ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Սուրբ Սարգիսի տոնը

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը թող սեր ու հաջողություն բերի ձեզ
Սուրբ Սարգիսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Հայոց եկեղեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիսի տոնը հռչակել է նաև երիտասարդների օրհնության օր: Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում:
Այս տոնը նշվում է նաև այլ ազգերի մոտ: Օրինակ` քրդերի մոտ այն անվանվում է «Խդր Նաբի», ասորիները կոչում են «Մար Սարգիս» (մարը նույնպես սուրբ է նշանակում): Իսկ ռուսներն այս տոնը կոչում են «Մարսեգուլիոս»:
Սուրբ Սարգիս զորավար, ըստ ավանդության` քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա: Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս:
Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմ. զորավար, որը խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ 2-ի զորահրամանատար: Սակայն շուտով ձերբակալվել է` պարսկական զինվորների մեջ քրիստոնեության տարածելու մեղադրանքով և, մերժելով արևապաշտությունն ընդունելու առաջարկը, իր Մարտիրոս որդու և 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել:

Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգիսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Գագա դաշտում` հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի:

Սարգիսին են վերագրում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր: Հատկանշական է, որ հանրապետության տարբեր շրջաններում տոնը յուրովի է նշվում: Հայերի մեջ տարածված սովորույթ էր` Սարգիսին
նվիրված պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան): Ուրախություն և հաջողություն էր սպասվում այն տանը, որի տանիքին դրված փոխինդին կդրոշվեր Սարգիս զորավարի պայտը: Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն այս փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:

Հայոց աշխարհը մի շարք շրջաններում այդ գիշեր աղի բաղարջ էին թխում: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում: Հետո շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ (մրգի զանազան տեսակներ, մի կտոր պանիր, դրամ և այլն),ծածկում այն խմորի երկրորդ շերտով և թխում:
Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում.ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում:

Մրգեղենը` այգիներ, պանիրը` անասուններ, դրամը` հայրական տուն: Եթե այդ առարկաները աղջիկներին էին բաժին ընկնում, համապատասխանաբար նշանակում էր, որ նրա ամուսինը այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ կլինի և այլն: Սուրբ Սարգսին նաև անվանում են Արագահաս: Քանի որ տոնը ձմռանն է, ժողովուրդն ասում է, որ նա իր ձիով օգնության է հասնում և փրկում բուքի մեջ ընկած կամ գայլերի հարձակմանը ենթարկված մարդկանց: Սուրբ Սարգիսն արագ հասնում է և փրկում է այն մարդկանց, ովքեր իր օգնությանն են դիմում և կանչում իրեն:

Ավանդությունը պատմում է, որ հռոմեացիների Հուլիանոս կայսրը կռվում էր հայերի դեմ: Հայերի կողմից նրա դեմ դուրս է գալիս Սուրբ Սարգիսը: Յոթ օր ու գիշեր առանց ուտելու ու խմելու կռվում էր քաջ Սարգիսը: Կռվելուց հետո քաղցն այնքան է ուժեղանում, որ նա մտածում է, թե որտեղից մի կտոր հաց ճարի: Այդ մտածմունքի ժամ անակ հանկարծ քամի է բարձրանում և երկնքից նրա մոտ իջեցնում մի քանի ցորենի հասկ: Սարգիսը հավաքում է այդ հասկերը, տրորում ափերով և ուտում հատիկները:

Քաղցը հագեցնելուց հետո սուրբը դիմում է երկնքին, որ նա կատարի այն մարդու իղձը, ով տարվա մեջ յոթ օր պաս կպահի, իսկ ուրբաթ գիշերը փոխինդ կուտի:

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն Ս.Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշեցին կայսերական պալատում խնջույքով: Երբ բոլորը գինովցած քուն մտան, կայսեր կողմից 40 աղջիկներին պատվիրվեց սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործեցին իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը` քնած Ս.Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով` սիրահարվեց նրան և սպանելու փոխարեն համբուրելով արթնացրեց: Ս.Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս և ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից: Այս գեղեցիկ պատումն է, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոս - հովանավորը: Իր արագահասությամբ նա մշտապես օգնում ու սատարում է իրեն կանչող բոլոր երիտասարդներին:

Աղբյուր` Սովետական հանրագիտարան
Հայ եկեղեցու պատմություն (դասագիրք 5-րդ դաս-ի համար)
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ