ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

«Կա մեդիա, կա կրթություն, չկա մեդիա, չկա կրթություն»։

Կարգախոսը վերաբերում է բոլորին` առանց բացառության և, թվում է, հավասարապես: Ես  (իմ կարծիքով` շատերը) ավելի կարևորում եմ մեդիայի, ՏՀՏ միջոցների կիրառությունը հատկապես հատուկ կարիք ունեցող (ներառական կրթության ծրագրում ընդգրկված) սովորողների կրթության հարցում:
Կարծում եմ՝ դրանք առավել արդյունավետ, անհրաժեշտ և նպատակային են նման սովորողների կրթությունը կազմակերպելու, նրանց ուսումնական գործունեությունն ավելի գրավիչ, օգտակար, մատչելի, հասանելի, շոշափելի դարձնելու նպատակով:

Դասարանում ունեմ հոգեբանական, մտավոր զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեք սովորող, որոնց հետ աշխատանքը հեշտանումէ, երբ օգտագործվումէէլեկտրոնային գրատախտակն իր Smart Notebook ծրագրի գործիքներով, կամ երբ ուսուցանվող նյութին համապատասխան հետաքրքրաշարժ խաղեր ենք խաղում, ֆիլմեր դիտում (համացանցից օգտվելով), որոնք նյութն ավելի տպավորիչ և մարսելի են դարձնում: Ամենակարևորն այն է՝ երեխան չի հիասթափվում սովորելուց և իր ներուժի սահմաններում այս կամ այն առաջադրանքը կատարելիս չի դժվարանում:

Սովորողների ստեղծած էլեկտրոնային ընթերցարանները, աուդիոգրքերը կարիքով երեխաների համար ավելի հասկանալի և ընդունելի են, իսկ ՏՀՏ գործիքներ օգտագործելը՝ նրանց ավելի ունակ, նախաձեռնող, սոցիալապես ավելի ակտիվ է դարձնում:

Բացի խաղալուց, ընթերցելուց, ունկնդրելուց,  նրանք ընդգրկվում են նաև դասարանական աուդիոգրքերի ստեղծման, ձայնագրման աշխատանքներին, որից հետո իրենց ձայնն են լսում: Բարձրանումէնրանց ինքնագնահատականը, ավելի վստահևհամարձակ են դառնում, ոգևորվում են իրենց արածով, ընկերների հետ աշխատելով: Հաջորդ նյութը պատրաստելիս ավելի հմուտ, հետևողական են լինում, աշխատում են ձայնի, խոսքի ճիշտ, հստակ և գեղեցիկ արտաբերման վրա, որն իրենց դեպքում կարևորէ: Նրանք իրենց ներգրավված են զգում դասարանական ընդհանուր աշխատանքներին,և դա տեսնում են նաև նրանց ծնողները:

Ստեղծական աշխատանքը նրանց հնարավորություն է տալիս ավելի հեշտ, աննկատ ներառվելու, դառնալու ավելի ինքնուրույն, կենտրոնացնելու ուշադրությունը:

Աշխատանքներ, որոնց ստեղծման մեջ ընդգրկված են նաև վերոնշյալ սովորողները՝

«Ձմեռ»
«Չարի վերջը»
«Ճպուռն ու մրջյունը»
«Շունն ու կատուն»
«Շնորհավո˜ր»

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ