ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

 

«Ազատ ժամանակ» հասկացությունն անհեթեթ է։ Ինչի՞ց ազատ։ Ինչպե՞ս ազատ, ինչքա՞ն ազատ։
Մարդն իր ծնված օրից ապրում է՝ ինչ-որ բան է անում, ժպտում է, քնում է, արթնանում՝ աշխարհն է ուսումնասիրում։ Նա զբաղված է։ Դա ամենաակտիվ աշխատանք է, այն էլ՝ մտավոր աշխատանք։
Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ է «ազատ ժամանակ» արտահայտությունն այդքան ջերմ։
Սովրողներն ազատ ժամանակի մասին գրում են. «Ազատ ժամանակը մարդու՝ օրվա այն ժամանակն  է, որը ինքն է կարգավորում» (Աննա): «Ազատ ժամանակը, իմ կարծիքով, այն ժամանակն է, երբ մենք ազատ ենք լինում, որևէ անելիք չունենք, կամ էլ ունենք, բայց թողնում ենք, որ հետո անենք»: (Նարեկ) «Ազատ ժամանակն այնէ, որ դու ոչ մի գործ չունես ու կարող ես ժամանակդ վատնել ինչպես որ ցանկանում ես»։ (Անի)
Փաստորեն մարդը համարում է, որ ազատ է այն ժամանակը, որի ընթացքում ի´նքն է ազատ դա տնօրինելու։ Իսկ ազատ լինելը մարդու բնական պահանջն է։
Բայց ազատ՝ քո տնօրինությանը թողնված ժամանակը որտեղի՞ց է առաջանում։ Կամ ո՞վ է որոշում՝ ժամանակի որքանը թողնի քո տնօրինությանը։ Սովորողները շարունակում են. «Ազատ ժամանակը տրվում է ամեն մարդու, երբ մարդը վերջացնում է իր բոլոր գործերը:- Եվ հավելում են.- …քիչ է պատահում, երբ մենք ազատ ենք լինում, եւ կարողանում ենք անել այն, ինչ ուզում ենք…»

Մեծերը սիրում են որոշումներ կայացնել երեխաների փոխարեն։ Որոշում ենք, թե որ դպրոցում սովորի, ինչպես սովորի, ինչ գնահատականներ ստանա, նույնիսկ՝ ում հետ ընկերություն անի կամ երբ գնա քնելու։ Ուսուցիչներս կարևորում ենք մեր առարկան (գուցե նաև ինքներս մեզ) ու ինչքան կարող ենք, շատ ենք հանձնարարում։ Ծնողները որոշում են, որ ազատ ժամանակը երեխային կդարձնի փողոցային, և ընդգրկում են նրան ամենատարբեր խմբակներում, ծանրաբեռնում զանազան առաջադրանքներով՝ համոզված, որ երեխային ճշմարիտ դաստիարակություն են տալիս։ Ելք ունի՞ գերծանրաբեռնված երեխան։ Իհարկե, ունի։ Նա կարող է ընտրել, թե հանձնարարություններից որը կատարի և որը զանց առնի։ Ի՞նչ ենք դաստիարակում մարդու մեջ, երբ նրան այսպիսի ընտրության առաջ ենք կանգնեցնում։ Այս դեպքում մարդ պատրաստ է լինում, որ չկատարած հանձնարարության համար իրեն պիտի պարսավեն։ Դրա դեմ, բնականաբար, երեխան ինքնապաշտպանական հակազդում է ցուցաբերում։ Նախահարձակ է լինում, փորձում է արդարանալ՝ առաջադրանքը վատը, անիմաստ, երբեմն՝ բացարձակ հիմարություն որակելով։ Աշխարհի աչքին նա անդաստիարակ ու ծույլ երեխա է։ Իրականում մարդուն մեղքի զգացումը հանգիստ չի տալիս։

Կան սովորողներ, որ իրենց գլխին թափված հանձնարարությունների ծանրության տակից չեն էլ փորձում դուրս գալ. ընդհանրապես ոչինչ չեն անում։ Այդպիսի երեխաները սովորաբար աննկատ են մնում, միշտ լուռ են, շուրջը կատարվող ոչ մի իրադարձության չեն խառնվում։ Այսպիսի երեխաներին, սովորաբար, բժշկական համապատասխան եզրույթով ենք բնութագրում։ Լա՞վ դաստիարակության ենք ենթարկում մեր երեխաներին։

Սրանք մարդուն գերծանրաբեռնելու աղետալի հետևանքներն են, բայց երևույթն ունի ավելի հեռահար ազդեցություն։ Եթե մարդ չունի ազատ ժամանակ, չի սովորում նաև ազատ ժամանակը տնօրինել։ Նորից դիմենք երեխաներին. «Եթե ես զբաղված լինեի ինչ -որ դասով կամ առաջադրանքով, ես իմ ժամանակը ավելի արդյունավետ կանցկացնեի» (Մերի)։ «Ազատ ժամանակի թերություններից մեկն այն է, որ երեխան կարող է շատ երկար նստել համակարգչի մոտ և մոռանալ իր աչքերի մասին» (Նարեկ): «Չպետք է աննպատակ անցկացնել ազատ ժամանակը, այդ ընթացքում ինչ որ անում ես, պետք է նպատակային լինի։ Ավելի լավ կլինի, որ համակարգչով ինչ-որ հետաքրքիր տեղեկություն իմանաս» (Աննա)։

Այսինքն՝ ազատ ժամանակը, միևնույն է, պարտականություն կատարելու համար է։ Այստեղից էլ՝ նյարդային, անընդհատ շտապող, ագրեսիվ, վատ հաղորդակցվող սերունդը։ Անընդհատ լարված ուղեղն ընդունակ չէ կուտակած տեղեկությունը մշակելու։ Խառնաշփոթից խուսափելու համար նա շատ արագ դադարում է ընկալելուց որևէ բան, չի ընդունում ոչ մի նոր տեղեկություն։ Ազատ ժամանակի բացակայությունը ենթադրում է որևէ ծրագիր կազմելու անհրաժեշտության բացակայություն։ Մարդը գիտի՝ իրեն կհանձնարարեն, ինքը կկատարի կամ չի կատարի։ Բայց միշտ անելու բան կունենա, որովհետև միշտ հանձնարարող կլինի։ Հետևաբար, եթե նույնիսկ հանկարծ ազատ ժամանակ է հայտնվում (օրինակ՝ արձակուրդին), մարդը մոլորվում է, չի իմանում՝ ինչ անի, պարապության տհաճ զգացում է ունենում։ Ամենաարդյունավետ բանը, որ նա կարող է այդ պայմաններում անել, քնելն է։ Գոնե կհանգստանա։

Այսպես ազդում ենք մարդու վրա, երբ չենք հանդուրժում պատուհանից դուրս՝ թափվող ձյունին կամ շան իրար հետ գզվրտվող ձագերին նայող, ընկերների հետ սոցցանցում շատախոսող կամ նոր ծանոթություններ փնտրող, պարզապես լուռ նստած ու ակնհայտորեն մտքերի մեջ սուզված երեխային։ Այնինչ այդ ընթացքում հենց տեղեկության կուտակման հետ նույն տեղեկության մշակում է կատարվում՝ վերլուծվում, գնահատվում ու արժևորվում է։

Մարդ կարող է գիրք կարդալ, որևէ մարզաձևով զբաղվել, համակարգչային խաղ խաղալ։ Բայց դա օգտակար ու ճանաչողական կլինի, եթե ինքն ընտրած լինի։ Իսկ ընտրելու համար մարդ պետք է ազատ ժամանակ կամ գոնե դրա հույսն ունենա։ Մարդուն զրկելով ընտրելու հնարավորությունից՝ նրան կամազուրկ ենք դարձնում։ Այդպիսի մարդու միակ ձգտումը ավագների գովասանքին արժանանալն է։ Նա փորձում է գուշակել, թե իրենից ինչ են սպասում, լարվում է, չարանում իր ու աշխարհի դեմ, եթե վրիպած է լինում։ Ու եթե ժպտում էլ է, այդ ժպիտը ծամածուռ է դուրս գալիս։

Իսկ մե՞նք ինչպես ենք արձագանքում, երբ հանձնարարությունների կատարումն ավելի շատ ժամանակ է պահանջում, քան Աստծուց մեզ բաց թողնվածն է։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ