ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

Ժամանակակից հասարակության մշակույթը նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ անսովոր փոփոխական է. նրա կողմնորոշիչները շատ ավելի արագ են փոխվում, քան երբևէ, ու բազմաթիվ ուղղություններով: Իսկ այդ մշակույթի առանցքը հիմնականում ԶԼՄ-ներն են, որոոնցում ավելի ու ավելի մեծ թիվ են կազմում էլեկտրոնայիննները: Գլոբալ տեղեկատվականայնացումը բնական և մարդկային կենսագործունեության նոր միջավայր է ձևավորում: Եվ կրթությունը, որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն, բնականաբար, չի կարող հեռու մնալ այս գործընթացից: Այս ամենի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար գործընթացը պետք է դիտարկել համակողմանիորեն` փիլիսոփայական, սոցիալական,մշակութային, հոգեբանական, մանկավարժական և այլ տեսակյուններից:

Մանկավարժական տեսանկյունից քննարկվում են հետևյալ խնդիրները.

  • ուսուցման որակի ապահովում և կրթական բաց համակարգերի (բաց կրթության) կառուցման սկզբունքներ.
  • տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները լրացուցիչ կրթության մեջ.
  • նոր տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես ստեղծական կարողությունների և մասնագիտական կողմնորոշման միջոց.
  • կրթության հոգեբանական, մանկավարժական խնդիրները տեղեկատվական հասարակության պայմաններում.
  • տեղեկատվական հասարակության մեջ գլոբալիզացիան և կրթության ու կրթական ծառայությունների ինտեգրումը.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների դաստիարակչական ազդեցությունը.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը անհատի մտավոր զարգացման վրա և այլն:

Ժամանակակից հասարակության համակարգչայնացման և տեղեկատվականայնացման իրական գործընթացն է որոշել խնդրի տարբեր տեսանկյունները վերլուծող մի շարք ուսումնասիրությունների ուղղությունները.

  • ուսուցման մեջ մարդու և մեդիայի փոխհարաբերության սոցիալ-փիլիսոփայկան և հումանիտար տեսանկուններ.
  • առանձին մեդիաների ազդեցությունը երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման վրա.
  • ուսուցման մեջ համակագչային տեխնիկայի օգտագործման հոգեբանական հիմնավորում.
  • ժամանակակից ՏՏ միջոցների փոխանցած բռնության խնդիր:

Մեդիա եզրը լատինական media (միջոց) բառից է առաջացել և ժամանակակից աշխարհում ամենուր ԶԼՄ եզրի նմանությամբ գործածվում է որպես զանգավածային հաղորդակցման միջոց` տպագրություն, լուսանկար, ռադիոն, կինեմատոգրաֆիա, հեռուստատեսոմւթյուն, տեսագրություն, համակարգչային մուլտիմեդիա համակարգեր, այդ թվում` համացանց: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում մեդիակրթությունը (media education) դիտվում է որպես «մանկավարժության տեսության և գործի մեջ կոնկրետ և ինքնավար ճյուղ, որը ժամանակակից ԶԼՄ-ների տիրապետման տեսական և գործնական ուսուցում. դա պետք է տարբերել ԶԼՄ-ները որպես օժանդակ միջոց այլ բնագավառների առարկաների դասավանդման մեջ օգտագործելուց, ինչպիսիք են, օրինակ` մաթեմատիկան, ֆիզիկան կամ աշխարհագրությունը»:

Մեդիակրթության հիմնական խնդիրներն են նոր սերնդին ժամանակակից տեղեկատվական պայմաններում ապրելուն, տարբեր տեղեկությունների ընկալմանը նախապատրաստելը, սովորեցնել մարդուն հասկանալ, գիտակցել տեղեկատվական դաշտի հոգեբանական ազդեցությունները, տեխնիկական միջոցների օգնությամբ տիրապետել ոչ բառային ձևերի վրա հիմնված հաղորդակցման միջոցներին:

Այսօր մեդիան մարդու կողմից շրջակա աշխարհը յուրացնելու համապարփակ միջոց է (սոցիալական, բարոյական, հոգեբանական, գեղարվեստական, ինտելեկտուալ առումներով): Բայց կրթական հաստատությունները, ցավոք, դանդաղ են արձագանքում մեդիայի, նրա ընձեռած դիդակտիկ ներուժին: Մեդիայի ու դպրոցների միջև առկա են փոխգործակցության հիմնախնդիրներ:

Առ այսօր մանկավարժական ասպարեզում չկա մեդիայի կիրառելիության համակարգվածություն, ուսումնասիրված չէ`ինչ դեր են խաղում էլեկտրոնային միջոցները կրթության և դաստիարակության խնդրում: Հիմնական բարդությունն այն է, որ մանկավարժական արդեն կատարված ուսումնասիրությունները կորցնում են արդիականությունը` մեդիամիջոցների արագ փոփոխման հետևանքով:

Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության հարաբերությունները: Բոլոր տեխնոլոգիաները, որոնք կստեղծվեն ապագայում, կկոչվեն երրորդ հազարամյակի կամ էլ XXI դարի տեխնոլոգիաներ:
XXI դարը բեկումնային կլինի մարդկության զարգացման համար: Հետևաբար, վերը նշված խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների, և իհարկե` մանկավարժների: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները:
 

Թարգմանեց Նունե Մովսիսյան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ