանչյուր դասավանդող պետք է տիրապետի ՏՀՏ հմտություններին, որոնք փոխում են ուսումնական գործունեության ձևն ու բովանդակությունը. ուսուցումը դառնում է բազմաբովանդակ, արդյունավետ, տեսանելի, պատկերավոր:

Ուսումնական գործընթացում ՏՀՏ միջոցների կիրառման շնորհիվ սովորողը կարողանում է հաղորդակցվել, համագործակցել իր հասակակիցների, հարազատների, այլոց հետ, ինֆորմացիա փոխանցել և ստանալ: Աշխատանքի ընթացքում ստեղծվում են թեմատիկ, ժանրային մեդիա էջեր՝ ասիկներ, հանելուկներ, խաղիկներ: Դրանք տարբեր սկզբունքներով և բովանդակությամբ մի տեղ հավաքելով բազմազան մեդիա ընթերցարաններ ենք ստանում: Ընթերցարանը կարող է մի սովորողի կամ խմբի նյութերով հավաքվել: Ստեղծված ընթերցարանները որպես ընթերցանության նյութ են ծառայում դասարանի, կրթահամալիրի սովորողների համար: Այսպես ստեղծվում է էլեկտրոնային ընթերցարանի մի մեծ խումբ.դասավանդողը և սովորողը ընտրության հնարավորություն է ստանում:

Առաջին դասարանում տառաճանաչության գործընթացը ավելի մատչելի և տպավորիչ դարձնելու համար արդյունավետ է մեդիա գործիքների առկայությունը, որոնց շնորհիվ ստեղծվում են ուսումնական նյութեր, այդ թվում` էլեկտրոնային ընթերցարաններ: Քանի որ մեր դասարանում կա էլեկտրոնային գրատախտակ, առաջին իսկ օրերից երեխաները ծանոթանում, հետո սովորում են օգտվել այդ գրատախտակի գործիքներից: Երեխայի մոտ այդ հմտություններն անընդհատ զարգանում են և կատարելագործվում, որի շնորհիվ դասավանդողը և սովորողը հնարավորություն են ունենում հավաքել սովորողների ստեղծած էջերը և միասին ստեղծել էլեկտրոնային ընթերցարաններ: Այս դեպքում տառաճանաչությունը, կարդալու կարողությունների ձևավորումն ու զարգացումը ոչ թե նպատակ է դառնում, այլ՝ միջոց: Բավարարելով իր ուսումնական հետաքրքրությունները` սովորողը աստիճանաբար սկսում է ինքնուրույն կարդալ և գրել: Սովորողի ստեղծած էջերը դառնում են յուրօրինակ այբբենարան: Այս ճանապարհը արդյունավետ և օգտակար է նրանով, որ երեխան ավելի արագ և սահուն անցնում է գրելուն և կարդալուն: Տառերը դառնում են ավելի շոշափելի (էլեկտրոնային գրատախտակի գործիքները հնարավորություն են տալիս մատով տեղաշարժել տառերը, կերպավորել և այլն): Եթե առաջ տառը ճանաչում էինք գրքային փոքրիկ պատկերի միջոցով (oրինակ` ա տառը փոքրիկ արևն էր, տ-ն` տանձ և այլն, ու դրանք այնքան էլ պատկերավոր ու տպավորիչ չէին), այժմ էլեկտրոնային գրատախտակի միջոցով կարողոնում ենք «անծանոթ» տառերի հետ խաղալ ու ծանոթանալ նրանց հետ: Դասարանական էլեկտրոնային ընթերցարան կազմելուց հետո այն ներկայացնում ենք ծնողին` ներգրավելով այդ ստեղծագործական աշխատանքի մեջ: Ծնողը երեխայի հետ միասին ստեղծում է երեխայի անհատական, ընտանեկան էլեկտրոնային ընթերցարանը, որը զարգացնում է սովորողի, նաև ծնողի ՏՀՏ հմտությունները, երեխայի ընթերցելու կարողությունն ու հմտությունը:

Ուսուցումը դառնում է իրական, գործնական, հետաքրքիր: Զարգանում է սովորողի ինքնուրունությունը, նա դառնում է նախաձեռնող, ստեղծագործաբար է մոտենում ցանկացած աշխատանքի:
Ներկայացնում եմ էլեկտրոնային այբբենարանի օրինակ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ