ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Ստացված նախագիծ

Դասի արդյունավետությունը բարձրացնելու կարևոր գործոնը դասը ճիշտ ծրագրելն է: Հատկապես տարրական դասարաններում, որտեղ, բացի օտար լեզուներից, բոլոր առարկաները դասավանդում է դասվարը, շատ կարևոր է օրվա, շաբաթվա կամ ամսվա պլանը կազմել այնպես, որ այն ներառի ուսուցման բոլոր բնագավառները և ընդհանուր ուղղվածություն ու նպատակ ունենա: Այս տարիների ընթացքում ես համոզվել եմ, որ առավել դյուրին ու արդյունավետ է աշխատել շաբաթական կամ ամսական նախագծերով:

Իսկ ինչպե՞ս է կազմվում  նախագիծը:

«Իմացումի հրճվանք»  փաթեթը ընդգրկում է  հետևյալ  առարկաները.

Մայրենի լեզու

Մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհը

Տեխնոլոգիա

Մեդիատեխնոլոգիա

Մարմնակրթություն

Երգ

Օտար լեզուներ

Սա նշանակում է, որ ընթերցանության նյութերը, լեզվական առաջադրանքները, շրջակա միջավայրի մասին գիտելիքները, կերպարվեստն ու ձեռքի աշխատանքը, ՏՀՏ միջոցների կիրառումը  պետք է  փոխկապակցված լինեն և միավորվեն ընդհանուր թեմայի շուրջ:

Սովորաբար ծրագիրը, նախագիծը քննարկում ենք ուսումնական կենտրոնում, ուսուցողական ծրագրի դասավանդողների խմբով: Սակայն յուրաքանչյուր դասվար այն կազմում է՝ ելնելով  կոնկրետ իր դասարանի գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակից:  Ընտրվում են թեմաներ, որոնք համապատասխանում են  հանրակրթական պետական  չափորոշիչներին, արտացոլում են կրթահամալիրի 2009-2012թթ.  զարգացման  ծրագրի  պահանջները: 

Կներկայացնեմ նախագծով աշխատելու  տարբերակներից մեկը:

Նախագծի թեման՝ «Մեր զգայարանները»:

Խնդիրները`

Բանավոր և գրավոր խոսքի զարգացում

Ստեղծագործական երևակայության զարգացում

Առարկա, հատկանիշ ցույց տվող բառերի ուսուցում

Շրջակա աշխարհի  մասին գիտելիքի համալրում

Ծանոթացում մարդու 5 զգայարանների հետ

Տեխնոլոգիական հմտությունների ամրապնդում

Փորձերի միջոցով  համի, շոշափելիքի զգայարանների մասին գիտելիքի ամրապնդում

Տրամաբանական խաղ - խնդիրների կազմում

Օգտագործվող թվային միջոցները`  համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Ընթերցանության թեմաներ.

«Խուլի այծերը», «Կույրերի կարծիքը», «Ագռավն ու աղվեսը» (Ա. Պետրոսյան “Արևքուրիկ”):

Բովանդակությունը՝

Ծանոթացանք  նյութի հետ, կարդացինք, քննարկեցինք, նյութը հատվածների բաժանեցինք, պատմեցինք դերերով:

Տարբեր աղբյուրներից հավաքեցինք, հորինեցինք առած-ասացվածքներ աչքի, ականջի, լեզվի, քթի մասին: Օգտագործեցինք ռոդարիական հնարքներ և ստեղծեցինք փոքրիկ պատմություններ. «Ես ականջն եմ..(քիթը, աչքը, լեզուն )..»  կամ՝ ասացվածքների մեր մեկնաբանությունները՝ օր. «Քիթը, որ ամեն տեղ իրեն խոթում էր» և այլն:

Կատարեցինք երկու փորձ: Առաջինը ավելի շատ խաղի նման էր: Թաքցնում էինք որևէ իր և փորձում շոշափելով նկարագրել այն և գուշակել, թե ինչ է: Խաղի ընթացքում օգտագործեցինք հատկանիշ ցույց տվող բառեր` փորձելով հասկանալ, թե  ինչպիսին է առարկան՝պինդ, փափուկ, կլոր, տաք, սառը, սուր, ողորկ և այլն:

Երկրորդ փորձով համոզվեցինք, որ լեզուն  կարող է տարբերակել համերը: Նկարագրությունն այստեղ՝  «Լեզուն ու համերը»:

Տեխնոլոգիայի աշխատանքն էլ բազմազան ստացվեց: «Խուլի այծերը» հեքիաթը բաժանեցինք մասերի և համակարգչային Paint ծրագրով նկարեցինք այդ մասերը: Հեքիաթն էլ ամբողջությամբ յուրացնելուց հետո ձայնագրեցինք և ստեղծեցինք էլեկտրոնային ընթերցարան (տես այստեղ):

«Ագռավն ու աղվեսը» առակի հերոսներին կերպավորեցինք պլաստիլինի միջոցով, այնուհետև ամբողջացրեցինք դրվագները, ձայնագրեցինք առակը և ստեղծեցինք փոքրիկ ֆիլմ:

Փորձեցինք այս ամենի մեջ ներառել նաև մաթեմատիկան: Կազմեցինք հետևյալ բնույթի խնդիրներ.

Քանի՞ լեզու կունենան չորս յոթգլխանի վիշապները: Կամ՝եթե մարդը վեց ձեռք ունենար, քանի՞ մատ կունենար... և այլն:

 Թվային տարբեր միջոցները հնարավորություն տվեցին առավել հեշտ յուրացնելու մատուցվող նյութը և այն կենդանի և գունեղ դարձնել:

Ձայնագրիչի օգնությամբ ստեղծեցինք աուդիոգրքեր: Այս թվային միջոցն ունի մի շարք առավելություններ: Սովորողները ձայնագրում են իրենց խոսքը, այնուհետև լսում այն: Կողքից իրեն լսելը շատ կարևոր և օգտակար է սովորողի համար: Նա  նկատում է խոսքի մեջ իր թերությունները, ձգտում է ճիշտ առոգանությամբ ու արտահայտչականությամբ արտաբերել այն:

Ինչպես միշտ, օգնության հասավ նաև էլեկտրոնային գրատախտակը: Smartnotebook ծրագրի «Պատկերասրահ» բաժնում կան աչքի, ականջի, լեզվի, քթի վերաբերյալ ինտերակտիվ պատկերներ, գծագրեր, որոնք հնարավորություն տվեցին էլ ավելի ամբողջացնելու մեր մարմնի մասերի մասին գիտելիքները:

Աշխատանքի, հեքիաթների ձևավորման ընթացքին «հետևում  էր» ֆոտոխցիկը: Ֆոտոխցիկը ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է` առաջին դասարանից սկսած: Այն հնարավորություն է տալիս ստեղծելու

  • ֆոտոշարքեր, որոնք լուսաբանում են մեր գործունեությունը
  • տեսանյութեր` սովորողների անմիջական մասնակցությամբ
  • դիդակտիկ նյութեր
  • ուսումնական ֆիլմեր:

Համակարգչային Paint,  Moviemaker,  Powerpoint ծրագրերի օգնությամբ կատարված աշխատանքը ի մի բերեցինք:  Թեման ամփոփեցինք փոքրիկ շնորհանդեսով: Տես այստեղ:

Այս ամենի հետ մեկտեղ, սովորողների մոտ ձևավորվեց հասարակության մեջ յուրաքանչյուր  մարդու դերն ու կարևորությունը հասկանալու գիտակցությունը, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ ունեցած խնդիրներից, հասարակության լիիրավ անդամ է: Մեր կողքին, մեզ հետ սովորում են տարբեր խնդիրներ ունեցող սովորողներ և պետք է այնպես անել, որ նրանք իրենց լիարժեք ու լիիրավ զգան մեր կողքին, մեզ հետ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ