ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

7

Լույսի զինվորը ժամանակ առ ժամանակ հակամարտում է նրանց հետ, ում սիրում է: Իր բարեկամներին պաշտպանող մարդը չի երկնչում կյանքի փոթորիկներից, իր մեջ միշտ ուժ է գտնում` դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար:

Բայց, ի դեպ, հաճախ պատահում է, որ մարդիկ, ում նա հույս ուներ սովորեցնել մարտարվեստը, իրեն մարտահրավեր են նետում:

Այնժամ լույսի զինվորը ցույց է տալիս, թե ինքն ինչի է ընդունակ և մի քանի հարվածով իր աշակերտի ձեռքից խլում է զենքը. թուրը գետին է տապալվում, և դարձյալ ներդաշնակություն է տիրում նրանց հանդիպման վայրում:
‹‹Ինչո՞ւ ես դու, այդչափ գերազանցելով նրանց, այդպես անում››, - հարցնում է նրան ճամփորդը:

‹‹Երբ ինձ մարտահրավեր են նետում, դա իրականում նշանակում է, որ նրանք ինձ հետ խոսել են ուզում, ես էլ այդկերպ եմ նրանց հետ երկխոսություն վարում››, - պատասխանում է զինվորը:


8

Լույսի զինվորը մինչ մարտը սկսելը, որի արդյունքից շատ բան է կախված, իրեն հարց է տալիս. ‹‹Որքանո՞վ եմ ես կարողացել իմ մեջ հմտություն և ճարպկություն զարգացնել››:

Քանզի նա գիտե, որ իր վարած նախորդ ճակատամարտերից յուրաքանչյուրն իրեն ինչ-որ բան է սովորեցրել: Դրանով հանդերձ` իր քաղած դասերը ստիպել են նրան տառապել ավելի, քան պետք էր: Մի անգամ չէ, որ նա անիմաստ ժամանակ է վատնել` կեղծիքի համար պայքարելով: Մի անգամ չէ, որ հարկ է եղել տառապել նրա համար, ով արժանի չի եղել իր սիրուն:

Հաղթողներն անցյալում գործած սխալները չեն կրկնում:

Դրա համար էլ լույսի զինվորը վտանգում է իր սիրտը միայն նրա համար, ով արժանի է դրան:

9

Լույսի զինվորը հարգում է Ի. Ցզինի հիմնական դրույթը. ‹‹Հատատակամությունն օգտակար է››:

Նա գիտե, որ պնդաճակատությունը ոչ մի ընդհանուր բան չունի հաստատակամության հետ: Քանզի լինում են ժամանակներ, երբ պայքարը, ձգվելով ավելին, քան անհրաժեշտ է, ուժերը սպառում է և ոգևորությունը` մարում:

Ահա այդ պահերին լույսի զինվորը հանգում է մի մտքի՝‹‹Ձգձգվող պատերազմը վերջիվերջո ոչնչացնում է հենց իրեն` հաղթողին››:

Այդ ժամանակ նա հեռացնում է իր զորագնդերը մարտադաշտից, և ինքն իրեն հանգիստ տալիս: Նա համառ է իր կամքն իրագործելիս, ուստի և կարողանում է պահը որսալ ու նոր հարձակում ձեռնարկել:

Լույսի զինվորը միշտ վերսկսում է մարտը, բայց ոչ նրա համար, որ կամակոր է: Ո՛չ, նա նկատում է, որ ժամանակը փոխվել է:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ