ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Ինքս ինձ հետ մենակ

Խորհրդածություններ
(հատվածներ)

Սկիզբը

ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

8. Վեհացած և մաքրման ենթարկված մարդու հոգում դու չես գտնի ո´չ թարախակույտ, ո´չ գարշություն, ո´չ թաքուն այլասերում: Երբ էլ, որ նրան վրա հասնի ճակատագիրը, կյանքը չի ավարտվի, ինչպես ողբերգակի մասին են ասում, թե նա թողեց բեմը` չավարտելով և մինչև վերջ չխաղալով դերերը: Նրանում չկա ոչինչ ստրկական, ստիպողական, չկա աներեսություն, օտարացում, չկա ոչինչ նախատինքի արժանի լույսից վախեցող:

9. Հոգացողությամբ վերաբերվիր համոզմունքներ ստեղծելու ընդունակությանդ: Այդ ընդունակությունից է ամբողջապես կախված, որպեսզի քեզ ղեկավարող ակունքում (նկատի ունի մարդուն ղեկավարող բանականությունը: Ծանոթությունը` ռուսերեն թարգմանչի) չառաջանա բնության և բանական էակի կառուցվածքի հետ անհաձայն որևէ համոզմունք: Հենց նա էլ պատվիրում է մեզ որոշումներում շտապողական չլինել, բարյացակամ վերաբերվել մարդկանց և հնազանդվել աստվածներին:

10. Մերժելով ամեն ինչ` հետևիր միայն այս փոքրաթիվ կանոններին: Հիշիր նաև, որ յուրաքանչյուրն ապրում է միայն ներկայով, աննշան կարճ ակնթարթով. մնացածը կա´մ արդեն ապրված է, կա´մ ծածկված է անհայտությամբ: …..

11. Վերոնշյալ կանոններին պետք է ավելացնել ևս մեկը: Հարկ է այնպես մոտենալ յուրաքանչյուր բնորոշվող առարկայի սահմանմանը կամ նկարագրությանը, որպեսզի արտաքին ծածկույթի տակ, նրա մասերի վերլուծությունում բացահայտվի առարկայի էությունը և այն, թե ինչից է նա բաղկացած` անվանելով նրա բոլոր տարրերը համապատասխան անուններով:

Չէ՞ որ ոչինչ այնքան չի նպաստում բարձր տրամադրությանը, ինչքան կյանքի բոլոր երևույթների մեջ պլանաչափ, ստույգ ներթափանցման ընդունակությունը և ունակությունը` դիտարկվող առարկայի նկատմամբ գտնելու այնպիսի տեսանկյուն, որ միանգամից որոշվի, թե որ աշխարհին և ինչպիսի օգուտ կա նրանից, որն է նրա արժեքը, ինչպես Ամբողջի, այնպես էլ մարդու` Վերին Քաղաքի քաղաքացու համար, Քաղաք, որի նկատմամբ մյուս բոլոր պետությունները միայն առանձին տնային տնտեսություններ են: Պետք է հասկանալ, թե ինչի´ց է կազմված և ինչքան ժամանակ կտևի այն, ինչ հիմա առաջացնում է իմ գաղափարը, և ո´ր առաքինությունն է հարկ նրա նկատմամբ գործադրել`արդյոք մեղմաբարոյություն, խիզախություն, արդարացիություն, հավատարմություն, պարզություն, ինքնաբավարարվածություն կամ այդ տեսակի ինչ-որ այլ բան: Այդ իսկ պատճառով էլ յուրաքանչյուր առանձի դեպքում հարկ է հաշիվ տալ` ահա սա ծագում է աստծուց, սա տեղի է ունենում նախասահմանված միության կապի գործադրմամբ, այդպիսի զուգակցմամբ և ճակատագրով, իսկ սա իր գոյությամբ պարտական է ցեղակցիս, հայրենակցիս և համաքաղաքացուս, ով չնայած չգիտի, թե ինչ է պահանջում իրենից բնությունը: Բայց չէ՞ որ ես գիտեմ և այդ պատճառով վերաբերվում եմ նրան բարյացակամ ու արդարացի, համաձայն հաղորդակցման բնական օրենքի: Դրա հետ միասին ես ձգտում եմ որոշել նաև հարաբերական արժեքն ըստ էության անկարևոր իրերի:

12. Եթե դու, հետևելով ճշմարիտ բանականությանը, ջանասիրաբար, նախանձախնդրորեն և սիրով կվերաբերվես այն գործին, որով տվյալ պահին զբաղված ես, և չորս կողմդ նայելով կպահպանես հանճարիդ մաքրությունը, կարծես արդեն ժամանակն է նրանից բաժանվելու, եթե դու կվարվես այդպես` ոչնչի չսպասելով և ոչնչից չխուսափելով, այլ բավարարվելով առկա գործունեությամբ, ներդաշնակ բնության հետ և հերոսական ճշմարտասիրությամբ ամեն ինչում, ինչ դու ասում ես ու արտահայտվում, դու լավ կապրես: Եվ ոչ ոք ի վիճակի չէ խանգարելու այդ բանին:

13. Ինչպես բժիշկներն են միշտ ձեռքի տակ պահում գործիքներն ու սարքերը անսպասելի վիրահատության համար, այնպես և դու պատրաստ ունեցիր հիմնադրույթները աստվածային ու մարդկային գործերի իմացության համար և բոլոր, նույնիսկ ամենաաննշան արարքներում մտորիր մեկի և մյուսի կապի մասին: Առանց աստվածայինի ըմբռնման լավ չես անի ոչինչ մարդկային և հակառակը:

14. ….Շտապիր դեպի նպատակը, և հրաժարվելով սին հույսերից, ինքդ, քանի դեռ ուշ չէ, եկ քեզ օգնության, եթե միայն գոնե մի քիչ հոգ ես տանում ինքդ քո մասին:

15. Մարդիկ չգիտեն, թե ինչքան բազմիմաստ են այնպիսի բառերը, ինչպիսիք են գողանալ, ցանել, գնել, անգործության մատնվել, նկատել հարկ եղածը. այդ իմացության համար պետք են ոչ թե մարմնական աչքեր, այլ տեսողության մի այլ օրգան:

16. Մարմին, հոգի, խելք: Մարմնին պատկանում են զգայությունները, հոգուն`ձգտումները, խելքին`հիմնադրույթները: Տպավորություններ ստանալու ընդունակություն ունեն նաև անասունները, բուռն դրսևորվում են և´ վայրի գազանների, …. և´ Ներոնի ձգտումները, պարտականությունների առերևույթ պահպանման համար կարող են խելք օգտագործել և´ աստվածներ չընդունող, և´ իրենց հայրենիքին դավաճանող, և´ զանազան զազրելիություններ անող ինքնամփոփ մարդիկ: Եթե այդ բոլորը, համաձայն ասվածի, ընդհանուր է բոլորի համար, ապա միայն լավ մարդուն է հատուկ սիրել ու ողջունել տեղի ունեցողը և նրա հետ փոխադարձաբար կապվածը, չպղծել իր կրծքում ապրող հանճարին, չանհանգստացնել և չվրդովել նրան պատկերացումների առատությամբ, այլ պահպանել նրան մաքուր, խստիվ հլու աստվածներին, ճշմարտությանն ընդդեմ երբեք ոչինչ չասող և ոչինչ չանող արդարությանը հակառակ: Եթե նույնիսկ բոլոր մարդիկ հրաժարվեն հավատալ, որ նա ապրում է այդպես պարզ, համեստ և երջանիկ, ապա նա չի բարկանա նրանցից ոչ մեկի վրա և չի շեղվի կյանքի նպատակին տանող ուղուց, որին պետք է մոտենալ մաքուր, հանգիստ, թեթև սրտով և իր ճակատագրին անտրտունջ հնազանդությամբ:

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ