ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, լինելով «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի իրականացնողը, 7-9-րդ դասարանցիներին մատուցեց իր հերթական նվերը`բուսաբանական լաբորատորիան: Լաբորատորիայի ստեղծմանը մեծ աջակցություն ցուցաբերեց կրթահամալիրում աշխատող յուրաքանչյուր անձ` աշակերտից մինչև տնօրեն:

Լաբորատորիան ստեղծվեց` սովորողներին տալու հետազոտելու, ստեղծագործելու գործնական նոր դաշտ: Գործում է ճկուն կապ բուսաբանական և ջերմոց լաբորատորիաների միջև` ջերմոցում աճեցրած և բազմացրած բույսերը, սերմերը աշակերտների կողմից հետազոտվում են բուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում սովորողների մեջ սեր, հետաքրքրություն է առաջանում դեպի հետազոտությունը և հետազոտության շնորհիվ ստացած ողջ տեղեկատվական զինանոցը կարող են ուղղել նորը ստեղծելու և հայտնաբերելու գործին:

Ի՞նչ և ինչպե՞ս սովորեցնել: Թելադրողը դառնում է ուսուցման նոր միջավայրը. վերացական ձևակերպումներին, անգիր արված և մեխանիկորեն ասվող տերմիներին փոխարինելու են եկել տեսնելու, աճեցնելու, շոշափելու և ինքնուրույն կարծիք կազմելու, տրամաբանելու հնարավորությունները: Բույսերին վերաբերվող թեմաների ուսուցումը իրականացվում է բուսաբանական լաբորատորիայում, որտեղ ապահովված են վերը նշված ունակությունները իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները՝ լաբորատորիան զինված է տեղեկատվական տեխնիկայով (պրոյեկտոր, համակարգիչ, համացանց), մանրադիտակներով, հերբարիումներով:

Կենդանիների վերաբերյալ թեմաների ուսուցումը կազմակերպվում է Արհեստագործական դպրոցի կենդանաբանական լաբորատորիայում, որը համալրված է կենդանիների տարատեսակ «բանակով», այսինքն՝ տրված յուրաքանչյուր տեսական գիտելիք ամրապնդվում է գործնական աշխատանքով: Աշակերտները նաև ստանում են իրենց շրջապատող բույսերի, կենդանի օրգանիզմների վերաբերյալ լրացուցիչ իմացություններ և հմտություններ (բույսերի և կենդանիների խնամք, բույսը որպես դեղամիջոց, նրանց առաջացրած հիվանդությունները և այլն), որոնք, անկախ անհատի ստացած մասնագիտությունից կիրառելի են կյանքում:

Լաբորատորիայում աշխատելը՝

1. Կենտրոնացնում է սովորողների ուշադրությունը ուսուցանվող նյութի վրա։
2. Առաջացնում է հետաքրքրություն, սովորելու ցանկություն, ստացած հմտությունները ճիշտ գործածելու ունակություն
3. Յուրաքանչյուրի մեջ սերմանում-զարգացնում է սեր դեպի բնությունը, և կենդանական աշխարհի, շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատվություն :

Այս կարճ ժամանակը ցույց տվեց, որ սովորողը սիրեց այս փորձագիտական կենտրոնը`հաճելին համադրելով օգտակարի հետ: Աշակերտների կողմից արդեն իսկ կան բազմաթիվ առաջարկություններ`լաբորատորիան հարստացնելու բույսերի նոր տեսակներով, ընդլայնելու հետազոտության ոլորտը: Լաբորատորիայի հետազոտական դասընթացում կարևոր նշանակություն ունեն մեդիամիջոցներն ու ինտերնետը, որի շնորհիվ հետազոտողը ստանում է նորանոր տեղեկություններ և կիրառում ուսուցման ընթացքում:

Կարծում եմ, որ կրթահամալիրում այս թթվածնով և գեղեցկությամբ լի անկյունը շուտով կդառնա սովորողների ամենասիրելի վայրերից մեկը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ