ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Կրթահամալիրի կրտսեր դպրոցի հետևողական զարգացման-ծավալման` մսուրային-մանկապարտեզային, նախապատրաստական ուսուցման խմբերի, ստեղծողի դպրոցի ու նրա արդիական միջավայր մեդիայի ու թվային գործիքների, նոր տեխնոլոգիաների համապարփակ ու նպատակային կիրառման, խելամիտ սերնդափոխության արդյունքում մեր հավաքանին` կրթահամալիրի աշխատախումբը («կոլեկտիվ» բառը միշտ չեմ սիրել, խուսափել ու խուսափում եմ գործածելուց) շարունակում է երիտասարդանալ, չի ծերանում: 2011թ. կրթահամալիրի տասներկու ուսուցիչ-մայրիկները` իրենց   զավակների ծնունդով, տասներկու «ինձի-ձեզի մեծ ավետիս»-ի ձևով, պատճառա-հետևանքային կապի մեջ են իմ նշած ջահելացման հետ: 2012-ին ծնունդների քանակը չի պակասի, պիտի ուրախանանք, պիտի նպաստավոր աշխատանքային միջավայր ստեղծենք երիտասարդ մայրերի և հայրերի համար: Ընդգրկուն թեմա է.  ես կմնամ Հանրակրթական Դիջիթեքի շրջանակում:

Ուսուցչուհի մայրիկն արձակուրդի իրավունք ունի, և շատերն օգտվում են երեք տարվա իրենց արձակուրդից: Նախկինում, մինչև ինտերնետը, մինչ մեր mskh.am-ը, մեդիամիջավայրի ու մեդիա-հաղորդակցության հաստատումը, աշխատողը երկու կամ երեք տարով մեկուսանում-կտրվում էր իր հավաքանուց, կրթական գործից: 2011-ին, հիմա, անհաղորդության պատի փլուզման, բլոկադայի ճեղքման ականատեսն ու մասնակիցը դարձանք: Ուռա~: Մեդիայի շնորհիվ յուրաքանչյուր ծնունդի (սուրբ է ծնունդը) բերած ուրախությունը, դարձավ յուրաքանչյուրինս, յուրաքանչյուր մայրիկ-աշխատող մեր մեդիայում պատմում-ներկայացնում է իր Ստեղծական աշխատանքը, իր Ստեղծագործությունը: Արմինե Թոփչյանի` բոլոր ռեկորդները խփած ֆիլմերը ահա այսպիսի պատումներից-խրոնիկայից են ծնվել: Կեցցես, Արմինե ջան, այնքան սիրով-խելքով-շնորհքով ես ստեղծել ֆիլմը, որ սերիալի կյանք  է ունենում: Հաստատվեց հաղորդակցություն մայրիկ-աշխատողի և նրա երեխա-սովորողի ապագա հասատատության հավաքանու միջև: Կրթահամալիրի սովորողները, սկսած նախակրթարանից, սկսում են արձագանքել, շնորհավորել, մայրացած  իրենց ուսուցչին, դաստիարակին: Տեսեք` ինչ սիրով-շնորհքով է արձագանքում Նոր Դպրոցի 4-րդ դասարանցի Արփի Սահակյանը: Ազնվացավ Դիջիթեքն Արփիի այս ֆլեշ-բացիկներով: Մեր կայքում նոր էջ առաջացավ` «Մայրիկի օրագիր»:Կդառնա այն ենթակայք, և իհարկե, ամենակարդացվողը:

Քաղաքացու կրթությունը (16-17-18 տարեկան սովորողը, շրջանավարտը անսեռ չէ` կին է կամ տղամարդ) անպայման նաև հայրության և մայրության ուսուցում է, ընտանեկան, ամուսնության արժեքների և կարողությունների-հմտությունների փոխանցում: «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» ծրագրի չափորոշչի, սրանից բխող ուսումնական պլանների, դասընթացների մշակման այս փուլում սա արձանագրենք:

Առցանց կրթություն ֆիզարձակուրդում գտնվող մեր երեսունից ավելի ուսուցիչների համար (սա Չափորոշչի պահանջ կդառնա. վերադառնալու են, չէ՞, շարունակելու են աշխատանքը, ուրեմն չեն կարող ընդհատել կրթությունը). և մեդիային ասենք` ուռա~: Ինչպիսի գրավիչ ու հարմար միջավայր մայրության ընթացքում աշխատանքային վիճակը պահելու համար: Իսկ ի՞նչ անի ուսուցիչ-մայրիկը, երբ սոցիալական նպաստը և ընտանեկան բյուջեն անբավարար են մայրության պատշաճ կենցաղի համար: Պիտի աշխատի, վաստակի, որքան էլ մայրությունը լրիվ ծավալով ու որակյալ աշխատանք է: Լիլիթ Բլեյանը, ով բարձր որակի լրագրող է, ո´նց է պահում իր Սոնուլիկին. իսկական-անընդհատ, ստեղծագործական աշխատանք… ու տեսեք` Ա1 պլյուսի ինտերնետ TV-ի հեղինակային հաղորդաշար է վարում, իր կատարումով հեղինակային երգերի ձայներիզ է հրապարակում, ամուսնուն օգնում է մեդիա-տեղեկատվական աշխատանքներում: Սարգսյան Մարգարիտը, գտնվելով ֆիզարձակուրդում,  երեխայի ծնունդի 3-րդ ամսից մեդիաօլիմպիադայի և «Դպիրի» պատվերներն էր կատարում և ստեղծագործական-մանկավարժական առցանց աշխատանքի լավ օրինակ տվեց: Սրա արդյունքն է և երեխայի 2-րդ տարում «Լուսաստղի» ծնունդը. Մարգարիտը, շնորհիվ մեդիայի, չկտրվեց կրթական գործից: Լուսինե Ալեքսանյանն իր կրակի կտոր Օլգայի ծննդյան ամսից էլ մայրիկի իր գործը  շատ արդյունավետ համատեղում է սովորողների սոցիոլոգիական հետազոտությունների ղեկավարման և կրթահամալիրում իրականացվող ներառական ուսուցման ծրագրի համակարգման հետ.... 

Ես` որպես գործատու, պատրաստ եմ ուսուցիչ-մայրիկի աշխատանքն արձակուրդում ինչ-որ ժամանակից սկսած դարձնելու անընդհատ: Մենք պարտավոր ենք աշխատելու նոր հնարավորություն առաջարկել կրթահամալիրի ուսուցչին` նոր պայմաններին համապատասխան:

Վստահ եմ` հաջորդ Դիջիթեքում կկրճատվի անջրպետը ֆիզարձակուրդում գտնվողների և առայժմ չգտնվողների միջև: 

Медиа- возможность  беспрерывной работы

Media as an opportunity of permanent work

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Լյուդմիլա Խաչատրյան | 2012-02-15 14:21:43
Կրթահամալիրի մայրիկ-ուսուցիչները, ունենալով արձակուրդ, շարունակում են սիրով աշխատել դպրոցում, որովհետև գնահատված են տնօրենի կողմից:Իսկ դա ավելի ոգևորված ու սիրով աշխատելու խթան է: Բայց ասեմ, որ ինձ էլ եք ոգևորել, տիա՛ր: Ես որ հիմա մոտ մեկ տարի շարունակ, աշակերտներիս հետ միասին մասնակցում եմ մրցույթների ու հաղթում եմ (դարձել է հոբբիի նման մի բան), հենց Ձեր կրթահամալիրում վերապատրաստվելիս Ձեր փոխանցած ոգևորության արդյունքն է:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ