ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Տեղեկատվության փոխանցումը կամ շրջանառումը մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում: Դարերի ընթացքում տեղեկատվության շրջանառության օրակարգը մշակվել է, դարձել ժուռնալիստիկայի հիմք ու առանցք, որի շնորհիվ այսօր արդեն լրագրողները կարողանում են էապես ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Համացանցի առկայությունը ավելի է մեծացրել լրագրողական ազդեցությունների շրջանակը` ապահովելով տեղեկատվական հասանելիություն միշտ և ամենուր: Այս առումով՝ մեդիակրթության բաղադրիչներից մեկն էլ համարվել է մեդիալրագրության դասընթացը՝ նախատեսված միջին և ավագ դպրոցների սովորողների համար: Մեդիալրագրության դասընթացի նպատակն է ծանոթացնել սովորողին շրջապատող միջավայրը ընկալելու և արժևորելու ճանապարհին առաջացած խնդիրների, լուծումների, ինֆորմացիոն հզոր հնարվորությունների օգտագործման, կիրառման, տարածման ձևերին: Դասընթացը կազմված է 2 մասից` տեսական և գործական:

Եթե տեսական մասը դասընթացն ընտրած բոլոր սովորողների համար միևնույն բովանդակային ու ծավալային փաթեթն է ենթադրում` տվյալ բնագավառի հիմունքները հասանելի դարձնելու նպատակով, ապա գործնական մասը հաճախ անհատական մոտեցում է պահանջում, որտեղ պետք է հաշվի առնել տվյալ թեմայի հետազոտման հետ կապված երեխաների գիտելիքների ծավալն ու հետաքրքրությունները, մեդիամիջոցներից օգտվելու կարողությունները, նախընտրությունները:
Ավագ դպրոցում դասընթացի հիմքում`  

  • լրագրային ժանրերն են,
  • դրանցով աշխատելու առանձնահատկությունները
  • ինֆորմացիոն չափաբժինների որոշման և կիրառության ձևերը:

Օրինակ` եթե տեղեկատվական ժանրերով աշխատելու դեպքում լրագրող-սովորողը իր նյութում «ո՞վ», «ե՞րբ», «որտե՞ղ», «ի՞նչ արեց» ու նման մասնավոր հարցերին պետք է պատասխանի մեկ նախադասությամբ, ապա վերլուծականի դեպքում, ասենք, օրինակ`ակնարկի ժանրով աշխատելիս, յուրաքնչյուր հարց կարող է լինել մեկ պարբերության հիմքում: Անշուշտ, գրելաոճի հնարավորությունները ինֆորմացիան կարող են դարձնել ճկուն, տեղաշարժել ըստ անհրաժեշտության, բայց մասնագիտական էթիկայի կանոններին ծանոթանալը, փաստեր հավաքելու և դրանցով աշխատելու տեխնիկական և ստեղծագործական լուծումները, ամեն դեպքում, մնում են առաջնային խնդիրներ բոլորի համար:

Նախասիրությունները մղում են մեդիալրագրությամբ զբաղվող սովորողին նոր լուծումներ գտնելու` նյութը հետքրքիր դարձնելու նպատակով: Թեմատիկ առաջադրանքը, այսպիսով, դառնում է նախասիրության հարց, օրինակ` մեկը սիրում է սպորտի մասին գրել, մյուսը` բնագիտության, երրորդը` ընթացիկ իրադարձությունների: Դասընթացը, լինելով խոսքի մշակույթի խթանման հերթական օղակներից մեկը, ընդգրկում է երեխայի հետաքրքրությունների և հետազոտությունների ողջ ծավալը: Այդ պատճառով էլ փորձել եմ դասընթացը մոդուլների բաժնել, սահմանել ամեն դասի ընթացքում տեսական և գործնական մասին հատկացվող մոտավոր ժամանակացույցը` կարևորելով թեմայի առանձնահատկությունը` 45 րոպեն արդյունավետ օգտագործելու և անելիքի հարցում ճիշտ կողմնորոշվելու համար: Լրագրությամբ զբաղվող սովորողը միջին դպրոցում ընտրությամբ գործունեության այս ձևն ընտրելիս ստանում է ընդհանուր գիտելիքներ մեդիալրագրությունից. դրանք պարբերաբար կիրառում է շաբաթական 4 դասաժամի ընթացքում, որոնց մեծ մասը հիմանկանում գործնական դասերն են:

Ավագ դպրոցում խնդիրն ավելի բարդ է: Սովորողը պետք է ծանոթանա լրագրության հիմունքներին, գործնականում ամրապնդի դրանց կիրառությունը: Նախատեսված շաբաթական մեկ դասաժամի ընթացքում հաճախ չեմ հասցնում սովորողների մոտ լիարժեքորեն զարգացնել հետաքրքրություն այս գործով զբաղվելու համար: Առարկաները շատ են, ինչպես միշտ, երեխաների համար՝ առաջնային ու երկրորդական ներքին դասակարգումով: Ուսումնական պարապմունքի արդյունավետության և որակի վրա տվյալ դեպքում ավելի դժվար է աշխատել: Այստեղ ոչ միշտ, բայց երբեմն օգնում են մեդիաօլիմպիադայի առաջադրանքները, լրագրության գործնական և մասնագիտական փորձառության դասերը: Իսկ ընթացքում սովորողին ճանաչելու, հնարավորությունները բացահայտելու միակ հույսը ինտերակտիվ շփումն է, կայքից, սոցցանցերից նրանց հետաքրքրություններին ծանոթանալը, դրանց հիման վրա` նախատեսված դասանյութի առաջադրանքների մեջ համարժեք առաջարկություններով հանդես գալը: Ի՞նչ տիպի առաջադրանքներ կարող են տեղ գտնել դասի ընթացքում կամ տնային կատարման համար: Դրանց տեսակը նույնպես պայմանավորված է դասանյութի (տվյալ դեպքում`լրագրային ժանրերի) առանձնահատկություններով: Ամեն դեպքում մի բան պարզ է. առաջադրանքների հիմքում պետք է դրված լինեն այն խնդիրները, որոնց լուծումները պետք է ստանանք առաջադրանքների կատարումից հետո:

Դրանցից են`

  • լրագրողը պետք է հստակ իմանա իր իրավունքներն ու պարտվորությունները, 
  • տիրապետի մասնագիտական էթիկայի կանոններին,
  • կարողանա աշխատել տեղեկատվական, վերլուծական, հրապարակախոսական ժանրերով,
  • օգտագործի մեդիամիջոցներ,
  • ապահովի կայքում տեղ գտած օբյեկտիվ, անաչառ, ստուգված և հիմնավորումներով տեղեկատվություն:

Փորձել եմ ընթացիկ ստուգում նախատեսող առաջադրանքները հանձնարարել մի քանի տարբերակով` առաջնորդվելով անհատական մոտեցման և ստեղծագործական հնարավորությունների զարգացման սկզբունքով`

  • տեսական նյութի վերաբերյալ ընդհանուր թեմատիկ առաջադրանքի հանձնարարում,
  • դասարանում կայքի նյութերի քննարկումներ,
  • տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած շաբաթվա կարևոր իրադարձությունների ամփոփումներ,
  • մեդիամիջոցներով աշխատելու առավելություններ:

Ընթացիկ առաջադրանքների պարբերկան քննարկումները, բացթողումների շտկումները ենթադրում են սովորողի նախապատրաստում ավելի բարդ խնդրների լուծմանը: Ահա ինչու ամփոփիչ ստուգում նախատեսող առաջադրանքներն այս առումով փոքր-ինչ տարբերվում են: Դրան սովորողին պետք է շարադրման ավելի բարդ խնդիրներ առաջարկեն: Ինչպես օրինակ`

  • միևնույն ժանրի թեմատիկ տրոհում` հետաքրքրությունների հիման վրա կամ ժանրային համակցում,
  • հեղինակային խոսքի պահպանում, վերլուծական և համադրական մոտեցումներ նյութերում, ուղղակի և անուղակի խոսքի կիրառում,
  • հղումներ անելու կարողություն, ընդհանրացումներ կատարելու հմտություններ,
  • ինֆորմացիոն աղբյուրներից ու ռեսուրսներից օգտվելու տեխնիկա:

Սովորողի տարիքային առանձնահատկությունների հաշվառման, լեզվական համապատասխան գիտելիքների խթանման, նոր հետաքրքրությունների բացահատման սկզբունքը առաջադրանքը կարող է դարձնել բազմազան: Օրինակ` կարելի է հանձնարարել պատմողական տեքստը դարձնել հարցուպատասխան, պարբերություններում գտնել գլխավոր միտքը, կամ, ինչպես լրագրության մեջ են ասում, լիդը, օգտագործել մի քանի ժանր համակցելու սկզբունքը, զրույցը դարձնել պատում և այլն: Սակայն ժամանակի սղության պատճառով այս օգտակար վարժությունները դուրս են մնում տեսադաշտից` փոխարինվելով որևէ պրոֆեսիոնալ լրագրողի կողմից գրված նյութի կառուցվածքի քննարկմամբ ու վերլուծությամբ, նյութում լեզվաոճական կիրառության տեղի և դերի ուսումնասիրմամբ:

Առանց գրավոր և բանավոր խոսքի գործնական կարողությունների ու հմտությունների զարգացման չկա ժուռնալիստիկա: Այսպես միայն երեխան կարող է պատկերացնել խոսքի և տեղեկատվության մոգական ուժն ու ազդեցությունը: Դա տևական աշխատանք է, որի արդյունքները կերևան ապագայում: 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2012-02-13 00:15:04
Հետաքրքրությամբ կարդացի հոդվածը: Շատ ճշգրիտ դիտարկումներ են, և եթե այս ամենը հետևողականորեն իրականացվի, մեծապես կշահեն մեդիալրագրությունը որպես ապագա մասնագիտություն ընտրած սովորողները:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ