ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր աշխատանք ամեն օր և ամեն րոպե գնահատվում են: Այդ գնահատանքը՝ լավ թե վատ,անընդհատէև  անհրաժեշտ: Այն կարևոր է  մշտապես կատարելագործվելուև ինքնազարգացմանհամար:

Այսօր մեր կրթահամալիրի կայքը գնալով ավելի ուսումնական է դառնում, քանի որ ամեն օր ավելանում է կայքի օգտատերերի քանակը՝ ի դեմս ուսումնատենչ սովորողների, անընդհատ սովորողդասավանդողների, ինչպես նաև՝ծնողների, որոնք հանդիսանում են իրենց երեխաների կրթության  պատվիրատուն:

Այսպիսով, կայքի բոլոր օգտատերերը դառնում են կայքում թողարկված նյութերի գնահատողը։

Սովորողին, բնականաբար, հետաքրքրում են իր հասակակիցների հորինած պատմությունն ու նկարները, ֆիլմերն ու ֆոտոշարքերը: Նադիտում է, զարմանում, հրճվում, փորձում ստեղծել նմանատիպ կամ տարբեր աշխատանքեր:

Սովորողների՝ կայքում թողարկած նյութերը կարելի է բաժանել  մի քանի խմբի.

ա) տեղեկատվական.սովորողը պատմում է օրվա, տրամադրության, միջադեպի մասին, հաղորդում է նորություն: Տեղեկատվական բնույթի նյութերը ստեղծվում են դասարանում կամ տանը, կարող են լինել անհատական կամ խմբային աշխատանքի արդյունք: Այդ նյութերը արտահայտում են սովորողի վերաբերմունքը և տրամադրությունը:

Նմանատիպ նյութեր ստեղծելիս սովորողը կատարում է մի քանի փուլից բաղկացած աշխատանք։Նա պատմում է ու արտահայտում վերաբերմունք՝ տալով խոսքին հստակ, հետաքրքիր և հնարավորինս հակիրճ ձևակերպում, մուտքագրում է (word ծրագրով), նորից է կարդում միտքը՝ ստուգելով թե՛ իր ձևակերպումները, թե՛ ուղղագրությունը: Կայքում նյութը թողարկելու համար ընտրում է համապատասխան լուսանկար (իր կամ դասընկերոջ թվային ֆոտոխցիկով  նկարած ֆոտոներից) կամ ինքն է նկարում (paint ծրագրով): Լուսանկարն էլ ընտրելիս առաջնորդվում է որոշակի կանոններով. այն պիտի համապատասխանի թեմային, լինի պարզ և հասկանալի, ունենա համապատասխան չափսեր (սովորողը կարող է նկարը փոքրացնել կամ կտրել):

Սովորողների կողմից ստեղծված տեղեկատվական նյութերը ամենաշատ ընթերցվող նյութերն են, քանի որ դրանք իրական են, թարմ են և չեն կարող լինել կեղծ:

բ) Հեղինակային ստեղծագործություններ.սրանք սովորողների հորինած պատմություններն ու հեքիաթներն են, հանելուկներն ու խնդիրները: Այս աշխատանքը ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ նախորդ կետում նշված աշխատանքից տարբերվում է ստեղծականությամբ: Անսահման երևակայություն, անսպասելի մտքեր և նկարներ…նոր հեքիաթներ, նոր հերոսներ: Այսպիսի աշխատանքերը սովորողները ներկայացնում են շնորհանդեսների տեսքով (PowerPoint ծրագրով)` տեքստ, ձևավորում, նկարներ, անիմացիա, ձայն, ինչպես նաև աուդիոֆիլմերի տեսքով (movie maker ծրագիր): Նշված ծրագրերը սովորողները յուրացնում են այսպիսի աշխատանքներ կատարելիս, այսինքն՝մեդիատեխնոլոգիաների ուսուցումը կարող է և դառնում է ցանկացած դասի բաղկացուցիչը: Սովորողը կարողանում է ձայնագրիչին, ֆոտոխցիկին, համակարգչային ծրագրերին ավելի ու ավելի լավ տիրապետել՝ գործածելով դրանք իր ուսումնական ստեղծական առօրյայում:

գ) Ֆոտոշարքեր – դպրոց, ընտանիք, բակ, առօրյա…իրական կյանք, որը լի է հետաքրքիր, հիշարժան, զարմանալի, հիանալի, զվարճալի ակնթարթներով: Սովորողները կարողանում են և սովորում են տեսնել ու  ֆիքսել կարևոր պահեր,կադրեր, տեսարաններ, մարդկանց, վայրեր…   տեսնում են, նկարում ու ֆոտոշարքրեր թողարկում: Սակայն մի ամբողջ ֆոտոշարքից ընտրվում, ֆիլմ են դառնում և  թողարկվում միայն լավագույն լուսանկարները: Լուսանկարների հետ տարվող աշխատանքը նույնպես պահանջում է որոշակի ծրագրերի իմացություն (նկարը կտրել, լույս տալ կամ մգացնել, ավելորդ հատվածը հեռացնել, գույները կարգավորել):

Առաջին հայացքից պարզ թվացող և  1-2 րոպեում ընթերցվող-դիտվող նյութերը բավականին ժամանակ, ջանքեր և հմտություններ են պահանջում նյութի հեղինակից: Հեղինակ սովորողն  էլ թողարկելով իր ստեղծած նյութը առաջին հերթին ինքն է գնահատում այն, հետո սպասում ուսուցչի, մայրիկի, հայրիկի, ընկերների գնահատանքին: Իսկ գնահատանքն այս դեպքում խրախուսանքն է, որոշ դեպքերում էլ՝ դիտողության տեսքով հեղինակին օգնելու ցանկությունը:

Շարունակելի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ