ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Կյանքը հենց քիմիան է…

 

Կրթության բովանդակությունը ունի պատմական բնույթ և ամեն մի ժամանակաշրջանում որոշակի փոփոխությունների է ենթարկվում` մշտապես ծառայելով հասարակության և անհատի միասնական շահերին` նախատեսված բովանդակության մեջ ընդգրկելով ձեռք բերվելիքը (ուսումնական ծրագրեր) և ձեռք բերելու եղանակները (ուսուցման մեթոդներ):

Մեր հանրապետությունում սոցիալտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում գիտակցվել և ընդունվել է այնպիսի անհատի ձևավորման սոցիալական պատվեր, որն ընդունակ լինի մուտք գործելու տարբեր սոցիալական խմբերի և տնտեսական համակարգերի համատեղ գոյությամբ բնութագրվող հասարակություն: Ուստի արդի ժամանակներում տեղի է ունենում կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացի մշտական կատարելագործում:

Հանրակրթական հիմնական դպրոցի «Քիմիա» ուսումնական առարկայի «Հիմնական բովանդակային ուղղությունները» բաժնում նշված է. «…քիմիան և կյանքը բովանդակային գիծը մտցվել է առաջին անգամ ուսուցման գործնական, կենսական ուղղվածությունն ուժեղացնելու համար»[1]։ Քիմիան և կյանքը… Միգուցե «նոր ծրագիր» կազմողները պիտի վերանայեն իրենց «առաջին անգամ»-ը, և հիմնովին փոխեն «Քիմիա» ուսումնական առարկայի հիմնական բովանդակային ուղղությունները, որպեսզի ուսուցման գործընթացում իրականացվեն «ուսուցման գործնական, կենսական ուղղվածությունը», վերջապես գիտակցելով, որ քիմիա գիտության ուսումնասիրման առարկան ընդհանրապես և դպրոցում մասնավորապես՝ կյանքի հիմունքներն են …

 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանից պարզ և խիստ գիտական կերպով ցույց է տալիս, որ կյանքը հենց  քիմիան է… [2]

 «Գոյությունունեն նյութի տարբեր գոյավիճակներ, օրինակ՝ տարրական մասնիկներ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն: Այնուհետև՝ ատոմներ, պարզ մոլեկուլներ և, վերջապես, բարդ՝ օրգանական մոլեկուլներ: Տարրական մասնիկները տիեզերքում հանդես են գալիս ավելի հաճախ խիստ մեծ էներգիայով՝ կոսմիկական ճառագայթների ձևով: Ատոմներից են բաղկացած աստղերը (այդ թվում Արեգակը), միգամածությունները, գալակտիկաները և այլն: Պարզ (անօրգանական) մոլեկուլները «շինանյութ» են մոլորակների, գիսավորների, մետեորների և նման պինդ մարմինների համար: Սրանցից խիստ տարբերվում են բարդ մոլեկուլները, որոնք արդեն օրգանական մարմինների ստեղծման «ատաղձն» են: Եվ եթե տիեզերքի ինչ-որ մասում կա օրգանական նյութերի կուտակում, ապա այնտեղ ինչ-որ հավանականությամբ կարող է տեղի ունենալ օրգանիզմների առաջացում:

 Օրգանական մոլեկուլները խիստ զգայուն են միջավայրի ջերմաստիճանի նկատմամբ, ի տարբերություն, ասենք, տարրական մասնիկների ու ատոմների, որոնք կարող են գոյություն ունենալ շատ բարձր կամ շատ ցածր ջերմային պայմաններում: Ունենալ տիեզերքում խիստ սահմանափակ ջերմային ռեժիմ, այն էլ տևականորեն՝ միլիոնավոր և միլիարդավոր տարիներ, շատ դժվար է: Այդ պատճառով տիեզերքում շատ փոքր մաս է կազմում այն տարածությունը, որտեղ օրգանական նյութերը կարող են գոյություն ունենալ հարատևորեն՝ առանց քայքայվելու:

 Այսպիսով՝ տիեզերքում կան օրգանական մոլեկուլներ: Բարենպաստ պայմանների դեպքում դրանցից կարող են առաջանալ օրգանիզմներ, կյանք: Վերջիններիս հատուկ է համեմատաբար դանդաղ զարգացումը, այսինքն՝ ներքին ձևափոխություններից դեպի առավել օպտիմալ ու միջավայրի նկատմամբ հարմարավետ ֆորմացիաների անցումով: Այդ զարգացման արդյունքներից մեկն էլ ինչ-որ էտապում մարդն է: Եթե նույն միտքը փորձենք արտահայտել այլ կերպ, ապա կստացվի այսպես. Մարդը մոլեկուլային համակարգերի ձևերից մեկն է, և որպես այդպիսին՝ տիեզերական մարմին է: Մարդուն տիեզերքից վերացնելու համար նախ և առաջ հարկավոր է վերացնել մոլեկուլները: Երևի կան գալակտիկաներ, որոնք զուրկ են մոլեկուլներից, նույնիսկ միլիոնավոր աստղերի առկայության դեպքում. այդպիսի գալակտիկաներում կյանք չի կարող ստեղծվել: Դրանք, այսպես կոչված, պայթած միջուկներով գալակտիկաներնեն, որոնք միաժամանակ հզոր ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ հեշտությամբ քայքայվում են՝ վերածվելով պարզ ատոմների ու տարրական մասնիկների:

Մեր Ծիր Կաթին գալակտիկան իր գոյության ընթացքում այդպիսի պայթյուն չի ապրել, բայց չի բացառվում, որ շատ հեռավոր ապագայում նման երևույթ տեղի ունենա մեր գալակտիկայի հետ նույնպես, մանավանդ որ այն ինչպես իր չափերով, այնպես էլ զանգվածով համարվում է միջինից մեծ՝ համարյա հսկա գալակտիկա: Այդ դեպքում մոլեկուլային համակարգերի և ընդհանրապես կյանքի հետագա գոյությունը մեր գալակտիկայում ամենուրեք կդառնա անհնար: Մնացած դեպքերում, որտեղ կան մոլեկուլներ, կլինեն նաև դրանցից բաղկացած տիեզերական մարմիններ, այդ թվում, ինչ-որ հավանականությամբ, նաև մարդը: Արժե այստեղ հիշեցնել, որ տիեզերքի քիմիական բաղադրությունը միասնական է ամենուրեք:

Սկզբունքորեն քիմիական բաղադրությունը աստղերի և, ասենք, մարդու, նույնն է: Այլ կերպ ասած՝ մարդը մարդ է ոչ թե այն պատճառով, որ նրանում կան ինչ-ինչ քիմիական տարրեր, որոնք չկան աստղերի ու Արեգակի մեջ: Պարզապես տարբեր է

Դ. Ի. Մենդելեևի աղյուսակից բնության օգտվելու կերպը, այն դեպքում, երբ աստղ է «մոնտաժվում», և երբ մարդ է «պատվիրվում»:

Այսպիսով՝ կյանքի առաջացումը տիեզերքում օրինաչափ երևույթ է և ամենից առաջ՝ արդյունք որոշակի ֆիզիկական պրոցեսների, իսկ ինչ վերաբերվում է կյանքի առաջացումը Երկրի վրա, այո, այն պատահական երևույթ է: Ճիշտ այնպես, ինչպես, ասենք ամեն օր տեղի են ունենում ավտոմեքենաների վթարներ. վթարը օրինաչափ երևույթ է, իսկ որ կարող է պատահել հենց իմ մեքենայի հետ՝ պատահականություն է:

 «Եթե մարդը հանկարծ վերանա, տիեզերքեն բան մը կպակսի՞»։ Վիլյամ Սարոյան

- Այո, կպակսի: Տիեզերքն իր բազմազանությամբ մի ամբողջություն է, իսկ նրա հատկությունները ստեղծվում են նախ և առաջ որպես գումար նրանում մտնող բոլոր տիեզերական մարմինների և համակարգերի` առանձին-առանձին հատկությունների: Մարդը նույնպես տիեզերական մարմին է, ուստի նրա վերանալով կամ չլինելով` ինչ-որ բան տիեզերքից կպակասի: Գոնե սկզբունքորեն:

- Մարդը տիեզերական մարմի՞ն: Ինչպե՞ս հասկանալ դա:

 Տիեզերքն առանց մարդու՞: Այո, հնարավոր է: Բայց միայն այն դեպքում, երբ չեն լինի ատոմներ, աստղեր, գալակտիկաներ, և, ընդհանրապես, այն ամենը, ինչ տիեզերքի զարգացման ներկա փուլում կա, և տեսնում ենք:

- Իսկ եղե՞լ է այդպիսի ժամանակ առանց աստղերի ու գալակտիկաների:

- Այո, եղել է: Տիեզերքի զարգացման վաղնջական շրջանում: Իսկ նրա զարգացման ներկա ընթացքը տանում է դեպի աստղերի ու գալակտիկաների ոչնչացում: Մեզ ծանոթ նյութը կանցնի բոլորովին այլ գոյավիճակի՝ չունենալով ոչ մի ընդհանուր բան այսօրվանի հետ: Տիեզերքի զարգացման վիճակները հաջորդում են իրար այնպես, ինչպես, ասենք, ծառի հետ տեղի ունեցող փոփոխությունները տարվա ընթացքում, ձմռանը՝ մերկ ճյուղեր, գարնանը՝ ծաղկափթիթ, աշնանը՝ պտուղներով ծանրաբեռնված: Եթե ծաղիկները նույնացնենք աստղերի կամ գալակտիկաների հետ, իսկ աշնանը ծառի վրա չեն լինում ծաղիկներ, ահա ձեզ տիեզերքի աշունը՝ առանց աստղերի ու գալակտիկաների: Մյուս կողմից՝ նայելով մեզ համար բոլորովին անծանոթ ծառին ու նրա ծաղիկներին՝ կարո՞ղ ենք, արդյոք, ճիշտ կռահել, թե ինչպիսին կլինեն աշնանը նրա պտուղների ձևը, տեսքը, գույնը, համը…Ո՝չ, անշուշտ: Այդպես էլ դժվար է կանխատեսել, ապրելով ընդամենը տիեզերքի «գարունը», թե ինչպիսինկլինի նրա «ամառը», էլ չասենք «աշնան», «ձմռան» և ավելի հեռավոր շարունակության մասին (տիեզերքի դեպքում, ի տարբերություն ծառի, էվոլյուցիան ընթանում է առանց կրկնության մի ուղղությամբ միայն)»:

[1] Հանրակրթ.հիմնական դպրոցի «Քիմիա» առարկայի չափորորոշիչ և ծրագիր, Երևան 2008, էջ 9

[2] Գրիգոր Գուրզադյան, Տիեզերքը ափի մեջ, Երևան, 2005, էջ 7-11

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ