ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Հնդկական զրույցներ

Հիմարություն և հզորություն

Մի անգամ, երբ Սայի Բաբան զբոսնում էր օվկիանոսի ափով, մի երիտասարդ գործարար մոտեցավ: Նա ասաց.

- Սվամիջի, դու այնքան շատ բան ես կարող անել, քեզ համար ի՞նչ է այս ջրի մի մասը նավթ դարձնելը: Այդ ժամանակ Հնդկաստանում բոլորը կմոռանան աղքատության մասին:

Սվամին պատասխանեց.

- Կարող եմ դա անել, բայց նման մի հիմար էլ կլինի, որն այդ օվկիանոսի մեջ լուցկի կնետի:


Հոգևոր ուսուցում

 

Մեծն կայսր Աքբարն ուներ ինն իմաստուն: Նա բավական հարուստ էր նրանց պահելու համար: Նրանց այդպես էլ անվանում էին` ինը թանկարժեք զարդ: Բայց չէր զգացվում, թե նա մի բան էր սովորում նրանցից:

Մի անգամ խիստ զայրացած Աքբարն իր մոտ է կանչում թանկարժեք իննյակին և ասում.

- Մարդիկ պնդում են, որ դուք աշխարհի ամենամեծ իմաստուններն եք: Բայց այս ամբողջ ընթացքում, որ այստեղ եք, ես ձեզանից ոչինչ չեմ սովորել: Այդ դեպքում այստեղ ի՞նչ եք անում:

Իմաստուններից մեկի հետ մի երեխա էր եկել. նա շատ էր ուզում տեսնել թագավորական պալատը: Այդ լսելով` երեխան ծիծաղեց: Աքբարը զայրացավ և ասաց.

- Սա ի՞նչ բան է, գիտե՞ս արդյոք, մեղքի զավակ, թե ում ներկայությամբ համարձակվեցիր լուծել սեփական թերամտությանդ կնիքը: Կամ քո իմաստուն հորից իր զավակին ողջամտության փշրանքնե՞ր անգամ չեն հասել, որպեսզի իմանա, թե ինչպես վարվի մեծն արքայի ներկայությամբ:

Երեխան պատասխանեց.

- Օ~, մեծն արքա, մատաղ լինեմ քեզ, ներիր ինձ: Իմ ծիծաղը քեզ վիրավորելու նպատակով չէր, իմ ծիծաղը իմաստունների լռության դեմ էր, քանի որ ինձ հայտնի է նրանց լռության պատճառը, ինչպես նաև` ինչ պատճառով դու ոչ մի բան չես կարողացել սովորել նրանցից:

Աքբարը սևեռուն նայեց երեխայի աչքերին: Դեմքից մանկության և անմեղության մաքրություն էր կաթում, բայց միևնույն ժամանակ այն հնից էլ հին էր: Աքբարը հարցրեց.

- Միգուցե դո՞ւ կկարողանաս ինձ մի բան սովորեցնել:

Երեխան հանգիստ պատասխանեց`այո: Աքբարը հրամայեց` որ այդպես է,սովորեցրու:

Երեխան պատասխանեց.

- Համաձայն եմ, բայց դրա համար պետք է իջնես քո գահից, իսկ ես նստեմ քո տեղը: Եվ այդ ժամանակ դու ինձ հարցեր կտաս ոչ որպես թագավոր, այլ որպես աշակերտ:

Աքբարը, իսկապես, իջավ իր գահից և նստեց հատակին` երեխայի ոտքերի մոտ, իսկ վերջինս նստեց գահին` ասելով.

- Ա՛յ, հիմա հարցրու:

Ակբարը այդպես էլ ոչինչ չհարցրեց: Նա խոնարհվեց մինչև երեխայի ոտքերի տակի հողը և ասաց.

- Թող բազմապատկվեն գիտելիքներդ և իմաստությունդ: Էլ կարիք չունեմ  հարցեր տալու: Քո ոտքերի մոտ խաղաղ նստելը ինձ շատ բան սովորեցրեց:


Յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն

Չկա այդպիսի մարդ, որն իրեն չի սիրում, չի հավատում ինքն իրեն և ցանկություն չունի բարձրանալու ավելի և ավելի բարձր: Անգամ Աստծուն չհավատացող մարդն է հավատում իրեն, ցանկանում ձեռք բերել մի ուժ, որն իր մեջ  կպահպանի այդ հավատը:

Մարդիկ, մրգերով և ծաղիկներով, գալիս էին գուրուին՝ իրենց սովորեցնող իմաստունին տեսնելու: Այնքան շատ նվեր էր հավաքվել, որ կանչելով աշակերտին` գուրուն խնդրեց կտրատել միրգը և որպես նշխար` բաժանել մարդկանց: Երբ ամեն ինչ պատրաստ էր, աշակերտը հարցրեց, թե առաջինն ում տա: Գուրուն խորհուրդ տվեց սկսել նրանից, ում ամենաշատն է վստահում և ամենաշատն է հավատում: Բոլոր հավաքվածները համոզված էին, որ առաջինն ուսուցիչը կլինի, իսկ հետո` մնացածները: Բայց աշակերտը վարվեց այլ կերպ: Առաջին միրգը իրեն վերցրեց: Ապշած մարդիկ բացատրություն պահանջեցին: Նա ասաց` քանի որ ամենաշատ սեր ու վստահություն ինքն իր հանդեպ է զգում, առաջինը իրեն վերցրեց միրգը:

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Հարությունյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ