ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Մեդիա՝ կրթություն բոլորով

«Եթե դուք ուզում եք կառուցել գեղեցիկ և հարմարավետ տուն, սկսում եք կապալառուի փնտրտուքից, որը լինի ոչ միայն իր գործի լավ վարպետ,այլև ունենա լավ ճաշակ ու սիրի իր գործը:

Եթե դուք որոշել եք տնկել դեղձի այգի կամ խաղողի,  չեք դիմի օգնության առաջին պատահածին, ձեզ պետք կլինի աշխատող, որը ոչ միայն գիտի, այլև կարող է դա անել:

Երբ ճանապարհին ձեր մեքենան փչանա, չեք ծեծի առաջին պատահած դուռը, այլ անվերապահ կփնտրեք իսկական մեխանիկի:

Բայց եթե խոսքը ձեր երեխայի մասին է, որը, ի դեպ, ավելի թանկ է ձեզ համար, քան տունը, դեղձի այգին կամ ավտոմեքենան, հույսներդ դնում եք ճակատագրի կամքին: Դուք նրան բերում եք դպրոցի դռների մոտ և չեք էլ հետաքրքրվում` ինչպիսի կրթություն  և դաստիարակություն նա կստանա, նրան կսովորեցնի փորձառու, թե սկսնակ մանկավարժ:

Գիտակից ուսուցիչը նախ և առաջ սոցիալական խնդիրներում լավագույնս կողմնորոշվող և ակտիվ գործող մարդ է: Մարդ, որը հասարակական, արհմիութենական, քաղաքական կազմակերպությունների շրջանակներում պայքարում է մանկավարժական հետագա գործունեության բարենպաստ  պայմանների ստեղծման համար: Ուսուցիչների դժվարությունները անխուսափելիորեն անրադառնում են երեխաների վրա»: Ֆրենե

Բոլորն էլ ստանում են կրթություն այս կամ այն կերպ և դառնում են ինչ-որ մասնագիտության տեր մարդիկ, բայց կա կրթություն, որը բազմակողմանի է, որը հեշտ է տրվում  թե´ երեխային, թե´ ծնողին…

Ես ուզում եմ անպայման նշել «հեշտ» բառը, քանի որ մեր սեփական փորձից գիտենք, թե ինչքա~ն են ուրախանում երեխաները, երբ սկսվում է դասը:

Համարյա բոլորի տանն էլ արդեն կա համակարգիչ, և դրանով զբաղվում են հիմնականում երեխաները. ինչու նրանք դա չօգտագործեն սովորելու համար։ Չեմ հասկանում՝  ինչու են հարգելի ծնողները կասկածով վերաբերվում մեդիակրթությանը:

Մեդիակրթություն

Մեդիակրթությունը օգնում է բոլորին,  շահագրգռում է երեխաներին սովորել, սովորել հեշտ և առանց լացի… Գուցե դա մեր գործը մի քիչ դժվարացնում է, քանի որ ուսուցման համար մեր նյութերն ենք ստեղծում, բայց ուրախ ենք, որ մեր երեխան սիրով է գալիս դպրոց և հաճույքով է աշխատում։

Հիմա առաջին դասարանցին կարողանում է Notebook ծրագրով առաջադրանքներ կազմել և ուղարկել ինձ։ Նա այդ առաջադրանքը կազմելիս սովորում է, մտածում,  օգտագործում է իր գիտելիքը, փոխանցում մյուսներին: Սովորողների ստեղծած նյութերը  ուսումնական աուդիոգրքեր են, որոնք կարող են օգտագործել ցանկացած դպրոցի և երեխայի գիտելիքների  համար: Սիրված մի երգ, մոռացված մի խաղ, բանաստեղծություն դառնում է ուսումնական մեդիանյութ, որն էլ սովորողների հաջորդ խումբը նոր միջոցներով կմշակի ու կգործածի:

Չմոռանամ նշել օլիմպիադաների մասին, որը  աշխատանքի մեջ է գրավում ընտանիքի բոլոր անդամներին։ Քանի~ ընտանիք կա մեր կրթահամալիրում, և ամեն մեկն էլ՝ իր պատմությունն ունի: Երբ կարդում էի օլիմպիադայի նյութերը, հասկացա, թե ինչքան բան կարող ենք օգտագործել ուսումնական նպատակով։ Ու մեդիայի շնորհիվ ինչքա~ն արժեքներ են վերականգնվում, ընտանիքի անդամներն էլ են ավելի կապում իրար հետ, որովհետև տրվում են այնպիսի հարցեր, որոնք մեծ սիրով պատասխանում են տատիկները, և ուրախանում, որ իրենք էլ ունեն բան սովորեցնելու իրենց թոռնիկներին, որ կարող են իրենց անցած կյանքը պատմել թոռնիկներին, իսկ նրանք էլ դա ձայնագրեն, նկարեն և իցույց դնեն ամբողջ աշխարհին: Մեր կայքը ունի 3000-ից ավելի ընթերցող, և ամեն մեկը մի բան վերցնելով ներգրավվում է մեր մեդիայի մեջ, որը կրթություն է բոլորի համար:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ