ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Արդեն բազմիցս ասվել է, որ 2011-2012 ուստարվա անգլերեն լեզվի հանրակրթական առարկայական ծրագիրը կազմվել է անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական խոսքային գործունեության չորս ուղղություններով` ունկնդրում, խոսել, կարդալ և գրել, ինչպես նաև թարգմանություն այն թեմաների շրջանակում, որոնք համապատասխանում են սովորողների հետաքրքրություններին, տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին:

Իսկ հիմա ես ցանկանում եմ ներկայացնել, թե ինչպես է իրականացվում այդ ծրագիրը, որի արդյունքում ձևավորվելու է խոսքային հմտություններն ու կարողությունները, այսինքն ենթադրում է սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացում` խոսքային գործունեության հիմնական ձևերի (ունկնդրել, խոսել, կարդալ և գրել):

Այստեղ շատ կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի աշակերտների մտածելու և հետազոտելու կարողությունները: Օրինակ` ես դասը հիմնականում սկսում եմ որևէ ակտիվացնող հանձնարարությամբ, ինչը օգնում է աշխատանքային մթնոլորտ ստեղծելուն: Այն նաև խրախուսում է ազատ և անկաշկանդ մտածելունև որևէ թեմայի շուրջ արտահայտվելուն: Երբեմն նոր նյութ անցնելիս կապ եմ հաստատում սովորողների ունեցած գիտելիքների ու պատկերացումների և ուսուցանվող նոր նյութի միջև: Այստեղ շատ արդյունավետ է խմբային աշխատանքը: Երբեմն սովորողներին թույլ եմ տալիս իրենք զարգացնեն դասի բովանդակությունը`առաջարկելով նրանց բերել համապատասխան նյութեր համացանցից, որոնք իրենց ավելի են հետաքրքրում:

Դասի սկզբնական փուլում առաջադրանքները ձևակերպում եմ մտածելու ուղղորդող նախադասություններով, որոնք`

  • զարգացնում են սովորողների ստեղծագործական մտածողությունը.
  • զարգացնում են մտքերը ազատ արտահայտելու հմտությունը.
  • խրախուսում են սովորողներին` երկխոսության մեջ մտնելու միմյանց հետ.
  • սովորողներին մղում են առաջադրելու վարկածներ, ներգրավվելու հակասությունների քննարկման բանավեճի մեջ:

Լսելու կարողություն զարգացնելու համար, օգտվում եմ ձետքիս տակ ունեցած ձայնագրություններից և համացանցից: Ընտրում եմ ծանոթ թեմաներով պատմուրյուններ, պատմվածքներ, հոդվածներ: Ունկնդրելիք  տեքստի հետ կատարվում են հետևյալ աշխատանքները`

  • կանխատեսումներ անել` հիմք ընդունելով վերնագիրը, թեման, նկարները, բանալի-բառերը.
  • երբեմն ունկնդրումից առաջ սովորողներին առաջարկում եմ նաև հորինել պատմություն տեքստին առնչվող նկարների հիման վրա, այնուհետև այն համեմատել բնօրինակի հետ.
  • լսել տեքստի մի մասը և շարունակություն հորինել.
  • տրված վերնագրերից ընտրել ամենահամապատասխանը կամ սեփականը հորինել.
  • արտահայտել տեքստի գլխավոր միտքը, արտահայտել անձնական վերաբերմունքը հերոսների, դեպքերի կամ իրադարձությունների մասին և այլն:

Ունկնդրելուց հետո ընթերցել տեքստը լիակատար հասկանալու և բովանդակության մանրամասներն ընբռնելու նպատակով: Կռահել անծանոթ բառերի իմաստը` համատեքստի հիման վրա: Բացատրել անծանոթ բառերի, պատկերավոր արտահատությունների իմաստը, կազմել հոմանիշներ, հականիշներ, թեմատիկ բառախմբեր և օգտագործել դրանք գրավոր և բանավոր խոսքում: Տեքստը բաժանել իմաստային ավարտուն հատվածների և վերնագրել դրանք: Կատարվում են ընթացիկ վարժություններ:

Այնուհետև` սովորողներին տրվում է առաջադրանք`տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթաթել և մշակել, համեմատել, համադրել և սեփական տեսակետ ձևավորել, եզրահանգումներ անել:

Այսպիսով` ես հետևություն եմ արել, որ տվյալ թեմայի յուրացումը լավագույն ձևով է կատարվում, երբ այն ներկայացվում է հետաքրքիր հաղորդակցական համատեքստում, իսկ թիմային աշխատանքը լավագույներից մեկն է:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ