ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Թվում է՝ գիտենք գոնե մեկ լեզու՝ մայրենին, ու խնդիր չունենք. ամեն ինչ հասկանում ենք, ամեն հաղորդելիք հաղորդում։ Բայց այդպե՞ս է արդյոք։ Ուրեմն՝ ինչո՞ւ ենք շարունակ արդարանում, թե՝ ես ուզում էի ասել… Հարկավոր է ոչ թե «ուզել», այլ հենց ասել ասելիքը։ Ո՞րն է պատճառը, որ տեղ ենք թողնում թյուրիմացությունների։
Իսկ պատճառը հայերենն իր ծավալուն պաշարով կիրառելու հմտության պակասն է։
Հիմա կասեք՝ միշտ էլ հնարավոր է մեկնաբանություններ անել ըստ տրամադրության։ Համաձայն եմ։ Բայց եթե ուզում ենք՝ մեզ քիչ սխալ հասկանան, պիտի դրա համար քիչ տեղ թողնենք։

Հենց այդպիսի հմտություններ է մշակում օտար լեզվից թարգմանությունը։ Այստեղ անհրաժեշտ է ասել այն, ինչ ասված է. ոչ ավելի, ոչ պակաս։
Օտար լեզուներից թարգմանում ենք ինչ ասես՝ լրատվություն ու խորհուրդ-առաջարկ, բաղադրատոմս ու գեղարվեստական երկ, պատմական, փիլիսոփայական ակնարկներ ու գիտահանրամատչլի հոդվածներ։ Սա արդեն նշանակում է ընտրել տարբեր ոճեր։ Ոճական շերտերը բոլոր լեզուներում համարյա նույնն են։ Պարզապես հարկավոր է, որ թարգմանիչն իմանա մայրենի լեզվում տվյալ ոճի առանձնահատկությունները։ Օրինակ՝ ռուսերենից լեգենդներ, հեքիաթներ կամ ասքեր թարգմանելիս արժե ուշադրություն դարձնել ժամանակաձևին։ Ռուսերենն ունի անցյալ ժամանակի մեկ ձև, որն էլ օգտագործում է։ Բայց հայերենի յոթ ձևի անցյալի առկայությամբ այս տիպի ստեղծագործությունները գրվում են ներկայով (պատմական ներկա)՝ «Լինում է, չի լինում…» կամ, որ շատ ավելի քիչ է պատահում, վաղակատար անցյալով՝ «Հայրը զինագործ է եղել, նրա մահից հետո որդու համար զենք կռող չի եղել…»։ Շատ հաճախ ոճն արտահայտվում է նաև բառի միջոցով, օրինակ՝ «Прислушайся, мой друг!» նախադասության մեջ ոչ թե «լսելն» է (սա բազմիմաստ բառ է), այլ ունկնդրելը։ Բայց «Луна и рыбка» հեքիաթը թարգմանելիս հարկավոր է հարազատ մնալ նաև հեքիաթի ոճին՝ ընտրել ավելի խոսակցական, մտերմիկ արտահայտություն՝ «Ակա՛նջ արա…»:

Այստեղից՝ ուսուցչի ոչ թե պարզ՝ բառը հուշելով օգնության, այլ ոճ ու ոճային առանձնահատկություն հասկացությունների բացատրության, համապատասխան շերտի բառապաշարը փորփրելու անհրաժեշտությունը։ Մի քանի անգամ համապատասխան բառի փնտրտուքը սովորեցնում է թարգմանչին չբավարարվել առաջին գտած բառով, այլ ճշգրտել, բառը-արտահայտությունը տեքստի մեջ համակողմանի ուսումնասիրել, հաշվի առնել շարադասությամբ իմաստային նրբերանգներ ստանալու հնարավորությունները։ Այլ կերպ ասած՝ թարգմանել տեքստը, ոչ թե ընդամենը բառերը փոխել թարգմանվող լեզվի. այդպես համակարգիչն էլ կարող է։

Մայրենի լեզվիդ բառապաշարը փորփրելու լավ առիթ է գեղարվեստական ստեղծագործության թարգմանությունը, մանավանդ, եթե տեքստում հանդիպում են դարձվածքներ կամ այլ կայուն կապակցություններ։ Օրինակ՝ «Дружный табун волков не боится» ասացվածքը հայերեն բառացի թարգմանելու դեպքում անհեթեթ բան կստացվի։ Այս դեպքում հարկ է լինում ավելի խորանալու լեզվի բառապաշարում՝ գտնելու համար համարժեք դարձվածք կամ արտահայտություն։ Այստեղ հասնում ես մինչև արտահայտության ծագումը, ուզած-չուզած արձանագրում ես լեզվամտածողության (ամենախորը դրանք կայուն կապակցություններում են արտահայտված) նմանությունը կամ տարբերությունը։ Այս ասացվածքին համարժեք, օրինակ, ունենք «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքը։

Երբեմն պետք է լինում երկու լեզուների բառապաշարների համեմատում անգամ պարզ բառերի համարժեքները գտնելու գործում։ Օրինակ՝ бревно, брус, балка հայերեն թարգմանվում են որպես «գերան» ու եթե տարբերակվում են, կիրառական նշանակությունն ընդգծելով միայն՝ մարզագերան, զուգափայտ, հեծան։ Այնինչ սրանք տարբերվում են նախևառաջ իրենց կտրվածքոով՝ գլանաձև կամ պրիզմայաձև։ Ուրեմն՝ փայտի-գերանի տարբեր տեսակներին տարբեր անվանումներն անհրաժեշտ են փայտաշատ երկրում՝ փայտն ամեն ինչում գործածող ժողովրդի մեջ։
Այստեղ էքսկուրս ես անում նաև լեզուն կրող ժողովրդի ապրելակերպի, կենցաղի, ըստ այդմ՝ նրա բառապաշարում բառի հայտնվելու անհրաժեշտության ճանապարհներով։ Այստեղից՝ քո լեզվում նոր բառ ներմուծելու (փոխառելու) անհրաժեշտությունը կամ ոչ անհրաժեշտությունը։

Թարգմանության համար առանձնահատուկ հետաքրքիր նյութ են նաև անեկդոտները։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրեն հատուկ սրությունը։ Բայց շրջիկ անեկդոտները ազգեազգ տարածվում են։ Դրանց հիմնական տարածողները ակամա «թարգմանիչներն» են, ովքեր մի լեզվով լսած անեկդոտը ուրիշ լեզվով հետաքրքիր պատմելու համար շատ դեպքերում ենթագիտակցաբար, դուրս են նետում տվյալ լեզվամտածողությունը կրողին անհասկանալի արտահայտությունները կամ փոխում դրանք տվյալ ունկնդրին (կամ խմբին) հասկանալի արտահայտություններով։
Օրինակ՝
Начальник входит в кабинет и орет на сотрудников:
- Я же сказал: во время работы курить запрещается!
На что получает ответ:
- А кто работает?
- Я же сказал:- (Չէ՞ որ ասել եմ…)-հայ պետերը բղավելիս ասում են՝ «Չեմ ասե՞լ…»
во время работы- (աշխատանքի ժամին)- հայերեն սա կայուն ժամանակ է ցույց տալիս։ Երկիմաստությունը պահելու համար հարկավոր է ասել՝ աշխատելու ժամին։

Երբեմն պատահում է՝ հարկ է լինում լուծելու մի քանի խնդիր միասին, ասենք՝ անեկդոտ, ուր դարձվածք կա և պետք է օգտագործել հասարակության որոշակի շերտի բառապաշար։ Օրինակ՝ ՊԱԿ-ի՝ Լուն ուղտ դարձնելու մասին հայտնի անեկդոտում համ դարձվածքի համարժեքն է պետք գտնել, համ գործող անձանց հարմար բառապաշար ընտրել, համ պահել անեկդոտին հատուկ սրությունը։
Խնդիրների նման համակցում լուծելիս մարդ իսկապես հաղթանակածի ցնծություն է ապրում և, համաձայնեք, վարժվում է նաև մայրենի բառապաշարն ըստ արժանվույն գնահատելում և կիրառելում։

Սա էլ հենց ուսումնական թարգմանության վերջնական նպատակն է։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ