ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»

Այս տարի կրթահամալիրում դիջիթեքը թվով չորրորդն է: Այն ամենամյա է և անց է կացվում հունվար-փետրվար ամիսներին: Յուրաքանչյուր տարի այն ավելի ու ավելի թափ է ստանում և այն հաղորդում կրթության կազմակերպմանը:

Այս տարի մասնակիցների հայտերի թիվը գերազանցեց անցյալ տարիների սահմանած բոլոր ցուցանիշները` ավելի քան հազար աշխատանք: Հանրակրթական դիջիթեքը ինձ համար յուրօրինակ հաշվետվություն է` իմ արածի ու անելիքի և կողքի քննադատ աչքի ու գնահատականի առումով: Որքան էլ որ ինձ համար անակնկալ էր, ես երկու տարի անընդմեջ մրցանակակիր դարձա` առաջինը ֆիլմի համար` որպես սովորողի և ուսուցչի համատեղ աշխատանքի արդյունք, մյուսը կիսամյակային հաշվետվության համար: Ունենալով անցյալ տարվա փորձը` այս տարի ընդգրկված եմ Digitec Edu 2012 մրցանակային հանձնաժողովում և «Ֆիլմեր, հոլովակներ, գովազդ, ուսումնական ֆիլմեր, գրական, երաժշտական, այլ տեսահոլովակներ» անվանակարգով ստացված նյութերի գնահատման աշխատանքով եմ զբաղվում: Մեր ենթահանձնաժողովը կազմված է երեք անդամից` Մանո Իրիցյան, Կարինե Մացակյան, Տաթև Թամազյան: Աշխատանքները մոտ 500 են, դրանց հեղինակները` Դիջիթեքի մասնակից բոլոր տարիքային խմբերից: Աշխատանքները խիստ տարբեր են և´ իրենց մոտեցումներով, հայացքներով, և´ կատարման որակով ու եղանակներով: Աշխատանքների առատությունը, իհարկե, ուրախացնող է, բայց որ անկեղծ ասեմ, մի փոքր խուճապ առաջացրեց: Պարզ է, որ բոլորիս անհանգստացնողը միևնույն բանն էր, որ ոչ մի աշխատանք անուշադրության չմատնվի, և որ հանկարծ չվրիպենք:

Այդ պատճառով էլ մշակեցինք մի ձև, որը կարծում եմ արդյունավետ է. սկզբում փորձեցինք աշխատանքների հետ ծանոթանալ անհատապես: Աշխատանքներ կան, որ արդեն ծանոթ էին, կան նաև շարքեր, որոնք անընդհատ կատարելագործվում են: Աշխատանքները դիտելուց հետո նյութերի աղյուսակում նրա վանդակը ներկում ենք համապատասխանաբար`  մուգ կարմիր (գերազանց), կարմիր (գովելի աշխատանք), դեղին (թույլ աշխատանք): Կան նաև վիճելի և անհասկանալի աշխատանքներ, որոնց հետ կապված պատրաստ ենք քննարկման:

Ես միջին դպրոցի սովորողների հետ տեխնոլոգիայի դասերին դիտումներ և քննարկումներ եմ կազմակերպում. նյութերը պրոյեկտում ենք մեծ էկրանին, և սովորողների համար շատ արդյունավետ և ուսանելի աշխատանք է դառնում համատեղ դիտումը:

Մեզ համար աշխատանքների առաջին ֆիլտրից հետո հանձնաժողովով կքննարկենք արդեն ընտրված աշխատանքները:
Անձամբ ես (կարծում եմ գործընկերներս նույնպես) կարևորում եմ ֆիլմի ինքնատիպությունը, ասելիքը, որոշ դեպքերում նաև խորությունը, արդիականությունը, հուզականությունը, կատարման որակն ու հանդիսատեսին չտանջող թեթևությունը: Ես անընդհատ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ փորձում եմ հիշողությամբ առանձնացնել ամենատպավորվածը: Ներկայացված աշխատանքներից ուզում եմ առանձնացնել մի շարք: Ինձ շատ դուր են գալիս շրջանավարտների մասին պատմող ֆիլմերը, գաղափարը շատ լավն է. կային դրվագներ, որ մտքիցս դուրս չեն գալիս:

Այս դիտումները կարևոր փորձառություն էին ինձ համար, որը հետագա աշխատանքներում անպայման կօգնի ինձ:
Հետադարձ հայացք գցելով անցյալ տարիներին` կարող եմ փաստել, որ առաջ ենք շարժվում և աշխատանքներում և կազմակերպման ու ավելի լայն շրջանակներում ճանաչելի դառնալու գործում:

Եվ վերջում` մի դիտարկում: Ես շատ կցանկանայի, որ հաջորդ տարի «Լավագույն լուսանկարչական շարք» անվանակարգը լիներ, որի ամենաակտիվ մասնակիցն ու քննադատն եմ: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ