ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Մեր երկրին անհրաժեշտ են ֆիզիկապես և հոգեպես առողջ, գրագետ, ստեղծագործող, ազնիվ, պարկեշտ, ստեղծագործ, ազատ և համարձակ մարդիկ:
Դպրոցը այն հիմքն է, որտեղ դրվում է գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիմնաքարը, ձևավորվում և զարգանում է մարդու անհատականությունը:

Սովորելու ընթացքը պետք է ուրախություն պատճառի, քանի որ աշխարհաճանաչողությունը երեխայի բնական վիճակն է:

21-րդ դարի քաղաքացի կրթող դպրոցին ներկայացվում է հետևյալ պահանջները.

  • ձևավորել կրթված, ֆիզիկապես և հոգեպես առողջ, առանց բարդույթների, ստեղծագործական կարողությամբ օժտված, գեղեցիկին ձգտող մարդիկ, ինչը հնարավոր է իրականացնել` կրթությանը հաղորդելով մտավոր, հոգևոր, բարոյական և ֆիզիկական հատկությունների զարգացման ուղղվածություն.
  • դաստիարակել ազատ, սեփական արարքների համար պատասխանատվություն կրող անհատականություններ.
  • ուսումնառության տարիներին ձևավորել մարդ, ով ունակ է արժանապատվորեն կրել և պահպանել ազգային մշակույթը` միաժամանակ հարգանքով վերաբերվելով համամարդկային մշակույթին.
  • կարևորել անմիջական կապը բնության հետ` այն ընկալելով որպես ստեղծագործելու աղբյուր.
  • օգնել սովորողին` կյանքում ինքնուրույն ապրելու, նախապատրաստել նրան կյանքի անընդհատ փոփոխություններին.
  • օգնել սովորողին իր զարգացման ուղու ընտրության հարցում.
  • գնահատել սովորողի` աշխատելու ունակությունը, ստեղծելու և ստեղծագործելու կարողությունները:

Կրտսեր դպրոցում լավ կլիներ, որ սովորողը ձևավորվեր ֆիզիկապես, լիներ հոգեպես առողջ, կենսախինդ, ընդօրինակեր լավն ու բարին, իր հնարավորությունների չափով լիներ գրագետ, ունենար վառ երևակայություն, ստեղծագործելու հակում: Կարողանար ինքնուրույն լուծել իրեն վերաբերող հարցերը, հաղորդակցվեր իր հասակակիցների և ուսուցիչների հետ, լիներ ընկերասեր, ազատ, բայց` կիրթ: Խնամքով վերաբերվեր իրեն առնչվող իրերին: Լավ կլիներ, որ, ըստ իր ընդունակությունների և նախասիրությունների, զբաղվեր արվեստի որևէ ճյուղով:

Կարողանար լռել և լսել, մի բան որ պետք է լինելու ամբողջ կյանքի ընթացքում:

Հինգ-վեցերորդ դասարաններում սովորողը ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի ընթերցանությանը, զբաղվի սպորտով` ըստ իր նախասիրությունների: Պետք է զարգանան ինքնասպասարկման հմտությունները, պատասխանատու լինի իր արարքների համար, լինի ազնիվ և չհանդուրժի կեղծիքը:

Հետաքրքրվի պատմությամբ, բնագիտությամբ, ունենա իր նախասիրած առարկան, հոբին:

Կատարելագործի մեդիահմտությունները:

Հիմնական դպրոցը ավարտող սովորողն արդեն կունենա կայուն հակումներ և նախասիրություններ: Պետք է պատասխանատու լինի իր և ընկերոջ համար:
Ունենա ժամանակի զգացողություն, կարողանա կարևորը տարբերել երկրորդականից:
Լրջորեն զբաղվի սպորտով, արվեստով, ունենա գիտելիքների կայուն պաշար` անընդհատ ավելացնելու ձգտումով:
Տիրապետի մեդիային, ինքնակրթությամբ լրացնի բաց թողածը:

Ավագ դպրոցն ավարտողին կցանկանայի տեսնել ամենից առաջ` ինքնավստահ, ազատ մտքերը արտահայտող, իր իրավունքները պաշտպանող պատասխանատու, ինքնուրույն որոշումներ կայացնող, իրական կյանքի մասին պատկերացում ունեցող, սեփական աշխատանքի վաստակով (սովորելը նույնպես աշխատանք է) ապրող, կարեկից, ուշադիր, հոգատար անձնավորություն: Ինքնակրթությունը, անընդհատ սովորելը այս տարիքում արդեն պետք է լինի կյանքի պահանջ, ապրելակերպ:

Իսկ հիմա դասավանդողի մասին:
Նախ ես «դասավանդողի» փոխարեն կնախընտրեի «ուսուցչին»:
Սովորողի հետ կապը միայն դաս տալը չէ: Ուսուցիչը շատ ավելին է, քան դասավանդողը: Իսկ ինչպիսի՞ն պետք լինի ուսուցիչը, քանի որ դպրոցը առաջին հերթին ուսուցիչն է:

Ցանկալի է, որ ուսուցիչ-դասվարը լինի երիտասարդ, գրագետ, ճաշակով, շարժուն, գործունյա:
Կրտսեր դպրոցում կարևորը դասվարի ամենօրյա գործողություններն ու արարքներն են, քանի որ այս տարիքում երեխան «կապկում» է` ինչ տեսնում և լսում է` կրկնում է:
Հնարավորինս քիչ արգելքներ, «չի կարելիներ», ավելի շատ շարժուն, խաղային դասեր, մեդիախաղեր: Դասերը լինեն ինտեգրացված, համագործակցային: Ե´վ մաթեմատիկայի, և´ մայրենիի ժամերին երեխաները խաղերով անվերջ կարող են երևակայել, ստեղծագործել: Խաղը, ինչպես և կյանքը, պրոցես է: Օտար լեզուների յուրացումը մեդիայի օգնությամբ շատ ավելի արդյունավետ է:

Եթե նախադպրոցական տարիքի երեխան աշխարհը ընկալում էր ցանկությամբ, դպրոցական կրտսեր տարիքում նրա մոտ զարգանում է զգացմունքային, իսկ հետո մտային ընկալումները: Մեծերիս մոտ ճիշտ հակառակն է` միտք-զգացմունք-ցանկություն:
Ուսուցիչը երեխայի հետ պետք է ներդաշնակ ապրի, կիսի նրա դժվարությունները, միասին հայտնաբերի շրջապատող աշխարհի գաղտնիքները, սովորեցնի նրան ինքնուրույնության, նախապատրաստի կյանքի անընդհատ փոփոխություններին:

Երեխաների հետ հարաբերությունները պետք է միշտ լինեն ազնիվ և անկեղծ: Ուսուցչի համար շատ կարևոր է ձեռք բերել երեխայի վստահությունը, լինի զգայուն, ուշադիր և հասկանա նրա ապրումները:

Ուսուցիչը երեխային սիրող, ուղղորդող և հոգատար մարդն է, ով տեսնում և գնահատում է նրա յուրաքանչյուր փոքր հաջողությունը, աշխատելու ունակությունը, ստեղծելու և ստեղծագործելու յուրաքանչյուր դրսևորում և ոգևորելով`ավելացնում է նրա ինքնահաստատումը:

Միջին և ավագ դպրոցներում, չգիտես ինչու, ուսուցիչը դառնում է դասատու:
Հատկապես մասնագիտական առարկաներ դասավանդողները, կարևորում են իրենց առարկան և եթե սովորողը չի բավարարում միջին մակարդակը` դառնում է անցանկալի:

Կարծում եմ, որ այս տարիքը շատ վճռորոշ է ամբողջ կյանքի համար և ուսուցիչը պետք է շատ ավելի հոգատար և ուշադիր լինի յուրաքանչյուր սովորողի նկատմամբ, բացի գիտելիք հաղորդելուց, կարողանա նաև ճիշտ ուղղորդել նրան մասնագիտության ընտրության, կյանքում կողմնորոշվելու հարցում:

Հարգել սովորողի արժանապատվությունը, նրա հետ վարվել որպես հասուն անհատականություն:

Իսկ կրթությունը առանց կրթական միջավայրի` դատապարտված է:

Մեր կրթահամալիրն ապահովում է ուսումնական միջավայրերին ներկայացվող պահանջներին:

Հատկապես ինձ դուր են գալիս նախակրթարանների և կրտսեր դպրոցների ընդարձակ ուսումնական տարածքներն, որոնք ներառում են և սովորական դասասենյակներ, և բացօթյա դասարաններ: Էլեկտրոնային գրատախտակներով և հարմարավետ կահույքով լուսավոր դասասենյակը երեխայի համար ներդաշնակ միջավայր է ապահովվում: Հիգենիկ անկյունները, որոնք նախատեսված են մեկ կամ երկու դասարանների համար, ամբողջացնում են միջավայրին ներկայացվող ամենախիստ պահանջները:
Ավագ դպրոցի սովորողի համար ամբողջ կրթահամալիրն է նրա տարամադրության տակ` գրադարանները, ընթերցասրահները, սպորտային դահլիճները, ձայնագրման ստուդիան, մեդիակենտրոնը, մարմարյա սրահը, ինտերնետին միացված համակարգիչները…

Եվ ես շատ լավ եմ հասկանում այն շրջանավարտներին, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը կրթահամալիրից դուրս: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ