ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

72
Առաջին իսկ կռվում թուրը կարող է կոտրվել: Բայց զինվորը պարտավոր է այնպես վարվել, որ այն իրեն երկար ծառայի:
Այդ պատճառով էլ նա չի չի խաբում իրեն սեփական ուժերի ու շնորհքի առիթով և թույլ չի տալիս, որ հանգամանքներն անակնկալի բերեն իրեն: Ամեն ինչ աշխարհում նա ըստ արժանվույն է գնահատում:
Հաճախ է պատահում` տանջալից փորձություններին դեմ հանդիման գնալիս նա լսում է, թե սատանան ինչպես է շշնջում իր ականջին. «Մի՛ մտահոգվիր դրա համար, դա դատարկ բան է»:

Բայց լինում է և հակառակը: Երբ ոչ մի արտակարգ բան չի կատարվում, սատանան համոզում է զինվորին. «Հավաքի՛ր քո բոլոր ուժերը, քո ամբողջ էներգիան ուղղորդի՛ր դեպի այն, որ լուծես այդ իրավիճակը»:
Լույսի զինվորը չի լսում, թե ինչ է ներշնչում սատանան. նա ինքն է իր թրի տերը:


73
Լույսի զինվորը միշտ զգաստ վիճակում է : Նա թույլատվություն չի խնդրում իր թուրը շարժելու համար, այլ պարզապես այն ձեռքն է վերցնում: Նույն կերպ նա ժամանակ չի կորցնում, որ բացատրի իր գործողությունները, նա հավատարիմ է այն ամենին, ինչ նախանշել է Աստված, և պատասխանատու է իր արածների համար:
Նա իր շուրջն է նայում և ճանաչում իր բարեկամներին: Նա ետ է շրջվում և առանձնացնում իր հակառակորդներին: Նա անողոք է դավաճանության հանդեպ, բայց երբեք վրեժ չի լուծում. միայն հեռացնում է դավաճաններին իր կյանքից` կռվելով նրանց դեմ ոչ ավելի, քան անհրաժեշտ է:
Լույսի զինվորը ջանք չի վատնում թվալու համար: Նա կա:

74
Զինվորը հաց չի կտրում նրանց հետ, ովքեր իր վատն են ցանկանում: Նույն կերպ հնարավոր չէ տեսնել նրան այն այն մարդկանց շրջապատում, ովքեր փորձում են «հանգստացնել» իրեն:
Նա խուսափում է նաև այն մարդկանցից, ովքեր միշտ հայտնվում են իր կողքին միայն այն ժամանակ, երբ ինքը պարտություն է կրում. այդ կեղծ բարեկամներն ուզում են բավականություն ստանալ նրա թուլությունից: Նրանք միայն անհեթեթ լուրեր են բերում:

Նրանք բարեկամական հարաբերությունների անվան տակ անհոգնել ձգտում են խորտակել զինվորի վստահությունը սեփական ուժերի հանդեպ:
Տեսնելով, որ նա վիրավոր է, նրանք կեղծ կարեկցանքի արցունքներ են թափում, բայց իրենց հոգու խորքում շատ բավարարված են, որ զինվորը պարտություն է կրել: Նրանց տրված չէ հասկանալու, որ պարտությունը ճակատամարտի բաղկացուցիչ մասն է:

Իսկական բարեկամները միշտ զինվորի կողքին են թե՛ դժվար, թե՛ ուրախ պահերին:

75
Լույսի զինվորը, պայքարն սկսելով, ազդարարում է. «Ես երազանքներ ունեմ»:
Մի քանի տարի անց նա գիտակցում է, որ կարող է հասնել այնտեղ, ուր ուզում է, և կվարձատրվի:
Այդժամ նրան թախիծն է պատում, քանզի նա ծնիոթ է թե՛ ուրիշների դժբախտություններին, թե՛ միայնությանը, թե՛ անհաջողություններին ու հիասթափություններին, որ հետապնդում են մարդկության մեծ մասին: Եվ նրան թվում է, թե ինքն արժանի չէ այն բանին, ինչը պետք է ձեռք բերի:
«Ամեն ինչ տու՛ր», - շշնջում է նրան իր հրեշտակը:

Եվ զինվորը ծնկաչոք մատուցում է Աստծուն իր բոլոր ձեռքբերումները:
Դրա շնորհիվ զինվորը դադարում է հիմար հարցեր տալ և հաղթահարում մեղքի զգացումը:

76
Լույսի զինվորի ձեռքին թուրն է: Եվ ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց զինվորն է որոշում, թե ինչ պիտի անի և ինչ չպիտի անի ինքը ոչ մի իրավիճակում:
Լինում են պահեր, երբ կյանքը նրան փորձության է ենթարկում` ստիպելով բաժանվել նրանից, ում միշտ սիրել է: Այդ պահերին նա մտածմունքների մեջ է ընկնում: Նա փորձում է ճշտել. ի՞նչ է դա` Աստծո կամքի դրսևորո՞ւմ, թե եսասիրություն: Առաջին դեպքում, եթե անգամ իր ճանապարհին հարկ է լինում ինչ-որ մեկին հրաժեշտ տալ, նա հնազանդվում է առանց բողոքի ու դժգոհության:

Իսկ եթե այդ հրաժեշտը մեկի չար դիտավորության արդյունքն է, զինվորը նրան անողոք հակահարված կտա:
Զինվորն օժտված է և՛ հարվածելու ձիրքով, և՛ ներելու: Թե՛ մեկը և թե՛ մյուսը նա կիրառում է հավասարապես վարպետությամբ:


77
Լույսի զինվորը «ազատություն» բառի թակարդը չի ընկնում: Եթե իր ժողովուրդը հալածված է, ազատությունը դառնում է կենսական անհրաժեշտություն: Զինվորը, վերցնելով իր թուրն ու վահանը, նրա համար ոչ թե կենաց, այլ մահու պայքար է մղում: Հալածանքի դիմաց ազատությունը միանգամայն պարզ հասկացություն է. այն հակադրվում է ստրկությանը:

Բայց երբեմն զինվորը տարեց մարդկանցից լսում է. «Ա՛յ, էլ չեմ աշխատի, ազատ կլինեմ»։ Իսկ երբ անցնում է մի տարի, այդ նույն մարդիկ գանգատվում են. «Կյանքը միօրինակ է ու ձանձրանալու չափ տխուր»: Այս դեպքում «ազատությունը» լրիվ ուրիշ մի բան է նշանակում` «զգացմունքների բացակայություն»:
Լույսի զինվորը իրեն ազատ չի համարում: Նա ազատ է իր արարքների մեջ, բայց իր երազանքների ստրուկն է:

78
Լույսի զինվորը կռվում իրեն ամեն անգամ տարբեր կերպ է պահում, հատկապես, երբ չկա հարձակում կամ նահանջ: Եթե կռիվը հաղթանակի չի հասնում կամ չի ավարտվում պարտությամբ, զինվորը հասկանում է. հակառակորդի հետ պետք է քննարկել զինադադարի պայմանները: Երկու կողմերն էլ բավարար չափով ցուցադրել են թուրը գործածելու իրենց արվեստը, և նրանց հիմա պետք է իրար հասկանալ:

Բանակցությունները վկայում են արժանապատվության, այլ ոչ թե փոքրոգության մասին: Դա ուժերի հավասարակշռություն է և ռազմավարության հերթափոխ:
Խաղաղության կնքման ծրագիրը մշակելով` զինվորները վերադառնում են տուն: Նրանք ոչ մեկին ոչինչ չունեն ապացուցելու. նրանք Արդար կռիվ են մղել ու ամրապնդել հավատը: Նրանցից յուրաքանչյուրը զիջել է մի փոքր` տիրապետելով, այդպիսով, բանակցությունների արվեստին:

79
Ընկերները հարցնում են լույսի զինվորին` որտեղից է նա վերցնում իր էներգիան: «Անտեսանելի հակառակորդից», - պատասխանում է նա:
Ընկերները հարցնում են` այդ դեպքում ով է նա:
«Նա, ում մենք չենք կարող խոցել», - պատասխանում է զինվորը:
Դա կարող է լինել հասակակից ընկերը, ով ինչ-որ ժամանակ մանկական կռվում հաղթել է զինվորին, կամ մի աղջիկ, որ 11 տարեկան հասակում ասել է, որ զինվորն իրեն դուր չի գալիս, կամ ուսուցիչը, ով զինվորին բութ է անվանել: Տանջված լինելով և ուժասպառվելով զինվորը հիշում է, որ այդ անտեսանելի հակառակորդը դեռ չի տեսել իր խիզախությունը:

Ո՛չ, նա չի մտմտում վրեժխնդրության մասին, քանզի անտեսանելի հակառակորդն արդեն վաղուց դադարել է իր կյանքի մասնիկը լինելուց: Նա մտածում է միայն այն մասին, թե ինչպես հասնի կատարելության, որպեսզի իր գործերի մասին լուրերը տարածվեն ողջ աշխարհում ու հասնեն այն մարդկանց ականջներին, ովքեր վաղ անցյալում իրեն ցավ են պատճառել:
Լույսի զինվորի ուժի աղբյուրը հենց այդ «երեկվա» ցավն է:

80
Լույսի զինվորի կյանքում միշտ էլ կա երկրորդ փորձի հնարավորությունը: Ինչպես բոլոր մարդիկ, նա էլ ի ծնե չի ժառանգել թրին տիրապետելու արվեստը: Շատ անգամ է սխալվել, մինչև գտել է իր ուղին:
Չկա մի զինվոր, որ խարույկի կողքին նստած` կարողանա ասել իր ընկերներին. «Ես միշտ ճիշտ եմ վարվել»: Նա, ով նման բան է պնդում, կա՛մ ճշմարտությունը չի ասում, կա՛մ դեռ չի սովորել ճանաչել ինքն իրեն: Քանզի իսկական լույսի զինվորը նախկինում, պատահել է, որ անարդար է վարվել:

Բայց հետո՝ իր ուղին անցնելիս, նա հասկանում է, որ ճակատագիրն անկասկած կրկին կհանդիպեցնի իրեն այն մարդկանց հետ, ում հանդեպ նա իրեն ճիշտ չի պահել: Այսպես նրան հնարավորություն է տրվում իր գործած չարը ուղղելու: Եվ առանց երկմտելու զինվորն օգտագործում է այդ հնարավորությունը:

81
Զինվորը պարզասիրտ է, ինչպես աղավնին և իմաստուն է, ինչպես օձը: Ուրիշների հետ հանդիպելով ու զրուցելով` չի դատապարտում նրանց պահվածքը, քանզի գիտե. մութը որսում է իր հոգուց բխող չարը անտեսանելի ցանցով: Նրանք ճանկում են այն ամենը, ինչ անտեսանելիորեն ճախրում է օդում` վերածելով դրանք նախանձի ու ատելության, որոնք էլ սկսում են խժռել մարդկային հոգին:

Դրա համար էլ այն, ինչ ասվում է որևէ մեկի հասցեին, անկասկած, հասնում է նրանց ականջներին, ովքեր կռվում են այդ մարդու հետ` չարության թունավոր լիցքերը հավելած:

Ուստի երբ զինվորը արտահայտվում է իր եղբոր մասին, պատկերացնում է, որ նա, կանգնած իր կողքին, լսում է իր ամեն մի բառը:

Շարունակությունը
 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ