ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Մեդիակրթություն ծնողների համար

Այսօր աշխարհում մեդիակրթության կազմակերպման աշխատանքները բավականին բարձր հիմքերի վրա են դրված: Ինչու՞ չէ, նաև մեդիակրթությամբ է պայմանավորված ժամանակակից մարդու զարգացածության աստիճանը:

Մեդիակրթության ուսուցման հետ կապված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բարձր մակարդակով և որակով կազմակերպելու այդ ուսումնական գործընթացը: Կրթահամալիրում մեդիակրթության ոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն սովորողներին, ուսուցիչներին, այլև սովորողների ծնողներին: Այլ կերպ ասած, այսօր մեդիակրթությունը հասանելի է նաև մեր կրթահամալիրում սովորող երեխաների ծնողներին:

Մեդիակրթությունն անհրաժեշտ է ամենից առաջ սովորողների վրա դպրոցի և ընտանիքի կողմից դաստիարակչական ներգործության միասնությունն ապահովելու համար: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ սովորողների դաստիարակչական գործունեության հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ հաճախականությամբ են համագործակցում ծնողներն և ուսուցիչները: Եվ փաստ է, որ մեդիացանցն այսօր ընձեռել է այդ հնարավորությունն՝ ապահովելու ուսուցիչ-ծնող սերտ կապը:
Կրթահամալիրում սովորողների ծնողների համար կազմակերպվում են մեդիակրթության դասընթացներ, սեմինարներ, որոնց շնորհիվ մեր ծնողներն այս բնագավառում բավականաչափ գիտելիքներ են ձեռք բերում: Microsoft Outlook Live Edu համակարգում յուրաքանչյուր ծնող ունի իր անհատական էլեկտրոնային փոստը՝ իր անձնական մուտքանունով և ծածկագրով: Յուրաքանչյուր ծնող ընդգրկված է իր երեխայի դասարանին համապատասխան և կրթահամալիրի ծնողական խմբերում: Նա իր էլեկտրոնային փոստով ստանում է նամակներ՝ ուղարկված ինչպես ծնողական ողջ խմբին, այնպես էլ անհատապես իրեն: Ստանում է կրթահամալիրի նորությունները, տեղեկանում է քննարկվող թեմաներին, հայտարարություններին ևայլն։

Ծնողն էլ իր հերթին, օգտվելով փոստային համակարգում առկա հասցեագրքից և կայքի տեղեկատուից, նամակի միջոցով կարող է ցանկացած ուսուցչից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը: Դեռ ավելին, էլեկտրոնային փոստի միջոցով ծնողը ցանկացած պահի կարող է մտնել SkyDrive համակարգ և էլեկտրոնային մատյանի միջոցով ստուգել իր երեխայի հաճախումը, առաջադիմությունը, ստացած նկատողությունները, մասնակցությունը ստուգատեսներին, օլիմպիադաներին և այլն: Այլ կերպ ասած, եթե նախկինում ժամանակի սղության կամ զբաղվածության պատճառով ծնողն ամեն պահ ի վիճակի չէր ներկայանալու դպրոց, ապա այսօր մեդիացանցի շնորհիվ լիիրավ ապահովված է ուսուցիչ-ծնող կապը, որի շնորհիվ ծնողը ցանկացած պահի տեղեկացված է լինում իր երեխային վերաբերող հարցերի շուրջ: Եվ քանի որ ուսուցիչ- ծնող կապն առկա է, ապա ճիշտ է ընտրվում նաև յուրաքանչյուր սովորողի դաստիարակչական ներգործման ձևերն ու մեթոդները, որն էլ օգնում է ապագա գիտակից քաղաքացիներ կրթելու գործում:

 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ