ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Գիտակցելով փորձարարության հնարավորություններն ու ուժը` XIX դարի վերջում և XX դարի սկզբում հետազոտող մանկավարժները մեծ հույսեր կապեցին փորձարարության հետ` ձգտելով այդ «կախարդական բանալիով» բացել մանկավարժական իմաստության նոր դռներ: Ստեղծվեց հետազոտական հզոր հոսանք, որ կոչվեց «փորձարարական մանկավարժություն»: Նոր հոսանքի համար հիմք հանդիսացան Ա. Սիկորսկու, Էբբինհաուզի, Հոլմի, Շտերնի, Մեյմանի և այլոց աշխատությունները երեխաների մտավոր կարողությունների, հիշողության, վերացարկման հնարավորության և մտավոր ծանրաբեռնվածության մասին: Կատարվեցին ծավալուն, բազմաբովանդակ փորձեր ու հետազոտություններ: Եվ չնայած այս հետազոտությունների արդյունքները որևիցե իրականազդեցություն չունեցան մանկավարժական գործունեության վրա, ապացուցվեց փորձարարությամբ դաստիարակության ամենաբարդ խնդիրների մեջ մտնելու հնարավորությունը: Չմնաց դաստիարակության մի բնագավառ, որտեղ մանկավարժները փորձեր չանեին: Նրանց փորձերն ընդգրկեցին նույնիսկ խմբերում գոյություն ունեցող բարոյա – հոգեբանական մթնոլորտը: Տարածվեց, այսպես կոչված, բնորոշման մեթոդը, երբ երեխան բնորոշում էր որևէ բարոյական հասկացություն կամ թվում էր նրա հատկանիշները: Օգտագործվում էին նաև գրական հերոսների արարքների գնահատման մեթոդը, կիսատ մնացած պատմվածքների կամ առակների շարունակման մեթոդը, որից երեխան պիտի եզրահանգում աներ և այլն: Անցած դարի 30-ական թվականներին շատ տարածված էր «կոլիզիաների» մեթոդը, ոի համաձայն երեխան պիտի ելք փնտրեր կյանքի դժվարին կացություններից: Երբեմն խնդիրը հեշտացնելու համար տրվում էին պատրաստի պատասխաններ, որից երեխան պիտի առանձնացներ բացասականը, չեզոքը, դրականը և ընտրեր դրանցից մեկը: Երեխաների տրամադրություններն ու հետաքրքրություններն ուսումնասիրելու համար օգտագործվում էր անանուն գրությունների մեթոդը: Դպրոցում հատուկ այդ նպատակի համար ստեղծված արկղի մեջ երեխաները գրություններ էին գցում իրենց հետաքրքրող հարցերով: Այդ հարցերի ուսումնասիրությունն էլ ուղղվում էր երեխաների զարգացմանը: Փորձարար մանկավարժները շատ բան են արել մանկավարժական մտքի զարգացման համար: Նրանց հայտնաբերած շատ կապեր, հնարքներ ու նորամուծություններ հարստացրել են մանկավարժական տեսության ոսկե ֆոնդը:

Փորձարարական մանկավարժության ամենահին օրինակը

Մանկավարժական գրականության մեջ շատ են գրում, որ փորձարարական մեթոդը վերցրված է բնական գիտություններից: Դժվար է դրան հավատալ, քանի որ երբ մ. թ. ա. X դարում Լիկուրգոսը սոցիալ-մանկավարժական մեթոդներ էր փորձարկում, բնական գիտությունների մասին գաղափար անգամ չկար: Ահա թե ինչ է կատարվել այն ժամանակ: Մոտ 30 դար առաջ Պելեպոնես թերակղզում, այժմյան Հունաստանի ամենահարավային մասում գտնվում էր Սպարտա հզոր պետությունը: Այնպես պատահեց, որ այդ երկրի գահը ժառանգեց Հարլեյ թագավորի անչափահաս որդին: Պետությունը նա կառավարել չէր կարող, դրա համար էլ ամբողջ իշխանությունն անցավ նրա հորեղբոր՝ Լիկուրգոսի ձեռքը: Վերջինս խելացի ու ուշիմ անձնավորություն էր, շատ ժամանակ և ուժ էր տրամադրում բնական երևույթների ուսումնասիրման համար: Նա շատ բաներով էր հետաքրքրվում, իսկ ամենակարևորը՝ չէր վախենում համարձակ եզրահանգումներ անել իր դիտարկումներից: Մեզ հասած լեգենդի համաձայն Լիկուրգոսը մի անգամ մի շատ հետաքրքիր փորձ կատարեց, որով բացահայտեց դաստիարակության ուժը: Նա նույն մորից ծնված երկու շան ձագերի դրեց խոր փոսի մեջ, ուր ջուրն ու ուտելիքը իջեցնում էր պարանով, իսկ մյուս երկուսին թողեց` մեծանան ազատության մեջ: Երբ շան լակոտները բավականին մեծացան, Լիկոիրգոսը հրամայեց նապաստակ բաց թողնել նրանց առաջ: Կատարվեց այն, ինչին սպասում էր Լուկուրգոսը: Ազատության մեջ մեծացած շները հասան նապաստակի հետևից, խեղդեցին ու կերան, մինչդեռ փոսում մեծացածները վախեցած տարբեր կողմեր փախան:

Պատմության մեջ Լիկուրգոսը մտավ որպես հեղինակ այնպիսի օրենքների, որոնք մարդկային իմաստության նմուշներ էին համարվում: Դա է վկայում թեկուզ այն փաստը, որ այդ օրենքներն առանց որևէ փոփոխության օգտագործվեցին մի քանի հարյուրամյակ: Սպարտայի քաղաքացիները պիտի ապրեին առողջ ու չափավոր կյանքով: Նրանք մինչև կյանքի վերջը համարվում էին զինապարտներ, մեծ ուշադրություն չպիտի դարձնեին իրենց կենցաղին, պարտավոր էին ճաշել միայն հասարակական ճաշարաններում, իսկ նրանց երեխաները դաստիարակվում էին պետական դպրոցներում, հմուտ մանկավարժների ձեռքի տակ:

Տխուր աղուսյակ

Երեխայի հոգևոր ու ֆիզիկական զարգացման համար մեծ դեր են խաղում այն միջավայրն ու կենցաղային պայմանները, որտեղ աճում և մեծանում է երեխան: Այս առումով շատ հետաքրքրական է ֆրանսիացի հետազոտող Գ. Լեմի կազմած աղուսյակը: Աղուսյակում ընդհանրացված են 150 նորմալ և նույնքան էլ մտավոր հետամնաց երեխաների կենցաղային պայմանները:                          

Անհաջող ծնունդներ

8

12

Դողէրոցքմանկականհասակում                                                                        

3

75

Արհեստական կերակրում                                                     

29

18

Ատամ հանելը 8 ամսականից շուտ                                       

3

23

Քայլելը 24 ամսականից հետո                                                

4

60

Առաջին խոսքը 24 ամսականից հետո                                       

3

60

Հաճախամիզություն  դպրոցական  տարիքում                     

2

16

Մոր կողմից պապը հարբեցող է                                           

7

56

Հոր կողմից պապը հարբեցող է                                            

8

66

Մոր կողմից տատը հարբեցող է                                                                       

1

5

Հոր կողմից տատը հարբեցող է                                             

0

5

Պապն ու տատը թոքախտավոր են                                      

27

44

Ծնողներն են թոքախտավոր                                                 

38

70

Նախնիների մեջ ընկնավորներ են եղել                                

4

11

Հայրը ցածր վարձատրվող բանվոր է                                 

25

48

Մայրն աշխատում է տնից դուրս                                         

60

86

Հայրը դատված է եղել                                                             

33

73

Մայրը դատված է եղել                                                           

12

39

Քանի մարդ է բնակվում մի սենյակում                              

1.33

2.65

Քանի մարդու համար է մի մահճակալը                       

1.4

2.41

Աշխատավարձը մեկ շնչի քանակով                                  

6.68

2.96

Մեր օրերի փորձարարական դպրոցները

Շատ են մեր օրերի փորձարարական դպրոցները: Կանգ առնենք նրանցից մեկի՝ «Վաղվա միջազգայինդպրոցի» գաղափարական հայեցակարգի վրա: Ահա թե ինչ են առաջարկում նրանք.

Աստծունը` Աստծուն: Աստված տվել է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր բնավորության ձևավորման համար: Խոսքը ոչ թե կրոնի, այլ Աստծու անձի և բնույթի մասին է, որպես օրինակ մեր երեխաների բնավորության ձևավորման համար:

Դարձ դեպի ծնողները: Մենք պետք է ծնողներին վերադարձնենք ուսումնական գործունեություն: Նրանք պետք է մոտ կանգնեն իրենց երեխաներին ու դպրոցին:

Վերադարձ անհատական ուսուցմանը: Անհատական ուսուցում ամեն մի երեխայի համար՝ ամեն մի առարկայից:
Դպրոցական և բուհական ծրագրերի միասնականացում (ինտեգրում)` օգտագործելով համաշխարհային ցանցի անսահմահափակ հնարավորությունները:

«Վաղվա մոդել դպրոցի»  ծրագիրը իր մեթոդաբանության մեջ օգտագործում է ուսուցման հինգ օրենքներ, որոնք կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:

Սովորողներն առանց ժամանակի սահմանափակման պետք է այնքան ուսումնասիրեն տրված նյութը, մինչև ամբողջությամբ յուրացնեն այն:
Սովորողներն իրենց առաջ հաղթահարելի նպատակ պիտի դնեն և կատարեն նշված միջանկյալ ժամկետում:
Սովորողները պիտի լինեն հսկողության տակ և ուսումնական նյութի հաջող յուրացման համար խթան ունենան:
Սովորողների ուսուցումը պիտի կատարվի նախօրոք որոշված ժամկետների շրջանակում:
Սովորողները պիտի պարգևատրվեն լավ ուսման համար:

Քանի որ «Վաղվա մոդել դպրոցը» ենթադրում է անհատական մոտեցում ամեն մի աշակերտի, այնտեղ պիտի օգտագործվեն անհատական ուսուցման լավագույն տեխնոլոգիաները և բոլոր առարկաների ուսուցումը պիտի կատարվի անգլերեն: Գտնվելով իր աշխատանքային տեղում` աշակերտը պիտի առարկաները ուսումնասիրի իր անհատական տեմպով, ամեն պահի ստանալով անհրաժեշտ օգնություն ուսուցչից, ինչը վերջինիս հնարավորություն կտա ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել ամեն մի աշակերտի, հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի հոգեբանական ու ճանաչողական հնարավորությունները:
Այսպիսով, այս ծրագիրը նախատեսված է ինչպես բարձր, այնպես էլ ցածր և միջին ճանաչողական հնարավորություններ ունեցող աշակերտների համար: Անհատական տեմպով առաջ գնալը չի հասցնի ցածր մակարդակով սովորողների լուրջ հետ մնալուն, քանի որ դասավանդողները և նրանց օգնականները պարբերաբար ստուգում (մոնիտորինգ) և շտկողական պարապմունքներ են անցկացնում հետ մնացողների հետ:

Ուսումնական այս ծրագրի առանձնահատկությունները

«Վաղվա դպրոցի» ծրագիրն իր մեջ պարունակում է համամարդկային և համաքրիստոնեական արժեհամակարգ: Դաստիարակության առաջին պլան է մղվում ազնվությունը, ուղղամտությունը և անձնական պատասխանատվությունը:
Մարդկային բնավորության 60 հատկանիշներից դաստիարակության թիրախ են դառնում խիզախությունը, հաստատակամությունը, վճռականությունը, համառությունը, գթասրտությունը, համբերատարությունը, որոնք պիտի մատուցվեն այնպես, որ ազդեն յուրաքանչյուր երեխայի բարոյահոգեբանական կերտվածքի ձևավորման վրա:
Դպրոցի հիմնական (առանցքային) ծրագրային փաթեթը ներկայացված է 700 գրքույկների մեջ, որոնք ընդգրկում են ուսումնական տարվա ամեն առարկային վերաբերող նյութերը 12 գունազարդ գրքույկների տեսքով: Ծրագրում մեծ տեղ է տրվում համակարգչին: Նրանով լրացվում են դասագրքային տեքստերը, վարժությունները, թեստերը, կազմվում են հավասարումներ, մաթեմատիկական խնդիրներ, ծավալուն ու խորացված աշխատանքներ:
Երեխան միանում է ծրագրին այն մակարդակով, որը համապատասխանում է նրա պահանջմունքներին ու ընդունակություններին: Նա կարող է անգլերենից լինել V դասարանում, մաթեմատիկայից՝ VI, բնական գիտություններից` VII դասարանում. նայած, թե ինչ և ինչքան է պետք իրեն:

Որոշ հանրակրթական դպրոցներում հաճախ են օգտվում «Վաղվա դպրոցի» առանձին մեթոդներից: Բացվում են անհատական ուսուցման դասարաններ, ուր ամեն մի երեխայի հնարավորություն է տրվում յուրացնել այնքան նյութ և այն արագությամբ, որքան թույլ են տալիս նրա ընդունակությունները:

Երբ երեխան առաջին դասարանում սովորում է անգլերեն գրել և կարդալ, նա անցնում է հիմնական ծրագրին: Այդ ծրագրի մեջ մտնում են հինգ առարկաներ՝ մաթեմատիկա, անգլերեն, հասարակագիտություն, բնագիտություն, բառակազմություն, մայրենի լեզու և գրականություն:

Ուսուցումը կատարվում է, այսպես կոչված, «փեյսերի» միջոցով: Դրանք գեղեցիկ նկարազարդված փոքրիկ դասագրքեր են, որոնցից ամեն առարկայից տարեկան տրվում է 12 հատ: Այսինքն` մի մեծ դասագիրքը բաժանված է 12 մասերի, որոնցից ամեն մեկը աշակերտի համար մի որոշակի նպատակի է ծառայում:

Մի «փեյսը» ավարտելուց հետո երեխան տեսնում է իր աշխատանքի արդյունքը և ստանում է նորը:
Անհատական ուսուցման ընթացքում երեխան ունենում է իր աշխատանքային տեղը, որը կոչվում է օֆիս (գրասենյակ): Այստեղ նրա դիմաց կախված է նրա առաջադիմության և նպատակների քարտեզը (սխեման), որոնցով նա աշխատում է ամեն օր: Առավոտյան դպրոց գալով աշակերտը նախ այդ քարտեզով պարզում է, թե ինչ խնդիրներ է լուծելու այդ օրը և սկսում է աշխատել ինքնուրույն: Տվյալ օրվա համար նախատեսված աշխատանքը կատարելուց հետո նա մոտենում է այն սեղանին, որտեղ իր «փեյսի» խնդիրների ու վարժությունների ճիշտ պատասխաններh են, որոնցով նա ստուգում է իր կատարած աշխատանքը և հաշվում միավորները: Այսպիսով, նա չի սպասում մի քանի օր, մինչև ուսուցիչը ստուգի և վերադարձնի աշխատանքը, այլ ինքն է ստուգում իր կատարածը: Տուն գնալուց առաջ աշակերտը քարտեզ – սխեմայի վրա նշում է հաջորդ օրվա իր անելիքների ցանկը:

Սա երեխային ուսուցչի ուսուցման ծրագիր չէ, այստեղ երեխան ակտիվ մասնակցում է ուսուցման գործընթացին: Նա իր վրա է վերցնում ուսման պատասխանատվությունը, դրա համար էլ կարող է ինքը գնահատել իր արդյունքները:
Անհատական ուսուցման համակարգը հնարավորություն է տալիս երեխային իրագործելու իր ստեղծագործական պոտենցիալը և ընդունակությունները:

Բարձր դասարաններում սովարողները կարող են ընտրել իրենց նախասիրած առարկաները և այն ուսումնասիրել ավելի խորացված, ինչը կօգնի նրանց մասնագիտության ընտրությանմեջ:

Վերջում ավելացնենք, որ «Վաղվա դպրոց» գործում է աշխարհի 110 երկրներում:
 

Օգտագործված գրականություն

  • Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ: Քսաներորդ դարի մանկավարժական տեսություններ: Ձեռնարկ մանկավարժների և ուսանողների համար: Ե., 2005 թ., 407 էջ:
  • Կրթակարգի մշակման և ինտեգրման մոտեցումներ: Ձեռնարկ ուսուցիչների համար: Լրամշակված վերահրատարակություն: Հեղինակներ` Մելանյա Դավթյան ևուրիշներ: Ե., 2004 թ., 320 էջ:
  • Педагогический энциклопедический словарь / Гл. ред. Б.М. Бим-Бад. – М.; Большая Российская энциклопедия, 2003.
  • История педагогики / Под ред. А.И. Пискунова. - М., 2003;
  • История образования и педагогической мысли за рубежом и в России:
  • Учеб. пособие для студ. вузов / Под ред. З.И. Васильевой. - М.: Издательский центр Академия, 2002;
  • Основные направления и тенденции развития педагогической науки в конце XIX – начале XX в. – М.,2010. 
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ