ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Գրադարանի կայքը որպես ուսումնական դասապրոցեսի բաղկացուցիչ մաս հավաքում և բաժին առ բաժին ներկայացնում է ամենատարբեր բնագավառների նյութեր: Որպես սկիզբ մեդիագրադարանը թվայնացրեց հանրակրթական բոլոր դասագրքերը, օժանդակ նյութերը, կրթահամալիրում իրականացվող ծրագրերին համապատասխան դասագրքեր և աշխատանքային տետրեր, «Շաղիկ» հրատարակչատան գրքերը: Աշխատանքի ընթացքում պարբերաբար սկսեցինք համապատասխան ուսումնական ծրագրերին տեղադրել նյութեր, տեսաֆիլմեր, աուդիոգրքեր, հոդվածներ, թերթեր և ամսագրեր: Մեդիագրադարանը իր առջև խնդիր է դրել գրադարանին տալ ժամանակակից և պահանջարկ ունեցող շունչ և ժամ առ ժամ հարստանում է էլեկտրոնային պաշարներով: Դրա արդյունքում ունենում ենք ավելի շատ ընթերցողներ, ինչը երևում է տվյալ նյութի ընթերցանության քանակից, կարծիքներից, հեռախոսային զանգերից: Գրադարանին ժամանակակից շունչ է տալիս կայքի պաշարների կատալոգ բաժինը: Մտնելով այդ բաժին ընթերցողը տեղեկություն է ստանում գրադարանում առկա գրքերի ցանկի մասին, որը դրված է այբբենական կարգով, տարբեր լեզուներով՝ առանձին- առանձին: Ցանկը իր մեջ ներառում է նաև գիրք, թվային գիրք, աուդիոգիրք, տեսանյութ, կրթահամալիրի նյութեր բաժինները:

Թվային գիրք բաժինը իր մեջ պարունակում է ուսումնական կենտրոնի ղեկավարների կողմից պատվիրված ծրագրային նյութերի թվայնացված գրականությունը կամ ինտերնետային որևէ կայքում համապատասխան օժանդակ գրականության թվային տարբերակի հղումը, ինչպես նաև մեր գործընկերների ուղարկած թվային նյութերը:

Թվային դասագիրք բաժնում տեղադրված են հանրակրթական առարկաների դասագրքեր, ուսումնական կենտրոնների պատվիրած օժանդակ գրականություն, ուսումնական կայքերի հղումներ, տրամաբանական խաղերի կայքերի հղումներ: Դասագրքերը տեղադրված են PDF-տարբերակով և հեշտությամբ օգտագործվում են սովորողների կողմից: PDf-ը լայն հնարավորություններ է տալիս դասապրոցեսի աշխատանքների կատարման ժամանակ:

Հոդվածներ բաժնում տեղադրված են գրադարանավարների հոդվածները, որոնք հրապարակվել են նաև «Դպիր» մանկավարժական ամսագրում: Դրանք հիմնականում գրադարանի, մեդիագրադարանի, թվային ռեսուրսների մասին են:
Աուդիոգիրք բաժնում տեղադրված են ինչպես կրթահամալիրի սովորողների ձայնագրած գրքերը, այնպես էլ տարբեր կայքերում տեղադրված գրքերի աուդիո տարբերակներ, որոնք ավելի են հեշտացնում ընթերցողի գործը: Աուդիոգրքերի առավելությունը կայանում է նրանում, որ սովորողը կամ ընթերցողը լսելու միջոցով (կլինի գեղարվեստական գործ, դասագիրք կամ ռադիոթատրոն) կարող է բավարարել իր հետաքրքրությունները, սովորել դասը: Քանի որ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքն ունի ընթերցողների մեծ բանակ, անհրաժեշտություն առաջացավ պաշարների կատալոգում ավելացնել ո´չ պակաս կարևոր թերթեր և ամսագրեր բաժինը:

Տեսանյութ-տեղադրված են ուսումնական ֆիլմեր: Դասագրքերում երբեմն խրթին շարադրված նյութերը սովորողի համար թվում են դժվարամարս: Տեսաֆիլմը սովորողին հնարավորություն է ընձեռնում ավելի լավ պատկերացնել և ըմբռնել տվյալ թեմայի բովանդակությունը՝ ժամանակաշրջանը, իրադարձությունները: Փորձը ցույց է տալիս, որ սովորողն ավելի հետաքրքությամբ է դիտում, մարսում այդ նյութը ֆիլմի միջոցով:
Կրթահամալիրի նյութերը, տեսաֆիլմը, աուդիոգիրքը սովորողի և դասավանդողի համար արագ հասանելի է և համախմբված: Դասապրոցեսի ժամանակ այն լրացուցիչ կրթություն, ինֆորմացիա է տալիս, մատչելի և հետաքրքիր է դարձնում նյութը:

Այսօրվա մեր գրադարանը նորովի նոր շունչ է տալիս իր գործունեությամբ:

Գրադարանի կայքի տարածման աշխարհագրական շրջանակը մեծանում է, այն բաց է, և մեր գրադարանից կարող են օգտվել ո´չ միայն կրթահամալիրի սովորողները, ծնողներն ու ուսուցիչները, այլ նաև արտասահմանում գտնվող հայերը:
Գրադարանը հոդվածով հանդես էր եկել, որ ունի շատ լավ գորընկերներ ԱՄՆ-ում և ընթերցողներ աշխարհի տարբեր երկրներում:

Տեղադրված նյութերից, թերթեր-ամսագրերից, ֆիլմերից, աուդիոգրքերից շատ պարզ է դառնում կայքի պահանջված լինելը: Կարծիքները, հղումներն ու նամակները ևս դրա գրավականն են: Կայքը հանդիսացավ որպես ընթերցանության խթանման միջոց, երբ գրադարանը հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուրի էլեկտրոնային հասցեին ուղարկելով թվայնացված գրքեր, հոդվածներ, մտքեր, խոհեր, տեսանյութեր:

Ընթերցողների մեծ բանակի հետ մեկտեղ ունենք շատ լավ գործընկերներ, համագործակցում ենք նրանց հետ և փորձում ենք քայլել ժամանակին համընթաց:

Այսպիսով գրադարանն իրենից ներկայացնում է մեդիակրթության ռեսուրս-կենտրոն: 

Медиабиблиотека-составляющая и основная часть осуществляемых в учебном комплексе программ.

Media library as the main and component part of the Curriculum Implemented in our School

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ