ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Մեդիաստեղծագործական աշխատանք

 

Այսօր թե մեծ, թե փոքր, ապրում ենք մեդիաաշխարհում: Մեդիան դարձել է մեր կյանքի, առօրյայի, աշխատանքի մի անբաժանելի ու շատ կարևոր միավորը, առանց որի արդեն անհնար է պատկերացնել  մեր կյանքը, առօրյան, աշխատանքը:

Կրտսեր դպրոցում իրագործվում է մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է անառարկայական ուսուցում: Սովորողը զբաղվում է ուսումնական գործունեության բոլոր ձևերով: Դրանք փոխկապակցված են մեկը մյուսին, և հաջորդաբար մեկը կարող է շարունակել մյուսին: Գործունեության բոլոր ձևերում առաջնայինը ստեղծագործական աշխատանքն է:

Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա է, որտեղ առաջնայինը մեդիաստեղծագործական աշխատանքն է:

Կրտսեր դպրոցի դասարանները համարվում են ինտերակտիվ դասարաններ, որտեղ կան համացանցին միացված համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, թվային ֆոտոապարատ, ձայնագրիչ: Սրանք ուսուցչի և սովորողի ձեռքին եղած այն անհրաժեշտ գործիքներն են, որոնք հնարավորություն են տալիս իրագործելու մեդիաստեղծ նախագծեր: Դրանք են`

Ստեղծված աշխատանքները տեղադրվում են կրթահամալիրի կայքում:

Կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսները, մեդիաօլիմպիադաները հնարավորություն են տալիս այդ աշխատանքները հրապարակել, տարբեր մրցանականեր ստանալ:

Թվային գործիքների առկայությունը հնարավորություն է տալիս ստեղծագործական աշխատանքը էլ ավելի հետաքրքիր կազմակերպելու: Այն ուսումնաստեղծական պրոցեսը դարձնում է ավելի գրավիչ, արդյունավետ, հասանելի բոլորին:

Գրական նյութի յուրացման մեդիաճանապարհը և նոր մեդիանյութի ստեղծման մեդիաճանապարհը

Ընտրված դասական ստեղծագործությունները (Թումանյան, Աղայան, Խնկոյան և այլ դասական հեղինակներ) ընթերցելու աղբյուրները շատ են, կարող ենք կարդալ գրքով, համացանցում գտնել, կարդալ կամ լսել այդ ստեղծագործության ձայնագրությունը, դիտել տեսաֆիլմը, մուլտֆիլմը: Կարող ենք կարդալ դերերով, տարբեր ձայներով... Մեզ շատ դուր եկած կամ շատ լավ ստացված ստեղծագործությունը ձայնագրել, նկարել համակարգչով, ջրաներկով, հավաքել, ի մի բերել և ներկայացնել մեր ընկերներին, ծնողներին: Աշխատանքի ընթացքում սովորողների հետ աշխատում ենք և՛ տանը, և՛ դասարանում, կիրառում ենք թվային գործիքներ, [email protected] համակարգն ենք օգտագործում: «Պարտեզ» ենթակայքի նյութերից ենք օգտվում, գրում ենք կարծիքներ: Նյութը յուրացնելուց հետո սկսվում է աշխատանքը նրա հետ (քննարկում, կարծիքի արտահայտում, համառոտ ու ընդարձակ պատում, հերոսների, իրադարձությունների նկարագրում, բնութագրում, դիտարկումներ և այլն): Ռոդարիական հնարքների կիրառմամբ նոր ու հետաքրքիր պատմություններ, նամակներ կարծիքներ են ստեղծվում:  Ամենա-ամենա կտորները կարող են առաձնացվել, ձայնագրվել, հրապարակվել կայքում կամ դառնալ առցանց դասի թեմա:

Բնագիտական ինֆորմացիայի ստացման, ստեղծման և փոխանցման մեդիաճանապարհը

Այն, ինչ մեզ շրջապատում է` մեր դասի թեման է: Մեզ հետաքրքիր են մեր շուրջը կատարվող բնական երևույթները, ծառերը, բույսերը, կենդանիները, արևը, մեղուները և այդպես շարունակ: Գաղտնիք չէ, որ այսօր ցանկացած ինֆորմացիա կարող ենք համացանցից գտնել: Բայց  որպեսզի սովորողը համացանցում ճիշտ աշխատի, անհրաժեշտ է ուսուցչի, ծնողի ճիշտ օգնությունը, խորհուրդը: Ստացված ինֆորմացիան քննարկումների արդյունքում մշակում ենք և ստեղծում ենք նոր նյութ, որն ավելի մատչելի է մեր կրտսեր ընկերների ու հասակակիցների համար: Եվ այստեղ էլ առանց թվային գործիքների չէր լինի:

Կրթահամալիրյան մեդիաօլիմպիադաների, ստուգատեսների ընթացքում և՛ սովորողները, և՛ դասավանդողները հնարավորություն են ունենում իրենց ստեղծած աշխատանքների միջոցով ցույց տալու իրենց մեդիագիտելիքները, մեդիահմտությունները: Այս աշխատանքը ապահովում է համագործակցությունը, սովորողների, ուսուցիչների, սովորղների և ուսուցիչների, սովորողների, ուսուցիչների և ծնողների միջև: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ