ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Այսօր, երբ տեխնիկան բուռն զարգացման փուլում է, հնարավոր է փոշոտ և խունացած գրքերին կյանք հաղորդել թվայնացման միջոցով:
Սկսած ամենօրյա գործածության դասագրքերից, գիտական աշխատություններից, մինչև հայ և համաշխարհային հեղինակների սիրված և մնայուն գործեր, այսօր պահպանման խնդիր ունեն: Այդ խնդրի լուծման լավագույն միջոցը նշված գրականության պատճենահանումն ու էլեկտրոնային էջերի վերածումն է, ինչից հետո դրանք առավել հանրային բնույթ կստանան:

Թվային գրքերը հեշտացնում են յուրաքանչյուր ընթերցողի գործը:
Հայտնի իրողություն է. անհրաժեշտ գիրքը ձեռք բերելու համար պետք է ունենալ ընթերցողի տոմս, շրջել գրադարանից գրադարան, փնտել այն բազում գրապահոցներում, իսկ վերջում կա՛մ գտնել, կա՛մ ոչ: Մինչդեռ ցանկացած գիրք կարող ես գտնել համակարգչի մկնիկի մեկ հարվածով:

Բացի այդ, թվային գրքերի ստեղծումն օբյեկտիվորեն անհրաժեշտ է նաև կրթության բնագավառում: Քանի որ մեզանում տեղի են ունենում որակական փոփոխություններ, հետևաբար փոխվում են սովորողների պահանջները, ինչն էլ ստիպաում է արդիականացնել կրթության ձևն ու բովանդակությունը, իրականացնել անհատի կրթական պատվերը:
Սկսենք հենց սկզբից` թվային գրքերի ստեղծումից:

Թվայնացման աշխատանքի պրոցեսում սովորողը յուրացնում է նյութը և, որ ամենակարևորն է, նա դա անում է հաճույքով: Զարգանում են նրա ՏՀՏ հմտությունները՝ համակարգչի տիրապետման, ձայնագրիչից ճիշտ և արդյունավետ օգտվելու կարողությունները: Այսինքն` շնորհիվ թվային գրքերի, նախ՝ ապահովվում է սեփական գրապահոց, ապա` ձևավորվում ընթերցողի մի նոր տեսակ, որն ի վիճակի է ժամանակակից տեխնոլոգիաները կիրառել ցանկացած իրավիճակում, զարգանալ կյանքի ռիթմին համընթաց:

Իմ 2-րդ դասարանի սովորողները հեշտությամբ կարողանում են ստեղծել թվային գիրք, քանի որ նրանք տիրապետում են համակարգչային մի քանի ծրագրի, օգտվում են ՏՀՏ մի շարք գործիքներից:

Կարողանում են հայտնի ստեղծագործություններն ու իրենց հորինած հեքիաթները, պատմությունները, հանելուկներն ու շուտասելուկները պատճենել և էլեկտրոնային էջերի վերածել, շնորհիվ իրենց սովորած Power Point, Microsoft word ծրագրի:
Ստեղծվում է թվային գունեղ, նկարազարդ ու հետաքրքիր գիրք, որը դառնում է անփոխարինելի էլեկտրոնային ընթերցարան:

Նույնը կարելի է ասել աուդիոգրքի մասին:
Այդ նյութը ստեղծելու համար 2-րդ դասարանի սովորողներն ընթերցեցին, ծանոթացան տեքստերին, ձայնագրվեցին, նկարեցին ստեղծագործություններն իրենց պատկերացմամբ, ամբողջացրին որպես թվային գիրք, պատրաստ լինելուց հետո մի քանի անգամ դիտեցին այն. այսքանից հետո, համաձայնեք, նյութը անգիր չանելը պարզապես անհնար է: Ստեղծվում է հետաքրքիր ուսումնական նյութ, որը համացանցում տեղադրելուց հետո դիտում-լսում-ընթերցում են շատերը՝ անկախ տարիքից:
Կարծում եմ, թվային գրքերի ստեղծման փորձը հաջողված է, ավելին, կրթության ոլորտում` միանգամայն կիրառելի:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ