ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Երկու տարի է, ինչ մեր կրթահամալիրում տասներորդ դասարանում դասավանդում եմ «Հասարակագիտություն» առարկայի հոգեբանության դասընթացը: Այս դասարանում հոգեբանությունն ուղղված է սովորողների անհատականության, ինքնագիտակցության ձևավրոմանը, ինքնաճանաչմանը, հուզող հարցերի պատասխաններ գտնելուն, սեփական ներաշխարհը բացահայտելուն, մյուսներին ճանաչելուն և հասկանալուն և այլն: Առարկայական ծրագիրն այնպես է կազմված, որպեսզի առավելագույնս կիրառական լինի սովորողների առօրյա կյանքում:

Պարզ է, որ այս տարիքում սովորողների հետաքրքրությունները, ծրագրերն ու նպատակներն այլ են, տարիքն էլ՝ բավականին ճգնաժամային, և ինչի՞ համար է հոգեբանությունը, եթե ոչ լիցքաթափվելու, սեփական խնդիրները հասկանալու և դրանցից ազատվելու:

Խաղեր, քննարկումներ, բանավեճեր, ֆիլմեր, համացանց. սրանք ուսուցման կազմակերպման միջոցներ են: Խաղերն օգնում են խնդիրները խաղարկելուն, տարբեր իրավիճակներում հայտնվելուն, որ սովորողը  տարբեր հասկացությունները ըմբռնի` սեփական անձի վրա զգալով:

Քննարկումներն ու բանավեճերն ուղղված են ինքնարտահայտվելուն, սեփական կարծիք ձևավորելուն, մյուսներին հարգելուն և լսելուն:

Համացանցում ընտրում ենք ֆիլմեր, որոնք առնչվում են մեր թեմային: Ի դեպ, ֆիլմերն օտար լեզուներով են՝ անգլերեն, ռուսերեն: Դասարանում դիտում ենք ֆիլմերը, սովորողների հետ թարգմանում, և հենց այդ ֆիլմերի շուրջ էլ ծավալում քննարկումները:

Համացանցը օգտագործվում է նաև այլ կերպ. նախօրոք սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկվում է քննարկման թեման և տեղեկություններ թեմայի վերաբերյալ, այնուհետև սովորողներն օգտագործում են նաև ինֆորմացիա հավաքելու իրենց ռեսուրսները, հետո դասարանում սովորողն ինքն է փոխանցում տեղեկություններ՝ հանդես գալով դասի ակտիվ մասնակից, քննարկումների միջոցով յուրացնում է թեման:

Այդ բոլոր միջոցների արդյունավետ համադրմամբ դասը սկսում է համապատասխանել սովորողների հետաքրքրություններին՝ օգնելով լուծել զանազան խնդիրներ: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ