ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Ծիծաղելի չէ, լուրջ գործ է

Դուք երբևէ երազե՞լ եք, որ անհետաքրքիր սովորական դասը չվերածվի երկար սպասված զանգի անվերջանալի սպասման, այլ լինի հագեցած, պայծառ, հետաքրքիր և իմացական:
Մի՞թե դուք չեք ցանկանում, որ սովորողները հետաքրքրությամբ լսեն այն, ինչ պատմում եք, պայծառ աչքերով ակտիվ մասնակցություն ցուցաբերեն, իսկ հետո շատ լրացուցիչ հարցեր տան: Սա ոչ թե եթերային երազանք է, այլ` կախարդական իրականություն, և դրան հասնել հնարավոր է կոմիքսի օգնությամբ: Հիշեք, թե որքան էինք սիրում կոմիքսներ երեխա ժամանակ, երբ ծիծաղելով պատմում էիք դրանք ձեր ընկերներին:

Իմացեք, կոմիքսը մարդկության լավագույն ընկերն է, ավելի ճիշտ` նրա մեծամասնության, իսկ ավելի կոնկրետ` սովորողների և դասավանդողների: Դուք զարմացա՞ծ եք:

Կոմիքսը աննկատելիորեն թափանցեց մեր կյանք և դարձավ գրականության անբաժանելի ժանր: Իսկ ամենագլխավորը` հենց դա է տեղեկատվության ստացման և արագ յուրացման համամիջոց: Ցանկանու՞մ եք ուսուցման գործընթացը հետաքրքրաշարժ և գրավիչ դարձնել: Ձեզ օգնության կգա կոմիքսը:
Լինեք կենսաբանության, թե գրականության ուսուցիչ, քիմիայի, թե աշխարհագրության` կոմիքսը կդառնա ձեր կախարդական փայտիկը:
Կոմիքսի գոյության արժեքը բավականին պարզ է և գործում է պարզ գծակարգով՝ նկար + բառ + դինամիկ պատկեր:

Ցանկացած տարիքի երեխա մեծ հետաքրքրությամբ կսկսի ծանոթանալ կոմիքսի նոր կերպարների հետ, ուշադիր կհետևի իրադարձությունների հաջորդականությանը, որոնք պատկերված են նկարների վրա, կմտածի ուղերձ-տեքստի վրա: Կոմիքսները կբավարարեն յուրաքանչյուրի ճաշակը` լուրջ և զվարճալի, խորին և ուրախ, ուսուցողական և իմացական, հեքիաթներ և դեդեկտիվներ, ֆանտաստիկա և ճանապարհորդություններ: Թափանցելով կոմիքսների աշխարհ` երեխան դառնում է ոչ միայն ընթերցող, այլ նաև` հանդիսատես և նույնիսկ դերասան:

Արվեստի այսպիսի հրաշալի ձևի օգնությամբ կարելի է հեշտությամբ դասավանդել յուրաքանչյուր առարկա, բացատրել ցանկացած թեմա:
Օրինակ` օտար լեզուն: Ի՞նչը կօգնի երեխաներին առանց ավելորդ հուզմունքի, http://dpir.mskh.am/files/35/1.JPGհումորով ստեղծելու այս կամ այն իրավիճակ դերերով` երկխոսությամբ:

Յուրաքանչյուր կոմիքսի համար կարել է մշակել հետքրքիր գործնական առաջադրանքներ: Այդ առաջադրանքնեը կարելի է տանել Notebook ծրագրի մեջ, որտեղ կարելի է գրատախտակի վրա տեղաշարժել օբյեկտներ, ավելացնել գրառումներ, առանձնացնել դասի առանցքային հարցերը:

Օրինակներ

Կոմիքս 1. Իմացի՛ր և հիշի՛ր:
Օրգանիզմ - մարդու օրգանիզմ, առողջ օրգանիզմ
Ուշադրություն հատկացնել - ուշադրություն գրավել, օգնություն ցուցաբերել
Շփոթվել - ամաչել, կարմրել
Մկանունք - ձեռքերի մկաններ, ոտքերի մկաններ, մեջքի մկաններ
Ոնց որ մանկապարտեզ լինի - երեխայի պես, անլուրջ
Ցուցադրել - ցույց տալ

Առաջադրանքներ.
Օգտագործելով նոր բառեր` մարզիչի և մարզիկի երկխոսություն կազմիր:


Կոմիքս 2: Իմ սիրելի զբաղմունքը

Առաջադրանք

Գրիր` ում և ինչի հետ կարելի է շփվել:
 

Շփվել ում հետ

Շփվել ինչիհետ

 

 

 

 

Կազմիր երկխոսություն, որտեղ տղան զրուցում է մայրիկի հետ համակարգչային խաղերի իր ընկերների մասին:

Քեզ դու՞ր է գալիս տղայի սենյակը: Իսկ ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել քո սենյակը:

Իսկ որպես տնային առաջադրանք՝ կարելի է առաջարկել մտածել կոմիքսի պատմության շարունակությունը, զարգացնել միտքը, սովորել գուշակել և ուղղակի ստեղծագործության ազատություն տալ:

Կոմիքս 3: Երեխաների պաշտպանության օր

Կոմիքսը օգնում է զարգացնել երեխաների երևակայությունը, ստեղծականությունը, խթանում է ընթերցանության և առարկայի հանդեպ հետաքրքրասիրություն, կոլեկտիվ քննարկություն և մտքերի փոխանակում, ինչպես նաև` դասին ակտիվ մասնակցություն:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ