ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր [email protected] ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Սերտում

Սեփական մտածողությունը ծաղրելու ամենաայլանդակ միջոցը սերտումն է։ Հատկապես սարսափելի է, որ սերտումն առ այսօր կրթության ոլորտում պետական քաղաքականություն է։ Աշակերտին ու ուսանողին առ այսօր ստիպում են հիշողության քննություն տալ։

Ինչո՞ւ է դա վնասակար մտածողության համար։


Սերտելու անհրաժեշտության ակունքը

Մարտում միշտ հաղթում է ինքնաբուխությունը։ Սերտածը միշտ պարտվում է։ Բրյուս Լի

Սերտումը տեղեկության մեխանիկական մտապահումն է բազմակի կրկնության ճանապարհով։ Սերտելու անհրաժեշտությունն ի հայտ է եկել դեռ միջին դարերում, երբ վանքերում գրավոր տեղեկության պակաս կար։ Տեքստերը սուրբ էին համարվում, դրա համար էլ անգիր էին արվում։ Գիտության զարգացման հետ պարզ դարձավ, որ մարդու մտածողության տեսանկյունից անգիր անելն անիմաստ է։ Ինչքան շատ է մարդ անգիր անում, այնքան վատ է տրամաբանում։ Այդ ժամանակ Ռենե Դեկարտը գրեց իր հանրահայտ խոսքերը. «Որպեսզի կատարելագործես միտքդ, պիտի ավելի շատ մտածես, քան սերտես»։ Այն ժամանակ դեռ չգիտեին, որ սերտելու մեխանիզմին մասնակցում է ուղեղիկը, որ պատասխանատու է շարժողական կարծրատիպերի համար։ Այսինքն՝ երբ ինչ-որ բան սերտում եք, միակ բանը, որ կարող եք դրանով անել, վերարտադրելն է։ Ձեզ համար իմաստը գոյություն չունի։ Իմաստը հայտնվում է այն ժամանակ, երբ հասկանում եք՝ ինչ եք ուսումնասիրում։ Այսինքն՝ տեղեկությունն ընդունում եք գլխուղեղի կեղևով։

20-րդ դարի սկզբին շատ մեծ քանակի որակավորված մասնագետների՝ բժիշկների, ինժեներների, շինարարների պատրաստման խնդիր դրվեց։ Եվ ի հայտ եկավ ճիշտ նույն խնդիրը, ինչ սուրբ հայրերն ունեին։ Մասնագետը սովորում էր մեծ քաղաքի ինստիտուտում, հետո վերադառնում էր իր փոքրիկ ավանը կամ գյուղը, ուր շատ դժվար էր մասնագիտական գրականություն ճարելը։ Դրա համար էլ նորից վերադարձան սերտմանը։ Եվ քննությանը արգելեցին գրականությունից օգտվել. սովորել պետք էր անգիր։

Այդ ժամանակները վաղուց անցած են։ Հիմա փաստորեն ցանկացած գիրք հնարավոր է գնել գործնականում ցանկացած տեղից, դե, իսկ համացանցի օգնությամբ ընդհանրապես հնարավոր է գտնել ցանկացած բան։ Բայց ամեն ինչ անգիր անելու հիմար պահանջը մնացել է։ Ինչի՞ է դա հանգեցնելու։
 

Սերտելու վնասները

Ամենից խորը մենք գիտենք այն, ինչ չենք սերտել։ Վովենարգ

Երբ բուհում դոցենտ էի աշխատում, միշտ քննությանը թույլատրում էի օգտվել` ինչից ուզում են։ Երբ առաջին անգամ դա հայտարարեցի, շատ ուրախացան, որովհետև կարծում էին՝ քննությունն անկասկած կհանձնեն։
Բայց նրանց հիասթափություն էր սպասում, որովհետև քննությանը այնպիսի հանձնարարություն էի տալիս, որոնց պահանջը ինչ-որ բան անելն էր։

Դասընթացից ելնելով՝ դա կարող էր լինել ծրագիր գրելը, տվյալների բազայի համար հարցում պատրաստելը, վեբ-էջի ձեռագիր մշակումը և այլն։
Այ, այստեղ նրանց տհաճ անակնկալ էր սպասում։
Նրանք, որ բոլորովին չէին պատրաստվել քննությանը, չէին հասկացել դասընթացը, ուղղակի չկարողացան քննության ընթացքում առարկան հասկանալ։ Այն հաստ գրքերում, որ իրենց հետ քարշ էին տվել, հատկապես այն խնդրի լուծումը, որը տոմսի մեջ է, չկար։ Առանձնահատուկ ծույլերը դասագիրք չէին բերում, այլ ուրիշների կոնսպեկտներն էին վերցնում։ Բայց այդտեղ էլ պատասխանը չկար։ Միայն նրանք, ովքեր սովորել են կիսամյակի ընթացքում, իսկապես քննությունը հանձնեցին արագ ու շատ հեշտ, քանի որ նրանք կարողանում էին իրենց գիտելիքները օգտագործել կյանքում։
Հենց դրա համար էլ մտածողությունը գոյություն ունի։

Սերտողության ահռելի վնասն այն է, որ իմացության պատրանք է ստեղծում։ Դրա համար էլ իբր գերազանցիկները ոչինչ չգիտեն։ Նրանք դատարկ տեղը ջանք ու ժամանակ են ծախսել, բայց գիտելիք չեն ստացել. միայն աղբ են լցրել իրենց ուղեղը։ Չէ՞ որ բացի նրանից, որ սերտողությունը հասկացողություն չի տալիս, նաև խանգարում է նոր տեղեկության ընկալմանը։ Չէ՞ որ կյանքն առաջ է գնում, և գիտելիքներն անընդհատ հնանում են։ Մասնագետի՝ բուհն ավարտելու պահին նրա ստացած գիտելիքի շուրջ կեսն արդեն հնացած է լինում։ Երբ դասավանդում էի «Էլեկտրոնային կոմերցիա» դասընթացը, ամեն տարի 90%-ով թարմացնում էի։ Այդ դասընթացի մեխանիկական մտապահումն անհեթեթ կլիներ։

Ախր շուրջը նայեք։ Քաղաքակրթության զարգացումը սրընթաց է։ Մի սերնդի կյանքի ընթացքում հայտնվեցին անհատական համակարգիչները, համացանցը, mp3 նվագարկիչը, բջջային հեռախոսը, ֆրիլանսը, սոցիալական ցանցերը, գենաինժեներիան, առցանց խաղերը, տիեզերական տուրիզմը ու շա՜տ, շա՜տ ուրիշ բաներ։ Այս նորույթներից յուրաքանչյուրը կարող էր արմատապես փոխել մեր կենսակերպը։

Ի՞նչ իմաստ ունի սերտումն այն գիտելիքի, որ ստացվել են դեռ 30 տարի առաջ։

Ուրեմն՝ եթե ուզում եք ունենալ հրաշալի աշխատող մտածողություն, հիշեք կանոնը:

Ոչինչ հատուկ անգիր մի՛ արեք։ Այն, ինչ կարողանում եք անել, կհիշվի առանց որևէ ջանքի։
 

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ