ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Հելոուինից ղափամա

Իմացումի հրճվանք՝ մեդիամիջոցների կիրառմամբ և ուսումնական գործունեության ծիսականացմամբ

Մարդն անընդհատ զարգացող արարած է: Նա չի բավարարվում գենետիկորեն ձեռք բերված գիտելիքով: Զարգացումը նրա համար կենսաբանական պահանջ է: Մարդկային զարգացումը նրա գործունեության առանձին, «զտված» տեսակների զարգացման արդյունք չէ: Մարդկային զարգացումը ամբողջական, բազմակողմանի գործունեության արդյունք է: Ուսուցումը այդ զարգացման շղթայի օղակներից մեկն է և պետք է գործի ընդհանուր շղթայի օրենքներով:

Իսկ այդ շղթայում կյանքը մի ընդհանուր միավոր է, որքան էլ դրա բաղկացուցիչները տարբեր թվան: Եթե սովորողի աչքով նայենք, ասվածը շատ պարզ ու հասկանալի կդառնա: Սովորողը, որ երեխան է, կյանքը, կյանքից վերցրած իր կենսափորձը, գիտելիքը մասերի չի բաժանում: Եվ երբ մենք նրան մաս-մաս ենք ուսուցանում, անգամ ունեցածն ենք մասերի բաժանում, և միևնույն է, նա ստիպված է այդ ամենը մեկտեղել: Իսկ դա դժվար աշխատանք է: Ստացվում է, որ մեծերս նրա գործը հեշտացնելու փոխարեն առարկայական ուսուցմամբ ավելի ենք դժվարացնում: Խոսքս հատկապես կրտսեր դպրոցին է վերաբերում:

Ահա թե ինչու ժամանակին և կարևոր է ինտեգրացված ուսուցումը, որը կարելի է պարզապես անվանել «Իմացումի հրճվանք» կամ ուսուցում կյանքով:

Ինտեգրացված ուսուցման հաջողության գրավականներից մեկը աշխատանքային նախագիծն է: Ամեն ինչ սկսվեց ամերիկյան հելոունից: Անգլերենի ուսուցչուհին սովորողներին կարաոկեի միջոցով հելոունին վերաբերող երգ սովորեցրեց, որը դուր եկավ նրանց, ոգևորեց: Կազմվեց աշխատանքային նախագիծ, որը ներառեց սովորողների գործունեության բոլոր տեսակները՝ լեզվագործունեություն՝ ներառյալ օտար լեզուները, գեղարվեստական, տեխնոլոգիական, թատերական, բնագիտական-մաթեմատիկական:

Սովորողները համացանցից հանեցին հելոունին վերաբերող տեղեկություններ, երգեր, հոլովակներ: Առանձին առաջադրանքներ պետք չեկան, սովորողներն իրենք էին որոշում նյութի բովանդակությունը: Համացանցից հանած և իրենց ունեցած տեղեկությունները համադրելով պարզեցին, որ հելոունին շատ մոտ է մեր Բարեկենդանը: Այստեղից է ծնվեց Բարեկենդանին ղափամա եփելու գաղափարը:

Ռուսերեն տեղեկությունները թարգմանեցին հայերեն: Գուաշով և Paint ծրագրով նկարներ ստեղծվեցին: Անգլերեն երգին միացավ մեր բեմադրած պարը: Պետք է ասել, որ պարը բեմադրելիս անգամ ՏՀՏ-ն մեզ օգնեց, որովհետև ուսումնական գործընթացի, առավոտյան ընդհանուր պարապմունքների կարաոկեները, ուրախ մարմնամարզությունը այդ գործում մեզ արդեն վարպետ էին դարձրել:

Դդումները դարձան սովորողների հրճվանքի առարկաները: Հանելուկներ, ասիկներ, զվարճալի պատմություններ, ռոդարիկներ…

Պատահական չէր, որ մեր դասարանի տոնածառը դդմածառ էր:

Սովորողները դդումները գնում էին ծնողների հետ, դասարանում ներկայացնում դրանց արժեքը, մեկ կիլոգրանի գինը: Այդ տվյալներով որոշում էին դդումների քաշը:

Հետո դդումները դարձան հելոունյան կերպարներ: Դդումների կորիզներն էլ պահել ենք գարնանը ցանելու համար:
Սովորողները լուսանկարում և տեսանկարահանում էին բոլոր գործողությունները, ոմանք արդեն ամբող ծիսական ծրագիրը լուսաբանող նյութ են պատրաստել: Ձմեռային մեդիաօլիմպիադայի շրջանակում երկու սովորող ղափամայի բաղադրատոմս էր ներկայացրել:

Ամանորին անգլերենին միացավ նաև ռուսերենը՝ դդմային պատմություններով, բանահավաքությամբ, երկլեզու, եռալեզու աշխատանքներով: Համացանցում գտանք կայքեր, որտեղ կարելի էր հայերեն բանահյուսությանը համարժեք անգլերեն ստեղծագործություններ գտնել: Սկսել ենք եռալեզու ընթերցարանի աշխատանքները:

Հելոունից սկսված աշխատանքը շարունակվեց ամանորով, դարձավ եռալեզու նախագիծ՝ «Խառնաշփոթ» մյուզիքլ, որը ներկայացրինք փոքր դահլիճում: Էկրանին սովորողներն էին՝ իրենց պատրաստած մեդիանյութերում, բեմին սովորողներն էին՝ իրենց եռալեզու խոսքով, երգով, պարով:

Սրանով ծրագիրն իհարկե չավարտվեց:
Բարեկենդանն է գալիս:

Համացանցից, հարազատներից հավաքում ենք ասացվածքներ, գտնում դրանց անգլերեն և ռուսերեն տարբերակները եռալեզու ժողովածու կազմելու և համացանցում հարտարակելու համար: Իհարկե, դրանք վերաբերելու են հայկական բարեկենդանին, ռուսական масленица-ին և ամերիկյան hellowin-ին: Սովորում ենք «Ղափամա» երգը և բեմադրում պարը: Հրատարակելու ենք «Ղափամա» էլեկտրոնային ժողովածուն : Չեմ կարծում, որ ծրագիրը սրանով ավարտված է:
Ես չուզեցի ծագրից առանձնացնել ՏՀՏ միջոցների կիրառումը, թեև դա հնարավոր էր և գուցե ավելի նպատակային, բայց գործընթացի ներկայացումը աղքատիկ և ոչ ամբողջական կլիներ:

Ամփոփմանը կանդրադառնամ միայն ՏՀՏ միջոցների օգտագործմանը:

Սովորողների գործողությունները.

  • Համացանցում համապատասխան նյութերի, տեղեկատվության որոնում
  • Տեղեկատվության, համագործակցության նպատակով Live-edu-ի օգտագործում
  • Լուսանկարանում, տեսանկարահնաում
  • Նկարների ստեղծում Paint ծրագրով
  • Ծրագիրը լուսաբանող նյութերի ստեղծում Windowes Movie Macer , Power Point ծրագրերով
  • Ռոդարիկ ընթերցարանի ստեղծում Power Point ծրագրով
  • Կարաոկեների միջոցով ռուսերեն և անգլերեն երգեր են սովորել:

Օգտագործած ՏՀՏ միջոցներ և ծրագրեր՝

  • Համակարգիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
  • Windowes Movie Maker , Microsoft Power Point, Paint, Microsoft Word
  • MS Picture Manager գործիք, Live@edu համակարգ: 

Մեդիայի օգտագործումը փոխում է կրթության բովանդակությունը, տարածքը, հնարավորությունները: Այն նոր գործիքներ է տալիս ուսուցչին և սովորողին, նրանց դարձնում է ավելի կարող, ինքնուրույն: Սովորողն ու ուսուցիչը, նաև ծնողը համագործակցության, ստեծագործական, տեղեկատվական անսահմանափակ հնարավորություն են ստանում: Նրանք համաշխարհային ոստայնի միջոցով կապվում են աշխարհի հետ, վերցնում են աշխարհի ստեղծածը և աշխարհին տալիս են իրենցը:

Այլևս ստիպված չես կառչել տասնյակ տարիներ նույնությամբ հրատարակվող հնացած ու անհետաքրքիր դասագրքից: Դու ընտրելու հնարավորություն ունես: Դա էլ բերում է ազատ մարդու ձևավորմանը:

Զարգանում են համադրելու, վերլուծելու ունակությունները: Դասագրքի տարածքը, դրա տված աղքատիկ ինֆորմացիան այդ հնաավորությունը չի տալիս: Համացաանցում նույն թեմային վերաբերող տաբեր մեկնաբանություններ, վարկածներ կարելի է գտնել, որոնք էլ համադրելու, համեմատելու հնարավորություն են տալիս:

Զարգանում են սովորողի և դասավանդողների ստեղծական ունակությունները: ՏՀՏ գործիքները շատ են և անընդհատ կատարելագործվում են և ավելանում: Սովորողը և ուսուցիչը ստիպված են հետևել այդ զարգացմանը, տեղավորվել դրա մեջ:
Սովորողն այլևս կրավորական վիճակում չէ: Ոսուցիչը, կամա թե ակամա, դադարում է թելադրող լինել, նա սովորողի գործընկերն է դառնում, նրա հետ սովորող ու սովորեցնող:

ՏՀՏ գործիքների օգտագործումը զարգացնում է սովորողների տեխնիկական մտածողությունը, ընդարձակում է աշխարհայացքը:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ