ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Գաղտնիք  չէ, որ ցանկացած առարկայի դասավանդումն առավել արդյունավետ է դառնում, եթե դասապրոցեսի ընթացքում ձեռքի տակ ունենում ենք ցուցադրական համապատասխան նյութեր`  լրացուցիչ տեղեկատվություն համացանցից, ֆիլմեր, ցուցադրություններ, ուսումնական փաթեթներ: Եվ յուրաքանչյուր մեթոդ, որ նպաստում է սովորողի գիտելիքներ յուրացնելուն, ինքնին արժեքավոր է:

 Կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերի կարևոր բաղկացուցիչներից են  կարգովսահմանված ուսումնահայրենագիտական ճամփորդությունները, որոնք առաջին հերթին ունեն դաստիարակչական և ճանաչողական բնույթ, որոնց  ժամանակ իրականացվում են  նաև շրջապատի բարելավմանն ուղղված նախագծեր: Հայտնի մանկավարժ Ուշինսկին գտնում էր, որ ուշադրությունն է այն դուռը, որի միջոցով մարդու հոգու մեջ ներթափանցում են աշխարհի նկատմամբ ճանաչողություն և գիտելիքներ (http://ntf-irro.ru/node/274(հ.2, էջ 385)  Ուսումնական գործընթացի նպատակներից մեկը սովորողի մեջ ուսումնասիրվող նյութի վերաբերյալ հետաքրքրություն առաջ բերելը, դեպի հետազոտական աշխատանք ուղղորդելը, տեսածին և լսածին գնահատական տալն է: Ճամփորդությունները իրենց նշանակությամբ չեն տարբերվում ուսումնական մյուս ձևերից, տալիս են նոր գիտելիքներ բնության, պատմական իրադարձությունների, բնական երևույթների մասին:  Լավ գիտակցելով, որ այս գործունեությունը ունի որոշակի օրինաչափություններ, կատարում եմ նախապատրաստական լուրջ աշխատանք`  թեմա, նպատակ, երթուղու կազմում,  կազմակերպչական բազմաբնույթ հարցեր, արդյունքների գնահատում: Չէ՞որ  ցանկացած ճամփորդութուն  գիտելիքների ձեռքբերման-յուրացման, հետազոտական աշխատանքների գործուն-շարժական ձև է: Ճամփորդության սկզբում առաջ եմ քաշում լուծում պահանջող հարց: Ու փորձում եմ այնպես կազմակերպել աշխատանքները, որ դասապրոցեսի ընթացքում ձեռք բերած գիտելիքներին, փնտրելու գործընթացում և՛ համացանցից, և՛ հանձնարարված գրականությունից ձեռքբերված լրացուցիչ նյութերին գումարվեն ճամփորդության ընթացքում զգալու, տեսնելու, լսելու, արտահայտվելու, գրելու կարողությունները: Ստացված արդյունքների մասին կարելի է դատել սովորողների կողմից յուրացված գիտելիքների, ունակությունների և հմտությունների գործնական կիրառությունը` նյութերը, լուսանկարների շարքերը, ցուցադրությունները տեսնելով (http://www.mskh.am/am/15180)։ Հետո նաև բանավեճ-դասաժամերի ընթացքում, որի նպատակը բանավոր խոսքի զարգացումն է, համադրել-հարադրելու միջոցով կատարածի ու բացթողածի մասին բարձրաձայնելը կարևոր է յուրաքանչյուր սովորողի համար:  Հենց այստեղ` բանավեճի կամ զրույցի ընթացքում  փորձում եմ օգնել երեխային կողմնորոշվելու,  ճիշտ եզրակացություններ կատարելու, արդեն ունեցած գիտելիքներին ավելացնելու  նորը` օգտվելով  ձեռք բերված նոր տեղեկություններից: Այստեղ շատ կարևոր է ընկալածը թե՛ բանավոր, թե՛ գրավոր շարադրելը, որն  օգնում է ինձ` արդյունքները գնահատելու, հաջորդ անգամ ավելի նախապատրաստվելու:

Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելուց, ստեղծագործությանը ծանոթանալուց հետո այցելությունը Քանաքեռ` Աբովյանի տուն-թանգարան, տվեց ցանկալի արդյունք: Հմուտ էքսկուրսավարի խոսքը լսելուց հետո սովորողները առաջ քաշեցին իրենց հետաքրքրող հարցերը` գրողի պոռթկուն բնավորությունը, Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Արարատի գագաթը բարձրանալու և այնտեղ խաչ ամրացնելու պատմությունը, գրողի մահվան հետ կապված առեղծվածները: Գյումրիում` Վարպետաց փողոցում,  եղաք Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն- թանգարաններում, որտեղ այցելությունները վերածվեցին իսկական տոնախմբության. սովորողները ոչ միայն լսեցին, զգացին, ծանոթացան ցուցանմուշներին, այլև լրացրին աշխատակիցների խոսքը բանաստեղծություններով, լրացուցիչ տեղեկություններով

Աշխատանքները շատ են, ու  բոլորի մասին առանձին գրել երևի  պետք էլ չէ: Ճամփորդությունը` որպես ուսուցման և դաստիարակության մեթոդ, կարևոր տեղ պետք է զբաղեցնի ուսուցման գործընթացում: Չէ՞ որ նաև դպրոցն է պատասխանատու այսօրվա սովորող-քաղաքացու դաստիարակության, ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվության գիտակցության համար:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ